Թուրքիայի և Հայաստանի լրագրողների երկխոսության ծրագիր

06.10.2014, Հայտարարություն

«Հարևանների մասին` իրենց երկրից» Թուրքիայի և Հայաստանի լրագրողների երկխոսության ծրագրի Հայտադիմումների ընդունում:
Ծրագրի ժամկետը՝ նոյեմբեր 17-23, 2014թ., Թուրքիա

2007թ. Հիմնադրամի հիմնումից ի վեր մենք աշխատում ենք մարդու իրավունքների, ժողովրդավարության, պատմության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, կրթության, մշակույթի և արվեստի ոլորտներում Հրանտ Դինքի գործը շարունակելու ուղղությամբ: Այլոց շարքում, Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը և զարգացումը Հիմնադրամի գլխավոր նպատակներից է: Մենք ջանք չենք խնայում երկու երկրների ժողովուրդների միջև առկա ֆիզիկական և մտավոր պատնեշները վերացնելու համար:
 
2009թ. սկսած Հրանտ Դինք հիմնադրամը իրականացնում է «Թուրքիայի և Հայաստանի լրագրողների երկխոսության ծրագիրը»: Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել կապը Թուրքիայի և Հայաստանի լրագրողների միջև, համագործակցության նոր ուղիներ ստեղծել և աջակցել երկու երկրներում հաղորդակցման և լրատվության չմիջնորդավորված և ճշգրիտ ուղիների ստեղծմանը:
 
Ծրագրի 6-րդ տարում մենք ցանկություն ունենք 2014թ. նոյեմբեր 17-ից 22-ը Ստամբուլում և Անկարայում հյուրընկալել Հայաստանի տարբեր թերթերում, տեղեկատվական կայքերում և հեռուստաընկերություններում աշխատող յոթ լրագրողներից, վերլուծաբաններից և խմբագիրներից  բաղկացած մի խումբ:
 
Այս ժամանակահատվածի համար մենք կկազմենք մեկ շաբաթ տևողությամբ ծրագիր` հաշվի առնելով  խմբի հետաքրքրություններն ու  ակնկալիքները, ինչի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան դեմ-առ-դեմ հանդիպել տպագիր մամուլում և ԶԼՄ-ներում աշխատող լրագրողների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքական գործիչների և գիտնականների հետ: Մենք ծրագրի մեջ կընդգրկենք նաև հատուկ այցեր, որպեսզի մասնակիցները ավելի լավ պատկերացում կազմեն Թուրքիայի հայերի վիճակի մասին: Ստամբուլում 5-օրյա ծրագրից հետո խումբը կմեկնի Անկարա՝ Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված և Անկարայի համալսարանի դահլիճում նոյեմբերի 22-ից 23-ը կայանալիք՝ «Փակ դարպաս՝ Թուրքիա-Հայաստան սահմանի հեռանկարները» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու և Անկարայում հանդիպումներ ունենալու համար:
 
Մենք ակնկալում ենք, որ ծրագրի ավարտին մասնակիցները նոր հեռանկարներ կտեսնեն և  նոր կապեր կհաստատեն Թուրքիայում: Մենք նաև խրախուսելու ենք մասնակիցներին հնարավորինս ակտիվորեն կիսել իրենց տպավորությունները, զգացողությունները և մտքերը սոցիալական կայքերի միջոցով, իսկ հետագայում նաև տարածել իրենց հեղինակած հոդվածները, պատմություններն ու սյունյակները լրատվական կայքերի, տպագիր մամուլի ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով:
 
Ծրագրի ընթացքում ճանապարհորդության, գիշերակացի և սննդի բոլոր ծախսերը կվճարվեն Դանիայի Արտաքին գործերի նախարարության/ԴԱՆԻԴԱ ՄայՄեդիա ծրագրի աջակցության շնորհիվ:
 
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի թուրքերեն-անգլերեն-հայերեն թարգմանություն:
 
Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում խնդրում ենք պատասխանել ստորև տրված հարցերին և ուղարկել ձեր հայտադիմումը [email protected]  հասցեին  մինչև  2014թ. հոկտեմբերի 13-ը, երկուշաբթի:
 
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետից հետո մասնակիցների նախնական ընտրությունը կկատարվի հայտադիմումի մեջ տեղ գտած մոտիվացիայի և ակնկալիքների հիման վրա: Նախապատվություն կտրվի այն անձանց, ովքեր նախկինում չեն այցելել Թուրքիա, ինչպես նաև հաշվի կառնվի գենդրային բալանսի ապահովման խնդիրը: Մասնակիցների ցանկի վերջնականացման նպատակով մենք ուղղակի կապ կհաստատենք նախապես  ընտրված թեկնածուների հետ:
 
Լրացուցիչ տեղեկատվության համար Դուք կարող եք մշտապես կապ հաստատել մեզ հետ.
 
ՀՐԱՆՏ ԴԻՆՔ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հալասկարգազի պ., Սեբատ շ., #74/1
Շիշլի, Ստամբուլ
հեռ.                 +90 212 2403361
ֆաքս.              +90 212 2403394
էլ. փոստ.        [email protected]

Նանե Մալեկ-Սթանյանս
[email protected]
+374 98 93 75 21

Հայտադիմում
Ուշադրություն. հայտադիմումը պետք է լրացվի անգլերենով:

 

  1. Խնդրում ենք հակիրճ ներկայացնել ձեզ` նշելով ձեր ծննդյան ամսաթիվը և վայրը, ինչպես նաև այն լեզուները, որոնց տիրապետում եք:
  2. Խնդրում ենք մանրամասն ներկայացնել մեդիա ոլորտում ձեր փորձը՝ նշելով այն թերթերի, լրատվական ալիքների, լրատվական կայքերի և բլոգների անվանումները, որոնց թղթակցում եք կամ որոնց հետ համագործակցում եք:
  3. Խնդրում ենք նշել ծրագրին մասնակցելու ձեր մոտիվացիան և թե ինչ ակնկալիքներ ունեք ծրագրից:
  4. Ձեր կարծիքով` ի՞նչ ազդեցություն են ունենալու ծրագրի արդյունքները անձամբ Ձեզ վրա: Ինչպե՞ս եք պատրաստվում տարածել ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը Ձեր երկրում:
  5. Նախկինում երբևէ այցելե՞լ եք Թուրքիա:
  6. Խնդրում ենք մեզ տրամադրել Ձեր կոնտակտային տվյալները (ներառյալ  էլ.փոստի հասցեն և բջջային հեռախոսի համարը):
  7. Որտեղի՞ց եք իմացել  Թուրքիայի և Հայաստանի լրագրողների երկխոսության ծրագիրի մասին:

 
Խնդրում ենք Ձեր հայտադիմումը ուղարկել [email protected]  հասցեին  մինչև  2014թ. հոկտեմբերի 13-ը, երկուշաբթի:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?