Գրադարանում. Արա Շիրինյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանում դժվար օրեր են լրատվական դաշտի համար: Թավշյա հեղափոխությունից հետո հրատապ լրահոսը սկսեց սկիզբ առնել սոցիալական մեդիայից ու արագ տարածվել՝ արդեն առանց լրագրողների:

Այն մասին, թե ինչպես է մեդիան փորձում հարմարվել նոր իրավիճակին, զրուցում ենք կինովավերագրող Արա Շիրինյանի հետ:

Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ գրել էին համատեղ հայտարարություն, թե նոր իրավիճակում չեն կարողանում աշխատել, քանի որ սոցցանցերը խանգարում են:

Արա Շիրինյանի կարծիքով, դա անհիմն դժգոհություն է, և մամուլը Հայաստանում աշխատում է հին իներցիայով՝ կրկնելով նախորդ իշխանությունների օրոք ձեռք բերած հնարքները:

«Նոր իշխանությունները գերադասեցին անմիջականորեն շփվել հասարակության հետ սոցիալական մեդիայի միջոցով, որովհետև բոլորս գիտենք, որ մամուլը որպես տեղեկատվությունը տեղ հասցնող խողովակ այդքան էլ հուսալի չէ»,- ասում է նա:

Գրադարանի դարակում

Մեդիա դաշտում կողմնորոշվելու ու մեզ շրջապատող ահռելի տեղեկությունը վերլուծելու համար հարկավոր են ոչ միայն տեսական, այլև գործնական գործողություններ:

Մեդիագրագիտության այդպիսի գործնական ուղեցույց՝ MediaNavigator ստեղծել է միջազգային փորձագետների, դասախոսների, լրագրողների ու խմբագիրների խումբը  յոթ երկրներից՝ Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա, Բելառուս, Հայաստան, Վրաստան և Մոլդովա:

Ուղեցույցը գործիքների ու վարժությունների հավաքածու է, որը ներառում է տարբեր թեմաներով վարժություններ՝ բարդության մի քանի աստիճանին համապատասխան:

Վարժություններն ու խմբակային աշխատանքները օգնում են մարդկանց ներգրավել  ինֆորմացիայի ստեղծման, ընկալման ու դասակարգման հետաքրքիր գործում:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *