«Մեդիա ինդուստրիայի միտումը անալոգ եւ թվանշային աշխատանքային պրոցեսների միավորումն է»

«Մեդիա ինդուստրիայի միտումը անալոգ եւ թվանշային աշխատանքային պրոցեսների միավորումն է»
Պասկալ Ցեմփ
Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի
« Թվանշային լինել խմբագրության համար նշանակում է լինել սոցիալական մեդիայում, հաղորդակցվել լսարանի հետ, Թվիթերի լրահոս, բաժանորդագրություն (RSS) ունենալ ցանցառների համար »

Պասկալ Ցեմփը «Մեդիա ռազմավարության ինստիտուտ»-ի ավագ խորհրդականն է: Նա տարիներ շարունակ ղեկավարել է միջազգային շուկայում կոնվերգենտ (փոխակերպված) խմբագրությունների կազմակերպման, նոր համակարգերի և գործելաոճի ներդրման գործընթացները եւ կառավարել է տարբեր խմբագրությունների զարգացման ծրագրերը:

Ասում են, որ տպագիր մեդիան մեռնում է: Իսկապե՞ս այն վտանգի մեջ է:

Եթե շատ սադրիչ պատասխանեմ՝ իսկ գոյություն ունի՞ այլեւս տպագիր մեդիա: Կարծում եմ՝ մենք պետք է գիտակցենք, որ այսօր մեդիա ինդուստրիայում ավելի շատ կապուղիներ եւ մասնագիտացումներ կան, եւ տպագիր մամուլն այդ կապուղիներից մեկն է, բայց ես չեմ գտնում, որ միայն տպագիր մեդիա այլեւս գոյություն ունի:

Դրան կարելի է նայել երկու տեսանկյունից: Մեկը, ցավոք, այն է, ինչ անում է մեդիայի մեծ մասը, այսինքն՝ հարցին մոտենում է խմբագրության տեսանկյունից՝ ի՞նչ ենք մենք ուզում հրապարակել: Մյուս տեսանկյունը՝ լրատվամիջոցի ռազմավարությանը հետեւելն է եւ լսարանի տեսակետի հետ հաշվի նստելը:

Լսարանին այլեւս չի բավարարում միայն տպագիր մեդիան, որովհետեւ տպագիր մեդիան գալիս է առավոտյան (եթե այն օրաթերթ է) կամ ամեն շաբաթ (եթե այն շաբաթաթերթ է) կամ կիրակի (եվրոպական շուկայի համար): Բայց լսարանն ուզում է տեղեկացված լինել նաեւ օրվա եւ շաբաթվա ընթացքում: Այժմ լսարանն այն թվանշային դարաշրջանում է, որ առաջին անգամ կարող է խմբագրություններին թելադրել, թե ինչ է ուզում եւ որ ժամին:

Ես շատ քիչ խմբագրություններ գիտեմ, որ որոշել են միայն տպագիր մեդիա ունենալ: Շատ նախկին եւ ներկա տպագիր մեդիաներ գիտեմ, որոնք պայքարում են նոր հնարավորությունների հետ: Օրինակ՝ Շվեյցարիայում 60-70 տարեկան շաբաթաթերթ կա՝ «Weltwoche» անունով («Աշխարհը մեկ շաբաթում»): Անցյալում այն շատ լավ թերթ էր, բայց հիմա այն միտում ունի ավելի քաղաքական լինելու, իսկ խմբագրությունը որոշել է միգրացիա չկատարել դեպի Ինտերնետ: Թերթը լույս է տեսնում ամեն հինգշաբթի: Այն, իհարկե, կայք ունի, բայց այնտեղ տեղադրվում է միայն հաջորդ համարի շապիկը:

Տարվա սկզբին թերթը երկու իսկապես մեծ, բացառիկ նյութեր ուենցավ, եւ քանի որ գիտեր՝ պատմությունն այնքան մեծ էր, որ հնարավոր չէր այն երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի պահել, որոշեց թվանշային ռազմավարություն մշակել նման նյութերի համար: Եվ սկսեց այդ պատմությունները հրապարակել կայքում:

Սա, իհարկե, փայլուն միտք էր, որովհետեւ նյութերը սկսեցին ավելի վաղ հրապարակվել, բայց ի՞նչ եղավ հետո: Շվեյցարիայի

Մենք, որպես լրագրողներ, պետք է գիտակցենք, որ գուցե լսարանը վճարում է ոչ թե նյութի, այլ այն արտադրանքի համար, որը հավանում է, որը հարմար է, ժամանցային, ինտելեկտուալ եւ ինչ-որ պահի «վերջացող»

բոլոր մեդիաները՝ տպագիր, մոբայլ, թվանշային, քննարկեցին պատմությունը եւ անցան: Հինգշաբթի օրը «Weltwoche»-ի տպագիր տարբերակը կրպակներում էր, բայց ոչ ոք այն չէր գնում: Սա է ձեր հարցի պատասխանը:

Կարո՞ղ է օնլայն մեդիան փոխարինել տպագիր մեդիային:

Ցավալի է, որ անգլերենում թերթը բառը «թուղթ» է պարունակում: Իմ մայրենի լեզվում՝ գերմաներենում, այն կոչվում է «zeitung», ինչը նշանակում է ինչ-որ բան ժամանակից, լուրեր ժամանակից: Երբ գերմաներեն եմ խոսում, միշտ օգտագործում եմ «zeitung» բառը թե՛ տպագիր, թե՛ թվանշային կապուղիների համար, որովհետեւ խմբագրության համար շատ բան չի փոխվում: Առաջվա պես ակնկալվում են շատ լավ, ժամանցային, հետաքննական նյութեր՝ անկախ լրատվամիջոցից, եւ լսարանի ուշադրության հրավիրում:

Անցյալում լսարանը չափվում էր պարբերականի տպաքանակով, այժմ կարծում եմ՝ այն կարող է չափվել թրաֆիքով, եւ ինչը ավելի լավ է ամբողջ լսարանի հաշվարկը կատարելու համար՝ տպագիր եւ թվանշային կապուղիների լսարանների միավորված հաշվարկով: Ես ատում եմ «օնլայն» բառը: Իմ կարծիքով՝ օնլայնը մոդեմի կարգավիճակն է՝ այն կամ օնլայն է կամ օֆլայն: Կարծում եմ՝ մեդիա ինդուստրիայում մենք պետք է խոսենք միայն անալոգային եւ թվանշային աշխատանքային պրոցեսների մասին, որովհետեւ օնլայնը այսօր նույնիսկ ինչ-որ հնաձեւ բան է նշանակում՝ www, որը ստացիոնար է, այսինքն՝ դու պետք է ունենաս համակարգիչ, նստես, օնլայն գնաս, մինչդեռ թվանշայինը ավելին է, քան այդ ամենը:

Թվանշային լինել խմբագրության համար նշանակում է լինել սոցիալական մեդիայում, հաղորդակցվել լսարանի հետ, գուցե Թվիթերի լրահոս, բաժանորդագրություն (RSS) ունենալ ցանցառների համար: Եվ այն, ինչ տեսնում ենք Եվրոպայում, իսկապես դեպի մոբայլ գնալու հզոր թրենդ է:

289Շվեյցարիայում ամենախոշոր www ոճի մեդիաները իրենց թրաֆիքի 50%-ից ավելին ստանում են մոբայլ սարքերից, այս թիվը մի տարվա ընթացքում աճել է 10%-ով: Մյուս կողմից՝ եթե նայեք տպագիր մեդիային, պետք է ասել, որ թուղթը պարզապես մեկ այլ ցուցասարքի (display) տեսակ է: Այն պարզապես մեկ այլ ավելի էժան ցուցասարք է՝ թարմացման վատ հնարավորությամբ, բայց ցուցասարք, որը շատ հարմար է: Դուք կարող եք գնել այն, պահել, օգտագործել աղբի համար, վերջում դնել այն ձեր կոշիկների մեջ, բայց այն պարզապես ցուցասարք է, որը թանկ չէ: Կարծում եմ՝ մեր ինդուստրիայում քննարկումը պետք է գնա այս ուղղությամբ՝ միայն անվճա՞ր կապուղիներ կան, թե՞ նաեւ վճարովի: Կարծում եմ՝ սա մեծ խնդիր է:

Գերմանախոս երկրներում լրագրողների միջեւ բանավեճ է ընթանում. որոշ լրագրողներ ասում են՝ «Ես թերթի լրագրող եմ», մյուսներն ասում են՝ «Ես օնլայն լրագրող եմ»: Ես կարծում եմ, որ երկուսն էլ հիմար են: Որովհետեւ լրագրողը լրագրող է եւ ունի կոնկրետ հատուկ թեմաներ, նա ինչ-որ թեմայի փորձագետ է, կարող է լավ գրել, կարող է ուրիշ հմտություններ էլ ունենալ, բայց նա միայն թերթի լրագրող չէ, նա լրատվամիջոցում կոնկրետ թեմայի լրագրող է, եւ եթե այդ լրատվամիջոցը որոշել է այլ կապուղիներ ավելացնել, լրագրողը պետք է կարողանա հարմարվել:

Կարծում եմ՝ «թերթի լրագրող» արտահայտությունը գալիս է «Իմ նյութը տպագրվել է թղթի վրա, ոչ մեկը չի կարող հեռացնել այն, լսարանը գնում է թերթ, այնպես որ ես աշխատավարձ եմ ստանում դրանից» մտածելակերպից: Օնլայն լրագրողը գուցե նույն բովանդակությունն է արտադրում այլ բաղադրատոմսով, բայց նա նույնքան լավ լրագրող է, որքան թերթի լրագրողը, սակայն չկա եւ ոչ մի օնլայն լրագրող, ով գումար է ստանում բովանդակության համար: Ես կարծում եմ՝ սա է տարբերությունը: Եվ այստեղ է, որ մեդիա ինդուստրիան շատ մտածելու տեղ ունի:

Գուցե մեկն ասի՝ սխալ է, որ լսարանը երբեք չի վճարել բովանդակության համար: Գուցե այն վճարել կամ վճարում է միայն հարմարավետության համար: Շատ հարմար է թարմ թերթ ունենալ փոստարկղումդ առավոտյան ժամը 7-ին: Հարմար է կարդալ այն: Այն ունի սկիզբ՝ էջ 1, եւ վերջ՝ էջ 24, օրինակ: Եվ եթե ես կարդացել եմ այն, ես ամեն ինչ գիտեմ: Լավ խմբագրությունը ինձ այն զգացումն է պարգեւում, թե այդ պահին ես ամեն ինչ գիտեմ: Ես կարող եմ րոպեներ, ժամեր, օրեր անկացնել կայքում: Եթե ես սեղմեմ բոլոր նյութերի հղումների վրա, որոնք կան The New York Time-ի կայքում, համարձակվում եմ ասել, որ կարող եմ ողջ կյանքս անցկացնել այդ կայքում: Առավոտյան սկսել կարդալ, քլիք անել, քլիք անել եւ երբեք չստանալ «հիմա ամեն ինչ գիտեմ, վերջ, շնորհակալություն» զգացումը: Կարծում եմ՝ սա է տարբերությունը:

Մենք պետք է նոր բիզնես մոդլեներ գտնենք, թե ինչպես վաճառել ոչ թե մեր բովադակությունը, այլ արտադրանքը: Եվ մենք,

Խմբագրությունները լրատվական գործակալությունների նման չպետք է աշխատեն, մենք պետք է հստակ պատկերացում տանք, թե ինչ է կատարվում եւ թե որն է կարեւորը մեր խմբագրության տեսանկյունից

որպես լրագրողներ, պետք է գիտակցենք, որ մենք արտադրում ենք նյութեր, ինչը լավ բան է, բայց գուցե լսարանը վճարում է ոչ թե նյութի, այլ այն արտադրանքի համար, որը հավանում է, որը հարմար է, ժամանցային, ինտելեկտուալ եւ ինչ-որ պահի «վերջացող»: Ես կարծում եմ, որ թվանշային կապուղիները նույնպես պետք է ունենան էջ 1 եւ էջ 24: Երբ ես կայքերում հանդիպում եմ այնպիսի նյութերի, ինչպիսիք են «10 բան, որ պետք է իմանաք սպորտի մասին» կամ մեկ այլ ինչ, շատ եմ ուրախանում: Ես գիտեմ, որ 11-րդ կետ էլ չկա եւ կարող եմ երջանիկ դուրս գալ կայքից: Կարծում եմ՝ այս ուղղությամբ պետք է շարժվենք:

Որո՞նք են ինդուստրիայի այսօրվա միտումները:

Ես 45 տարեկան եմ: Լրագրությամբ սկսել եմ զբաղվել մոտ 20 տարեկանում իմ հայրենի քաղաքի տեղական օրաթերթերից մեկում: Երեք թերթ կար, մեկնաբանություններից բացի՝ երեքն էլ ամեն ինչով նման էին իրար: Հետո մեր թերթը սկսեց համակարգչային մուտքագրում (desktop publishing) անել, բոլորն ասում էին՝«Օ, ոչ, թերթեը մեռնում են»: Բայց թերթերը չմեռան: Այնուհետեւ սկսեցինք գունավոր նկարներ տպագրել, բոլորն ասում էին՝ «Ոչ, սա ոչ մի կապ չունի որակյալ լրագրության հետ»: Բայց դա կապ ուներ որակյալ լրագրության հետ: Թերթերը մեռան տնտեսական պատճառներով եւ այն պատճառով, որ լսարանը տեղափոխվեց դեպի թվանշային կապուղիներ:

Ի՞նչ կատարվեց այս ինդուստրիայի հետ վերջին 20 տարիների ընթացքում: Լրատվամիջոցներն ասացին՝ եկեք պահպանենք մեր հինը եւ չադապտանանք նորին: Նրանք, որոնք ընդունեցին նոր խաղի կաննոները, շատ արագ առաջ գնացին: Մեր ինդուստրիան ընդհանրապես սովոր չէ լսելու, թե ինչ է ուզում սպառողը, թե որ կապուղիով է ուզում արտադրանքը: Ոչ ոք երբեք չի հարցրել սպառողին՝ արդյո՞ք նա իսկապես կեղտոտ թուղթ է ուզում, որը սեւացնում է ձեռքերը: Մենք պարզապես սովոր ենք դրան:

Միտումը՝ անալոգ եւ թվանշային աշխատանքային պրոցեսների միավորումն է, ինչը նշանակում է, որ պետք է տարբերակել կապուղիները: Օրինակ՝ բոլորը տեղյակ են թերթում սահմանված վերջնաժամկետի մասին, որը, ասենք, ժամը 8-ն է, եւ անալոգ աշխատանքային պրոցեսում բոլորն աշխատում են մինչեւ այդ ժամը: Կարծում եմ՝ մեր ինդուստրիան շատ սխալներ է թույլ տալիս թվանշային աշխատանքային պրոցեսում, որովհետեւ մենք թարմացվում ենք ամեն րոպե եւ միշտ ասում ենք՝ օպերատիվ ենք եւ մրցունակ: Մենք չենք մտածում լսարանի մասին, որովհետեւ լսարանաը մեր՝ լրագրողներիս նման չէ, չի կարող ամբողջ օրը հեռուստացույց նայել, ինտերնետում լինել եւ ամբողջ օրը կարդալ:

Մոբայլ կապուղին ամենաինտիմ կապուղին է, որովհետեւ դա նույն սարքն է, որով դուք կարճ հաղորդագրություններ եք ստանում ձեր սիրելիներից, որտեղ պահված են ձեր անձանկան նամակները, ֆեյսբուքը եւ ձեր սիրելի երգացանկը

Լսարանը ցանկանում է տեղեկացվել կամ զվարճանալ օրվա որոշակի ժամին: Խմբագրությունները լրատվական գործակալությունների նման չպետք է աշխատեն, մենք պետք է հստակ պատկերացում տանք, թե ինչ է կատարվում եւ թե որն է կարեւորը մեր խմբագրության տեսանկյունից: Մենք՝ լրագրողներս, միշտ մտածում ենք, որ բոլոր մարդիկ նույնպես լրագրող են եւ ամեն ինչ գիտեն, ինչը սխալ է: Պատմությունները պետք է ընտրովի պատմենք, այնպես, որ հարմար լինի ընթերցողի համար: Երբ գնում եք, ասենք, չինական ռեստորան, տեսնում եք 64 էջից բաղկացած մենյուն եւ սկսում եք կարդալ այն՝ բացարձակ չիմանալով, թե ինչ պատվիրել եւ թե ինչ տեսակ ուտեստներ են դրանք: Նույն բանն է մեր ինդուստրիայում: Իսկ երբ գնում եք մի լավ ռեստորան, որտեղ ընտրելու միայն 20 տարբերակ ունեք (5 ձկնային ճաշատեսակ, 5 խորտիկ, 5 մսային ճաշատեսակ եւ 5 աղանդեր), դուք երջանիկ ես:

Կա տպագիր կապուղի, ինտերնետ կապուղի կամ www կապուղի, որը կարող է շատ հարուստ եւ լայն լինել, եւ կա նոր կապուղի, որ կոչվում է մոբայլ: Կարծում եմ՝ տարբերություն կա օնլայն եւ մոբայլ կապուղիների միջեւ, որովհետեւ ձեր տրամադրությունից է կախված, թե որ կապուղին կընտրեք: Մոբայլ կապուղին ամենաինտիմ կապուղին է, որովհետեւ եթե դուք290 ունեք սմարթֆոն եւ սովոր եք օգտագործել այն որպես առավոտյան զարթուցիչ, նշանակում է՝ սմարթֆոնը ձեր անկողնու մոտ է դրված, իսկ դա նշանակում է, որ դուք այն օգտագործում եք նաեւ թվիթելու, ֆեյսբուք մտնելու եւ կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար. մարդիկ ավելի ու ավելի են հետաքրքրվում, թե ինչ է կատարվում, դրա համար նրանք կայքեր են մտնում իրենց հեռախոսով:

Մոբայլը մեկ այլ կապուղի է՝ ոչ բոլոր նյութերը պետք է թոփ լինեն մոբայլ կապուղիով: Հեռախոսը պետք է շատ հոգատար լինի, այն պետք է արտացոլի եղանակային պայմանները: Եթե դուք թերթ եք, ձեր ընթերցողներին զարթուցիչի զանգից հետո կարող եք ասել՝ «Բռռռ, այսօր շատ սառը օր է, այնպես որ չմոռանաք բաճկոն վերցնել, եւ, ի դեպ,..» եւ պատմել ձեր պատմությունը:

Եթե դուք մոբայլ հավելված ունեք ձեր թերթի համար, ժամը 12-ին ձեր ընթերցողին կարող եք ասել՝ «Օհ, ես տեսնում եմ, որ դուք այս հրապարակի մոտ եք: Այնտեղ պատահար է տեղի ունեցել, այնպես որ գնացեք այլ ճանապարհով»: Հեռախոսը շատ մոտ է, ինտիմ: Դա նույն սարքն է, որով դուք կարճ հաղորդագրություններ եք ստանում ձեր սիրելիներից, որտեղ պահված են ձեր անձանկան նամակները, ֆեյսբուքը եւ ձեր սիրելի երգացանկը: Մոբայլը այլ կապուղի է, որը պետք է զարգանա: Եվ այն արագորեն զարգանում է լսարանի տեսանկյունից:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի

Պասկալ Ցեմփի «Խմբագրությունների զարգացման միջազգային միտումները» թեմայով դասախոսությունը կարող եք դիտել այստեղ:

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License