2012.02.15,

vox populi

ասք լրագրողների մասին

այսօր ռադիոյով եմ լսել․
Ատլանտիդան այնպիսի երկիր էր, որը գտնվում էր Կրետից այսքան կիլոմետր այն կողմ․․․

Փաստորեն, գիտեն` որտեղ էր։
Հետո․
Լոխ, այո, լոխ նեսյան հրեշը դա մի հրեշ է որ ապրում է լոխ նես լճում․․․
ու ոչ մի այլ տեղ չի ապրում։

Հետո, ճաշելիս, գործընկերս էկրանի վրա շարժվող տող տեսավ․
ինչ-որ տղամարդը հղի է

Այո, ես սիրում եմ կարդալ հղի տղամարդկանց մասին բրիտանացի գիտնականների հետազոտությունները տվ֊ով, մասնավորապես հաց ուտելիս օգնում է մարսողականությանը։
Նույնիսկ կարելի է լավ չծամել։

Այս դեղին հոտով լուրերը ինձ ստիպում են մտածել, որ մեզ պետք չեն լրագրողներ։
Որ այդ մասնագիտությունը իրեն սպառում է։

Իսկ ուզում եմ առանձին խոսել ՏՏ լրագրողնների ու նյութերի մասին։
Լավագույն դեպքում դրանք թարգմանված տեքստեր են, ուր, ասենք, ոչ այնքան հազվադեպ բնօրինակի հետ ոչ այնքան կապ ունեցող տեղեկատվություն է գրված։
Որակը ավելի լավն է լինում, եթե պարզապես մեկը մեկին թարգմանված են։ Ինչքան լրագրողը փորձի իրենից մի բան ավելացնել, այնքան կփչացնի։
Իրականում այնպես չէ, որ գուգլ թրանսլեյթը ավելի վատ է թարգմանում, քան մարդ լրագրողները։
Երկուսն էլ նյութից առանձնապես գաղափար չունեն, մինչդեռ գուգլ թրանսլեյթը մի քիչ ավելի հզոր հաշվողական հնարավորություններ ունի։

Այսպիսով, մեզ պարզապես պետք չեն այդ նյութերի թարգմանությունները։

Իսկ ի՞նչ է պետք։
Պետք են վերլուծություններ։

Ո՞վ է գրելու վերլուծությունը։
Մենք առհասարակ նորմալ լրագրող գրեթե չունենք, ուր մնաց՝ ՏՏ լրագրող։
Իսկ ցանցառները․․․ ոչ բոլորն են ունակ գրել, ուզում են գրել, ես, օրինակ, չեմ կարծում, որ կարող եմ կամ ուզում եմ ՏՏ լրագրող լինել։
Իմ իմացած ոչ մի ՏՏ-֊ից նորմալ հասկացող մարդ, այսինքն` ոչ թե ծրագրավորող, այլ իրական ցանցառ, դժվար կարողանա եւ ուզի։
Մենք պետք է շատ լինենք, որ մեզնից շատ լինեն ունակ լինողներն ու ուզողները, ու շատ փող ունենանք, որ այդպես լինի։

Միակ տարբերակը, ինչ տեսնում եմ, դա հաբրի պես կայքն է, ուր ով ուզի կմտնի ու կգրի, այդպիսի կոլեկտիվ բլոգի պես մի բան իր թոփով, կարմաներով եւ այլն։ Բայց փաստացի այնպես կստացվի, որ վերլուծություններն ու հոդվածները կհայտնվեն տարին մեկ, ու բոլորն էլ թոփ են լինելու։
Որովհետեւ երեք ու կես հոգի կա, ով գրելու բան ունի, ու զրո հինգն են նրանցից գրագետ։

Առանձին ուզում եմ խոսել ցանցառներին ներկայացնելու մասին։

ա ֊ կյանքի պատմությունը պետք է կենտրոնանա ոչ նրա վրա, ինչպես է նա ճաշիկ կերել եւ ինչ էր սիրել երբ փոքր էր, այլ «դուխ» հաղորդի։ Ինչի՞ են հետաքրքիր Ջոբսի խոսքերը։ Որովհետեւ նա ինչ-որ բան հաղթահարելու մասին է խոսում, ինչ-որ բան հասկանալու, ընդդիմանալու մասին է խոսում, ու ինչու էր դա կարեւոր իր կյանքում։

բ ֊ անհնար է պատմել ցանցառի մասին առանց տեխնիկական մանրամասների։
Երբեմն դրանք այնքան անհասկանալի չեն, ինչքան թվում է։
Որովհետեւ լավ մասնագետը նա է, ով կարողանում է այնպես խոսել իր մասնագիտությունից, որ բոլորը հասկանան։
Դա նրանից է, որ նա այնքան լավ պատկերացում ունի, այնքան դասակարգված է իր մոտ ամենը, որ խնդիր չի լինում պարզ մատուցելու։

Նաեւ եթե մենք խուսափում ենք տեխնիկական մանրամասներից, ապա պետք է ասել` ինչ է ցանցառը հագնում ու ինչ երկարության մազեր ունի։ Իսկ դա արդեն մոդայի մասին է, ոչ ցանցառի։ Ապա ուրեմն պետք է նույն ձեւ հագնվել, որ ցանցառ լինել։
Ոչինչ, թող ոչ բոլորը հասկանան։ Ցանցառը նրանով չէ ցանցառ, թե ինչ է հագնում ու ոնց է նիքը, ու ոչ նրանով, թե ինչ հեռախոսով է չեքինվում, այսինքն` ինչ է օգտագործում, այլ նրանով` ինչ է ստեղծում, այսինքն` ինչ գործ է արել, ինչ է անում ու ինչի համար։

Ընդ որում` ինչն է դրա մեջ դուխով ու գաղափարով, ոչ թե ինչ խնդիր է դա լուծում։
Որովհետեւ դա պարզապես բիզնեսի մասին չէ, դա պարզապես մի նոր կայք Երեւանի մասին սարքել չէ, ու, որպես կանոն, դա առհասարակ կայքերի հետ կապ չունի։
Մի քիչ էլ պարզության մասին։
Մի քանի տարի առաջ Ժիրայրը գրել էր «ինչ է թորենթը» հոդված։
Դա լավ էր այն ժամանակ, երբ ոչ ոք դա չգիտեր։ Չնայած ես այն ժամանակ էլ չգիտեի՝ ով դա չգիտի, բայց կլինեին էլի տենց մարդիկ։
Ու դա բնավ ՏՏ ամսագիր չէր, այնպես որ նորմալ էր լրիվ։
Իսկ հիմա պետք է գրել այն մասին՝ ինչպես է պետք քաշել փակ թրեքերներից, բայց այնպես, օրինակ, որ ձեր ռեյտինգը չընկնի, եթե շատ չտաք։
Այսինքն հոգնել ենք ծանոթանալուց։ Ուզում ենք մի քիչ խորը։ Հաստատ միայն ես չէ, որ ուզում եմ։
ու տենց

Նորայր Չիլինգարյան
ՏՏ ճարտարագետ 

Դպրոցը՝ Երեւանի N176 միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան
Սիրելի գիրքը՝ «Հույսի հեղափոխություն», Էրիխ Ֆրոմ
Սիրելի ֆիլմը՝ «23»
Սիրելի երաժշտությունը՝ Քինգ Քրիմզոն
Սիրելի սպորտաձեւը՝ կասկադի աստիճաններով բարձրանալ
Սիրելի արտահայտությունը՝ «անցնենք գործի, ջենթլմեններ»

Բնօրինակը հրապարակվել է այստեղ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *