Օգտակար հղումներ հանքարդյունաբերությունը լուսաբանող լրագրողների համար

20.07.2018, Ռեինֆորմացիա

Հանքարդյունաբերությունը լուսաբանող լրագրողների համար կարևոր են ոչ միայն տեղական աղբյուրները, այլև միջազգային ռեսուրսները:

Media.am-ը ներկայացնում է մի շարք հայալեզու և միջազգային ռեսուրսներ, որոնք տեղ են գտել Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն ու հայաստանյան գործընթացը» ուղեցույցում:

Միջազգային ցանցեր և ռեսուրսներ

GOXI-ին բաց ցանցային կապերի և քննարկումների հարթակ է՝  բնական ռեսուրսների կառավարման գործընթացներում ներգրավված մասնագետների համար։ Մուտքի սահմանափակում չկա․ ցանկացողները  կարող են ազատորեն միանալ ցանցին: Այն ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից։

Publish What You Pay-ը 40 երկրների քաղաքացիական կազմակերպություններից կազմված  ցանց է, որի անդամները ջանքեր են գործադրում հասնելու իրենց երկրներում բնական պաշարների հաշվետու և բաց կառավարմանը՝ բարելավելու քաղաքացիների կյանքն ու  ապահովելու արտահանող ընկերությունների պատասխանատու աշխատանքը։

PWYP Data Extractors Network-ը տվյալների բացահայտմամբ զբաղվող լրագրողների և ՔՀԿ ներկայացուցիչների ցանցը, որոնք օգտագործում են բնական պաշարներից ստացված եկամուտների մասին  տվյալները ընկերություններին և կառավարությանը ավելի հաշվետու դարձնելու համար։ Ցանցը նաև տարբեր երկրներում դասընթացներ է անցկացնում ՔՀԿ-ների և լրագրողների համար։    

PYWP Data Extractors Handbook-ը տվյալների բացահայտման  ուղեցույց է, որը կօգնի լրագրողներին, շարքային  քաղաքացիներին հասկանալ ԵՄ և ԱՄՆ իրավական բարեփոխումների, ինչպես նաև ՝ ԱՃԹՆ-ի ստանդարտների արդյունքում արտահանող ընկերությունների վերաբերյալ հասանելի ֆինանսական տվյալները:  

NRGI-ը բնական ռեսուրսների կառավարմամբ զբաղվող առաջատար հետազոտական  կենտրոն է։ Հրապարակում է ռեսուրսների կառավարման տարեկան վարկանիշը՝ դասակարգելով երկրների բնական ռեսուրսների տնօրինման  կայունությունը, դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու առցանց հասանելի բազային տվյալները: Կայքում կան նաև բնական ռեսուրսների կառավարման, EITI ստանդարտի վերաբերյալ  ուղեցույցներ, ինչպես նաև՝ օգտակար հղումներ օրենսդիրների համար, որոնք զբաղվում են արդյունահանող ոլորտների խնդիրներով:

Transparency International-ը կոռուպցիայի դեմ պայքարող և 100-ից ավելի երկրներում մասնաճյուղեր  ունեցող համընդհանուր շարժում է։ Հրապարակում է ամենամյա ՝ Կոռուպցիայի ընկալման վարկանիշը՝  ըստ երկրների՝ թափանցիկության ու հակակոռուպցիոն գործողությունների ցուցանիշների։

Global Witness-ը հետաքննություններով զբաղվող խումբ է, որ  հետաքննական լրագության և զանազան մեդիա արշավների միջոցով բացահայտում է բնական պաշարների հետ կապված  կոռուպցիոն դեպքերն ու կոնֆլիկտները։ Կայքում կան բազմաթիվ զեկույցներ՝ տարբեր երկրներում բնական պաշարների օգտագործման խնդիրների  և կոռուպցիայի մասին։

Global Witness Oil Contract Modelling tool-ը նավթային պայմանագրերի մոդելավորման գործիք է։ Հնարավորություն է տալիս լրագրողներին և քաղհասարակությանը նավթի գնի և այլ գործոնների հնարավոր փոփոխությունների հիման վրա հաշվարկել, թե ինչ կարժենա  նավթային պայմանագիրը կառավարության համար։

Open Ownership-ը զբաղվում է  իրական սեփականատերերի մասին  հանրային հասանելի ռեգիստրների ստեղծմամբ, ֆինանսավորվում և կառավարվում է կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից։

Open Contracting Partnership-ը հետազոտական խումբ է, որը զբաղվում է պետական գնումների և պայմանագրերի կատարելագործմամբ։  Կայքում պետական գնումների լավագույն օրինակների մասին արժեքավոր նյութ կա։

Open Oil-ը Բեռլինում  գործող ընկերություն է, որը սերտորեն աշխատում է քաղհասարակության տարբեր խմբերի հետ նավթարդյունաբերության տվյալները հասանելի դարձնելու ուղղությամբ։ Ստեղծել է  Aleph տվյալների բազան, որտեղ ավելի քան 2 մլն փաստաթուղթ կա, այդ թվում նաև նավթագազային ընկերությունների պայմանագրեր և հրապարակային փաստաթղթերը, արտոնագրերի տրամադրման միջազգային քարտեզ։

GIJN-ը հետաքննական լրագրությանն աջակցող կազմակերպությունների միավորում է։ Կայքում հետաքննող լրագրողների համար բազմաթիվ ուղերցույցեր և այլ օգտակար նյութեր կան։  

GIJN’s list of member associations-ը ունի անդամ կազմակերպությունների մեծ ցանկ, որոնցից շատերն իրենց հերթին  հետաքննող լրագրողների տարածաշրջանային ցանցեր են:

OCCRP-ը հիմնականում Արևմտյան Եվրոպայում աշխատող հետաքննող լրագրողների ցանց է։  

Finance uncovered-ը Մեծ Բրիտանիայում գործող հետաքննող լրագրողների ցանց է, որի ուշադրության կենտրոնում ապօրինի ֆինանսական հոսքերն են աշխարհում։

Tax Justice Network-ը հետազոտական և շահերի պաշտպանության խումբ է, որը զբաղվում է հարկերից խուսափելու խնդիրներով:  Հրատարակում է Ֆինանսական գաղտնիքի վարկանիշը՝ դասակարգելով երկրներին ըստ օֆշորային գաղտնի գործարքներում ներգրավվածության և միջնորդության աստիճանի:

London Mining Network-ը մարդու իրավունքներով և շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների դաշինք է, ձգտում է մեծացնել հանքարդյունաբերողների դերն ու պատասխանատվությունը  մարդու իրավունքների խախտումների համար, այս առումով հաճախ է քննադատում հատկապես Լոնդոնում գրանցված միջազգային հանքարդյունաբերական ընկերություններին։

Կայքում հարուստ  տեղեկատվություն կա  աշխարհի տարբեր ծայրերում  հանքարդյունաբերական կասկածելի և հակասական գործարքների վերաբերյալ:

Earthrights International-ը հասարական կազմակերպություն է, որը զբաղվում է Ասիայում և Լատինական Ամերիկայում մարդու իրավունքների ու շրջակա միջավայրի պահպանությամբ՝  համախմբելով համայնքների և արդարադատության համակարգի ջանքերը:

Կայքում կան զեկույցներ  հանքարդյունաբերությունից, գյուղատնտեսութունից և տնտեսության այլ ոլորտներից տուժած  տարբեր համայնքների ու քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Global Financial Integrity-ը շահույթ չհետապնդող հետազոտական կազմակերպություն է ԱՄՆ-ում,  զբաղվում է ապօրինի ֆինանսական հոսքերի ուսումնասիրությամբ։

The Global Initiative Against Transnational Organized Crime-ը Ժնևում գործող ցանց է, որն ուսումնասիրում  է կազմակերպված հանցագործության ազդեցությունը մարդու իրավունքների, զարգացման և դեմոկրատիայի վրա (վերջերս  հետազոտություն է հրապարակել հատկապես Լատինական Ամերիկայում ապօրինի հանքարդյունաբերության և բնապահպանական ճգնաժամի մեջ կազմակերպված հանցագործության դերի մասին):

Public Eye-ը Շվեյցարիայում գործող հետաքննական խումբ է,  կենտրոնացած է Շվեյցարիայում գործող ընկերությունների ապրանքաառևտրային գործարքների  վրա։

Տվյալների միջազգային  բազաներ

OCCRP’s Investigative Dashboard-ը հետաքննող լրագրողների ցանց է՝ հիմնականում Արևմտյան Եվրոպայից։  OCCRP-ի տվյալների բազայում՝ Investigative Dashboard-ում  փաստաթղթերի մեծ արխիվ,  վիզուալացման գործիքներ և  կոնտակտների ֆորում կա։

GIJN’s guide to investigating the extractive industries-ը օգտակար ռեսուրսների ցանկ է՝ գազի, նավթի և հանքարդյունաբերության թեմաներով զբաղվող լրագրողների համար:  

Business & Human Rights Resource Centre-ում պատմություններ են այն մասին, թե ինչպես են մարդու իրավունքները  տուժել միջազգային զանազան բիզնեսների, այդ թվում՝ հանքարդյունաբերող և  արտահանող ընկերությունների պատճառով։  

Environmental Rights Database-ը ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ ստեղծված  տվյալների բազա է՝ մարդու իրավունքներին և բնապահպանությանն առնչվող ստանդարտների, հանձնարարականների և լավագույն փորձի մասին։

Open Corporates-ը աշխարհի  առցանց ռեգիստրներից վերցրած  կորպորատիվ փաստաթղթերի հանրային հասանելի տվյալների բազա է։

Stolen Asset Recovery Database-ը համաշխարհային բանկերի և IBRD-ի կողմից իրականացվող STAR նախաձեռնության տվյալների բազա է՝  աշխարհում կոռուպցիայի և ակտիվների վերականգնման դեպքերի մասին։

Resource contracts-ը բնական պաշարների պայմանագրերի տվյալների բազա է։

EITI data portal-ը ԱՃԹՆ-ի երկրների տվյալների  առցանց պորտալ է։

Journalists Toolbox-ը առցանց գործիքների ցանկ է, որը օգտակար կլինի  հետաքննող լրագրողներին։

ICIJ Offshore Leaks database-ը   

ICIJ-ին  հետաքննող լրագրողների ցանց է, որը Պանամայի փաստաթղթերին առնչվող  հետաքննությունից հետո առանձնացավ Հանրային բարեվարքության կենտրոնից: Ունի օֆշորային արտահոսքից ստացված  տվյալների բազա։ Այն ոչ թե փաստաթղթերի բնօրինակն է հասանելի դարձնում օգտատերերին, այլ թույլ է տալիս որոնել  անուններ և ընկերություններ, որոնք հայտնվել են Պանամայի փաստաթղթերում, օֆշորային այլ արտահոսքերում ու կապ ունեն  արտահանող ընկերությունների հետ:

The Global Anti-Corruption Blog-ը աշխարհում  հակակոռուպցիոն ջանքերի մասին  բլոգ, ունի հակակոռուպցիոն կազմակերպությունների, ռեսուրսների օգտակար ցանկ՝ համապատասխան հղումներով:

NRGI’s Oil, Gas and Mining payments database-ը NRGI-ի տվյալների բազան է, որը մեկ տեղում է հավաքել աշխարհի տարբեր երկրներում  արդյունահանող ընկերությունների կողմից կառավարություններին կատարած վճարումների մասին տվյալներ:

Companies House Extractives Service-ը վճարումների հաշվետվությունների բազա է, որը կատարոմ են Մեծ Բրիտանիայում գրանցված  ընկերությունները կառավարությանը՝ Հաշվապահական հաշվառման և թափանցիկության դիրեկտիվի պահանջով  (սա Եվրամիության պարտադիր պահանջն է՝ աշխարհի տարբեր ծայրերում արտահանող ոլորտում աշխատող ԵՄ ընկերությունները պետք է նախագծային փուլի որոշ տվյալներ հրապարակային ներկայացնեն):

BAILII-ը Մեծ Բրիտանիայի դատական որոշումների առցանց բազան է։

PACER-ը ԱՄՆ դատական ատյանների առցանց բազա է:

Morningstar-ը Մեծ Բրիտանիայի ֆինանսական վարքի վերահսկողության մարմնի (UK FCA) ազգային բազան է, որը պարունակում է Միացյալ Թագավորության ֆոնդային բորսաներում գրանցված  բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բոլոր կարգավորող փաստաթղթերը:

EDGAR-ը ֆոնդային բորսաներում գրանցված  ընկերությունների՝ ԱՄՆ-ի SEC- ի առցանց կորպորատիվ փաստաթղթերի բազան է։

InvestEgate-ը ֆոնդային բորսաներում  բաժնետոմսեր գրանցած ընկերությունների կորպորատիվ ձևակերպումների տվյալների բազան է:

UK Companies House-ը կորպորատիվ փաստաթղթերի բազա է Մեծ Բրիտանիայում գրանցված  բոլոր կազմակերպությունների համար, ներառյալ՝ այդ ընկերություններում նշանակալից մասնակցություն  ունեցողների (իրական սեփականատետերի) տվյալները:

OECD-ը աշխարհի հակակոռուպցիոն օրենսդրության տվյալների բազա է:

UN Security Council-ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակն է:

EEAS-ը Եվրոպական Միության արտաքին գործողությունների համախմբված պատժամիջոցների ցանկն է:

OFAC-ը օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի ցանկ է՝  ներկայում ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի պատժամիջոցների տակ գտնվող մարդկանց մասին:

Հայալեզու  առցանց ռեսուրսներ

ԱՃԹՆ-ի կայք

Հայաստանի ԱՃԹՆ-ի ֆեյսբուքյան էջ

Հայաստանի ԱՃԹՆ-ի YouTube-ի էջ

Հայաստանի ԱՃԹՆ-ի Twitter-ի էջ

ԱՃԹՆ-ի մասին համառոտ (հայերեն)

ԱՃԹՆ-ի հայաստանյան գործընթաց

ՀՀ ԱՃԹՆ բազմաշահառու խումբ

ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստեր

ԱՃԹՆ-ի ստանդարտ 2016թ․(հայերեն)

ՀՀ ԱՃԹՆ իրական սեփականատների բացահայտման ճանապարհային քարտեզ

ՀՀ ԱՃԹՆ 2017-2018թթ․ աշխատանքային ծրագիր

ՀՀ ԱՃԹՆ բաց տվյալների քաղաքականության հայեցակարգ

Հանրապետական երկրաբանական ֆոնդ

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?