2015.10.14,

vox populi

Մեդիան և ֆուտբոլը

Մարզական լրագրող Անի Մեջլումյանը իր բլոգում վերլուծել է հավաքականի անհաջող ելույթների պատճառները եւ առանձին անդրադարձել է մեդիայի հետ աշխատանքների խնդրին:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական անգամ չկարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը Եվրո-2016-ում: Վերջին հանդիպմանը սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանին պարտվեց Ալբանիային 0:3 հաշվով:

Աշխարհում ամենամասսայական մարզաձեւը, Եվրոպայում համար մեկ սպորտը՝ ֆուտբոլը, միլիարդներ է ծախսում եւ միլիարդների շահույթ բերում, հենց մեդիայի շնորհիվ: ՈւԵՖԱ-ի սահմանած կանոնակարգին՝ լրագրողների աշխատելաոճի եւ աշխատելաժամանակի հետ կապված, արդեն բոլորը հարմարվել են: Կարճ ժամկետներում, սահմանափակ հնարավորություններով՝ անել լավագույնը:

Ինչպես է սա աշխատում Հայաստանում.

  • Խտրականություն իշխանական մեդիայի եւ ընդդիմադիր մեդիայի ներկայացուցիչների միջեւ: Հատկապես այն ժամանակ, երբ Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավոր էր:
  • Խտրականություն քննադատական լրատվամիջոցների եւ քննադատող լրագրողների հանդեպ, որոնց չհավատարմագրելու պարագայում ՀՖՖ-ն որեւէ բացատրություն տալու պարտավորություն չի կրում:
  • Ասուլիսների տարօրինակ ցիկլ, օրինակ կարող են մեկ ժամ առաջ հայտարարել, որ ասուլիս է լինելու…
  • Նախաղային, հետխաղային եւ առհասարակ ասուլիսների ընթացքում օրակարգում անպայման տեղ է գտնում լրատվամիջոցների ներկայացուցիչներին վիրավորելը եւ թերագնահատելը: Այսինքն մնում է աթոռների տեղերը փոխել եւ ըստ պաշտոնի քննադատողը կդառնա քննադատվող:
  • Սենսոր բոլոր մեդիաներկայացուցիչների նկատմամբ, «Արմենիա»-ից մինչեւ «Հրապարակ»:
  • Լրագրողին զրկել աշխատանքից կամ խայտառակել, եթե իրեն իրավունք է վերապահել որեւէ կերպ քննադատել հավաքականը: Հիշենք օրինակ Մենուա Մեհրաբյանի դեպքը:
  • Կամայական վերաբերմունք ազգային հավքականի խաղերի լուսաբանման ժամանակ, օրինակ Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը, որին հավատարմագրվել էին մի շարք սպորտի հետ առնչություն չունեցող լրատվամիջոցներ եւ չէին հավատարմագրվել մշտապես ֆուտբոլ լուսաբանող լրատվամիջոցները: Պատճառը, երեւի տարվա ընթացքում տվյալ լրատվամիջոցների սայթաքումն էր՝ քննադատել էին ՀՖՖ-ին:
  • Ֆուտբոլիստներից ոմանք չեն էլ հասկանում ինչպես պետք է աշխատել լրատվամիջոցների հետ, հեգնանքի եւ գաղտնապահության մթնոլորտում են (խուսափում են մտնել խառը գոտի, խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել)…
  • Բացարձակապես ոչ թափանցիկ ԶԼՄ-ՀՖՖ  հարաբերություններ:

Շարքը կարելի է անվերջ շարունակել եւ ես ֆուտբոլ լուսաբանում եմ ընդամենը 2008-ից:

Իհարկե չենք կարող մատնանշել բոլոր խնդիրները, քանի դեռ չկա թափանցիկ հարաբերություն ՀՖՖ-ի եւ լրատվամիջոցների միջեւ: Սրանք միայն տեսանելի եւ շոշափելի թերություններն են:

Անի Մեջլումյան
մարզական լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *