Google TV-ին հասնում է Եվրոպա

10.09.2012, Նյուսրում

Google TV-ին այլեւս իրականություն է նաեւ Եվրոպայում: Այս տարվա սեպտեմբերին այն հասանելի կլինի ֆրանսիացիներին:

Աշխարհում թիվ մեկ ինտերնետային սայթը YouTube-ի հետ միասին իր ողջ ծավալով կհայտնվի ֆրանսիացիների հեռուստաէկրաններին: Նրա ամսական վարձը կլինի 200 եվրո:

180 մլրդ դոլար (143 մլրդ եվրո) արժողությամբ YouTube-ը տեր ու տնօրեն է հատկապես պահանջված տեսագրության հարթակում եւ կլանում է գովազդի առյուծի բաժինը: Այս առիթով գումարված համաժողովում մասնագետներից մեկն այն  համեմատելով ֆրանսիական TF1-ի հետ` նշել է, որ YouTube-ի մեկ տարվա պարունակությունը համարժեք է TF1-ի 43 դարվա պարունակությանը:

Google TV-ին էկրանին կհայտնվի խոշոր ծրագրերով. YouTube-ը` տեսագրություն ցպահանջ,  մետեո,  լրատվություն,  խաղեր, երաժշտություն եւ այլն: Sony-ի ինտերնետ տարածքը զբաղեցնող ընկերության ներկայացուցիչ Ստեֆան Կյուրտըլենը հայտնել է, որ սա միայն սկիզբն է, հետագայում կլինի այն ամենն, ինչ հնարավոր է երեւակայել: Նորություն է նաեւ Google Chrome-ի հետ ինտեգրված Web նավիգատորով հեռակառավարիչը՝ շաղկապված հեռուստատեսության ոլորտում, որի միջոցով կտրվեն որոշ գրաֆիկակական կարգավորումներ եւ կապահովվի ամբողջական Web-ի մուտքը հեռուստաէկրան: Այլեւս կարիք չկա նստել համակարգչի առջեւ կորացած դիրքով, այլ կարելի է Google-ին հետեւել ու դիտել ընտանիքով 3 մ հեռավորությունից:

Ի դեպ, Google TV-ին մոտ երկու տարի գործում է ԱՄՆ-ում եւ մեծ թվով Ֆրանսիացիներ արդեն մուտք ունեն հեռուստաալիք ինտերնետային առաջարկի ճանապարհով` կաբելային, արբանյակային կամ առավել արդիական` ADSL-ով:

Google TV-ի մուտքը ֆրանսիական հեռուստատեսություն լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն աշխատատեղերի, այլեւ գովազդի շուկայում:  Այսօր ֆրանսիական բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները միավորվել են ընդդեմ Google-ի: «Նրանք կարծում են, որ վերջինս ուզում է զավթել գովազդի շուկան»,- ասել է M6-ի գլխավոր տնօրեն Վալերի Ժերֆոն: Մինչդեռ, կշեռքի նժարն արդեն իսկ թեքվել հօգուտ Google-ի:

Ֆրանսիայում ձեռնարկության կառավարման նրա շրջանառու գումարը նախնական հաշվարկներով կազմում է 1,2 մլրդ եվրո, որն համարժեք է տեղական ծանր հրետանու` TF1 տարեկան շրջանառությանը:

«Երկար ժամանակ հեռուստատեսությունը տեղական արտադրություն էր՝ հիմնված պետության կողմից բաժանվող հաճախականությունների վրա: Կամաց-կամաց բոլոր արտադրությունները գլոբալիզացվեցին բացի`մերը: Եկավ ինտերնետը, որը բաց համակարգ է համաշխարհային գործող անձանցով: Այսուհետ TF1 եւ M6-ի միջեւ պայքար այլեւս չի ընթանա: Այսօր iTunes Store, Apple-ը ցպահանջ տեսագրության համաշխարհային լիդերներն են, Amazon-ը եւ Netflix-ը`բաժանորդային հեռուստատեսության,  իսկ անվճարի համաշխարհային լիդերը`Google-ն է` YouTube-ի հետ միասին»,- նման եզրահանգման է եկել համաժողովի մասնակից նշանավոր մասնագետներից մեկը:

Եվրոպայում աշխատելու Google-ի օրինակին նոյեմբերին կհետեւեն Amazon-ը, իսկ այնուհետեւ` Netflix-ը:

Պատրաստեց`  Մետաքսե Պետրոսյանը, ըստ «Լիբեղասիոն» թերթի նյութերի

Լուսանկարը Flickr-ից, հեղինակ՝  dailylifeofmojo

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?