BBC-ի արաբական ծառայության վիդեոարտադրության տնօրեն Էդմոնդ Սաբելան դասընթացներ կանցկացնի Երևանում

31.05.2018, Հայտարարություն

Հունիսի 7-ին և 8-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալելու է BBC-ի արաբական ծառայության տնօրեն՝ ծագումով հայ Էդմոնդ Սաբելային:

2 կարճ դասընթացով նա կներկայացնի BBC-ի փորձը տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության ոլորտում, կկիսվի  մոբայլ լրագրության և ուղիղ եթերում աշխատելու իր հմտություններով։

Դասընթաց 1. Հունիսի 7` ժամը 14։00-17:00

Թեմա. Լրագրողների ֆիզիկակական և տեղեկատվական անվտանգությունը:

Աշխատանքը արտակարգ իրավիճակներում.

  • ինչպես նախապատրաստվել,  
  • ինչպես պաշտպանվել հնարավոր վտանգներից
  • Ինչպես հաղթահարել հոգեբանական տրավման և սթրեսը
  • Անհատական և թիմային անվտանգություն
  • Առաջին օգնության հմտություններ

Տեղեկատվական անվտանգության  BBC-ի փորձը

  • Անձնական տվյալների պաշտպանությունը ինտերնետում
  • Ինչ վտանգներ կան սոցիալական ցանցերում
  • Ինչպես կատարել անվտանգ օնլայն  վճարումներ

Նախատեսված է պրոդյուսերների, խմբագիրների, լրագրողների, օպերատորների համար, սոցիալական մեդիա մենեջերների համար:

Դասընթաց 2. Հունիսի 8 ժամը 15:00-17։00

Թեմա. Մոբայլ լրագրություն

  • Լրագրության վերջին միտումները
  • Ինչպես աշխատել դեպքի վայրում գերարագ
  • Աշխատանքն առանց թիմի
  • Ինչպես են լայվսթրիմ անում BBC-ում
  • Նկարահանում առանց մոնտաժի

Նախատեսված է լրագրողների, օպերատորների, պրոդյուսերների և բլոգերների համար։

Դասընթացներն անցկացվելու են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ:

Էդմոնդ Սաբելան հակամարտության գոտիներում աշխատանքի մեծ փորձ ունի. լուսաբանել է Աֆղանստանի, Իրաքի պատերազմները և Հարավային Լիբանանի հակամարտությունը: Աշխատել է լիբանանյան վիդեո արտադրող մի շարք ընկերություններում, լրատվամիջոցներում՝ որպես օպերատոր, մոնտաժող, խմբագիր: 2007 թ.-ից ղեկավարում է BBC-ի արաբական ծառայությունը, նաև ներգրավված է ուղիղ եթերների հեռարձակման և վավերագրական ֆիլմերի արտադրության աշխատանքներում: Կուտակած փորձը ոլորտի մասնագետների հետ կիսում է տարբեր դասընթացների շրջանակում:

Դասընթացին մասնակցելու համար անհարժեշտ է լրացնել գրանցման թերթիկը  մինչև 2018թ.-ի հունիսի 5-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել Մանե Գրիգորյանին mgrigoryan@mediainitiatives.am էլ.փոստի հասցեով կամ զանգահարել 010 583620 (131) հեռախոսահամարով։​

Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?