Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ․ Տեղեկությունների ստուգման մեխանիկա. 2.0

07.05.2019, Հայտարարություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» բաց դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:

Ծրագրի նպատակներն են՝ 

  • աջակցել լրատվամիջոցների` փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման կարողությունների զարգացմանը` այդ թվում իրականացնելով հանրության համար կարևոր ոլորտներում փաստերի ստուգմանն ուղղված ծրագրային գործողություններ։

Դրամաշնորհի համար ներկայացված հայտը կարող է ներառել հետևյալ մոտեցումները. 

  • մանիպուլյատիվ նպատակներ հետապնդող հայտարարությունների, մեդիա նյութերի և թրոլինգային մեխանիզմների բացահայտում և վերլուծություն
  • Հայաստանում հասարակական տարբեր խմբերի կողմից բարձրաձայնվող բողոքների ուսումնասիրում փաստերի ստուգման դիտանկյունից
  • պետական պաշտոնյաների կողմից հարցազրույցների, ճեպազրույցների, կառավարության և ԱԺ նիստերի ընթացքում հնչեցրած հայտարարությունների համադրում իրականության հետ և ստուգում
  • պաշտոնական վիճակագրության համադրում իրականության կամ այլընտրանքային տեղեկատվության հետ
  • հասարակության մեջ առկա բողոքների էության բացահայտում
  • նորությունների դեկոնստրուկցիա
  • սոցիալական ցանցերով ու ավանդական մեդիայով տարածվող միֆերի դեկոնստրուկցիա

Ակնկալվում է, որ ծրագրերի իրականացման արդյունքում կմշակվեն/կկատարելագործվեն փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման քաղաքականություններ կամ ընթացակարգեր։

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն 

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։

Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 2․500.000 ՀՀ դրամ: Դիմելու մասին առավել մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?