2022.03.15,

vox populi

Օրինակներ ռուս-ուկրաինական մեդիապատերազմից

Ինձ համար ինֆորմացիոն պատերազմն առաջին անգամ իր դասական արտահայտչամիջոցներով սկսել էր կիրառվել դեռևս 2014 թվականին՝ Դոնբասում ընթացող բախումներին զուգահեռ: Հենց այդ օրինակով էինք Հայաստանում պատրաստվում ու իրականացնում ապրիլյան, տավուշյան դեպքերի և 2020-ի պատերազմի մեդիա ինքնապաշտպանությունն ու հարձակումները, Հայաստանում գործող ոլորտային թիմերը միանում ու ձևավորում էին մեդիաբանակ։

Միևնույն ժամանակ թվային աշխարհում զարգացումներն այնքան արագ են տեղի ունենում, որ վերջին ռուս-ուկրաինական պատերազմը (ռազմական գործողությունները) ցույց տվեց, որ պայքարել պետք է օգտագործելով բոլոր հնարավոր ու անհնարին ռեսուրսները։

Փորձել եմ վերլուծել 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմի ստեղծած մեդիատիրույթն ու պայքարի եղանակները։

1 Քարոզչություն ռուսական կողմում

Չնայած, որ Ռուսասըտանն ունի սեփական բավականին ճանաչված պլատֆորմները՝ Vk.com և Ok.ru, հիմնական քարոզչական գործիքները կիրառվում էին ոչ թե այստեղ այլ Ինստագևամում, ՏիկՏոկում, Թվիթերում, որոնք ունեին ավելի մեծ ճանաչելիություն ու ավելի մեծ թվով օգտատերեր։

Ռազմական գործողությունների մեկնարկին մեդիա տիրույթում լռություն էր, որի նկատմամբ շուկան հակասական վերաբերմունք էր ցույց տալիս՝ մի կողմից կար որոշակի արձագանքի սպասում, մյուս կողմից՝ ցանկացած արձագանք շատ ռիսկային էր թվում։

Մեդիա տիրույթը սպասում էր մեկնարկային ազդակի։ Առաջինը սկսեց արձագանքել ռուսական շոու բիզնեսը։ Օրինակ, Նիկոլայ Բասկովի Ինտագրամի գրառումը, որի կոնտեքստն այն էր, որ Ռուսաստանը չի սկսում, Ռուսաստանը ավարտում է պատերազմը։ Ինֆոպատերազմներին բնորոշ ոճով դարձավ կոնֆլիկտային կողմերի միջև ծառացած մեծ խնդիր։ 

Հրապարակումից մի քանի ժամ հետո Fact-check Georgia կազմակերպության հաղորդակցության համաձայն՝ Ինստագրամն այդ հրապարակմանն ավելացրեց ստի տարածման նշան՝  «դեզինֆորմացիա» մակագրությամբ։

Fact Check Georgia-ն International Fact-Checking Network – IFCN-ի անդամ կազմակերպություն է, որը զբաղվում է թվային (և ոչ միայն) տվյալն մշակմամբ և փաստերի ստուգմամբ։ 

Միակողմանի բովանդակության մատուցման համար մի շարք պրովոկացիոն հրապարակումներից հետո Ինստագրամում հայտնվեցին նաև Russia state-controlled media մակագրությամբ գրություններ՝ ինչպես ռուսական լրատվական կայքերի էջերում, այնպես էլ որոշ հանրային դեպքերի և անգամ ժամանցային հաղորդաշարերի էջերում (Օրինակ, Вечерний Ургант հեռուստաշոուի էջում):

Գրառումների հոսքում հաճախ են նկատվում վախի մթնոլորտ ստեղծող և պոտենցիալ ահաբեկչական բնույթի հաղորդագրություններ։ Արդեն պարզել են, որ դրանք ռուսական IP-ներից են գրում, սակայն փաստ չէ, որ հենց Ռուսաստանից է արվում։ Հակառակորդ կողմի ներկայացուցիչ օգտատերերին շենքերի կամ այլ բնակելի հատվածների վրա նշումներ կատարելու պատրվակով ռուսական IP-ներից ուղարկվում էին տարատեսակ նամակներ, որոնց հիմնական կոնտեքստը՝ ստորև։

Ու քանի որ այս դեպքում դժվար է ասել ուղարկվող նամակների ազգային սկզբնաղբյուրը՝ փաստը մնում է փաստ քարոզչական կոմունիկացիաներում սա հզոր զենք է։

2 Քարոզչություն ուկրիաինական կողմում

Մեդիա մոնիթորինգի ընթացքում ամենից շատ ուշադրություն է գրավում հենց ուկրաինական կողմը։ Պատերազմում պաշտպանվող կողմ լինելով՝  մեդիապատերազմում ուկրաինացիներն ավելի շատ հարձակվողի դերում են։

Ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից մեդիա արձագանքը կայուն էր։ Ուկրաինան, որը գովազդի ու մարքեթինգի ոլորտում առանձնանում է ոլորտային գործակալությունների մեծ քանակով ու որակական մեծ դիապազոնով՝ ճիշտ կազմակերպած իրազեկման արշավների արդյունքում կարողացավ ապահովել աշխարհի ուշադրությունն ընդամենը մի քանի ժամում։

Ուկրաինական ավտոմատիզացման և CRM պլատֆորմներից մեկը՝ Leeloo.ai-ն արեց հետաքրքիր, բայց կազմակերպության և օգտատերերի կողմից շատ ռիսկային մի քայլ:

Ստացվեց, որ մարդը ամսական վճարում է 1000 դոլար, մտածում, որ պրոֆեսիոնալ թիմի է տվել իր անձնական տվյալների օգտագործման համաձայնությունը (ասենք, Ֆեյսբուքի էջի հասանելիությունը), իսկ պլատֆորմը հաճախորդներին (ծանուցումներին բաժանորդագրված անձանց) ուղարկում է պատերազմի մասին իրազեկող ու հակառակ կողմին հասցեագրված ատելության խոսք պարունակող բովանդակություն։

Ես հաշվարկել եմ նման սուր արձագանքների ավելի քան 60 դեպք։Հիմա պատկերացրեք այս ընկերությունների հաճախորդների քանակը։

Մեդիապատերազմին միացան նաև ուկրաինացի արտիստները Յություբում։ Ուշադրություն՝ անձնական գնահատական – ֆանտաստիկ գովազդային արշավ՝ տեսահոլովակների ամրացված վիզուալներով (thumbnails):

Գովազդային նորագույն տեխնոլոգիաները պատերազմական ժամանակաշրջանում ներառում են նաև ժամանակակից բոլոր հնարավոր ռեսուրսների կիրառումը։ Բարձր դիտելիություն ունեցող երաժիշտների համախմբման այս արշավի արդյունքները հնարավոր կլինի ամփոփել պատերազմի ավարտին՝ մասնագետների ավելի հստակ վերլուծություններով։ 

Ինեսսա Արշակյան,
թվային մարքեթինգի մասնագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *