Ոչ, 700 տարեկան տունը Լոռիում չէ

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

«700 տարեկան տուն Լոռիում» անվանված նկարը Ֆեյսբուքի հայկական հատվածում տարածվում է կայծակնային արագությամբ: Միայն Arenanews անունով էջից փետրվարի 5-ի երեկոյան ժամը 22:30-ի դրությամբ նկարը տարածել էին (share) 400 անգամ: 20 րոպեի ընթացքում այդ թիվը դարձավ 474:

Որպես Լոռի ներկայացվող լուսանկարը Իրանի Քանդովան գյուղից է: Լուսանկարի աղբյուրը ստուգելը դժվար չէ, ուղղակի պետք է որոնողական համակարգում հակադարձ որոնում կատարել: Այնպես, ինչպես Media.am-ը ներկայացրել է «Շատ գեղեցիկ լուսանկար, բայց ոչ Դիլիջանում»  հոդվածում:

Arenanews-ի տարածած լուսանկարի մեկնաբանություններում Ֆեյսբուքի օգտատեր Ռազմիկ Ամիրխանյանը գրում է, որ լուսանկարում ոչ թե Լոռին է, այլ Իրանի Քանդովան գյուղը ու լուսանկարը հրապարակողներին կոչ է անում՝ «…կամ էլ բացատրեք որ թյուրիմացություն է եղել… դա ավել կնպաստի Ձեր վարկին»: Arenanews էջի պատասխանատուները մեկնաբանությանը ուշադրություն չեն դարձնում:  

Arenanews էջը Ֆեյսբուքում փետրվարի 5-ի դրությամբ 3945 հավանում (like) ունի: Էջը ներկայացնում է arenanews.am կայքը: Այն լրատվական կայքի տեսք ունի, սակայն խմբագրի կամ լրագրողի անուն այստեղ չկա: Կապ անվանված բաժնում կարելի է հաղորդագրություն ուղարկել Arenanews-ին: Կա քարտեզ, որի վրա որպես խմբագրության հնարավոր հասցե նշված է Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակը:

Arenanews.am դոմեյնը գրանցված է Ռուզաննա Հովհաննիսյան անունով: Կայքի հասցեն գրանցողի կոնտակտային տվյալները հասանելի են:

Ու չնայած բազմաթիվ օգտատերեր Ֆեյսբուքում շարունակում են գրել, որ տարածվող լուսանկարում ոչ թե Լոռին է, այլ Իրանի Քանդովան գյուղը, միևնույն է, այս հոդվածը գրելու 45 րոպեների ընթացքում Arenanews-ի էջում տարածումների թիվը հասավ 557-ի:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *