Արհեստական բանականությունից վախենալ ու դրա հնարավորությունների դեմ պայքարել պետք չէ։ Այս մասին Media.am-ի հետ զրույցում ասաց մաթեմատիկոս, հետազոտող-գիտնական Տիգրան Իշխանյանը։ Վերջինս ամեն օր կիրառում է ԱԲ գործիքներ՝ մասնավորապես նոր բանաձևերի և ֆունկցիաների ու դրանց համար հաշվողական ալգորիթﬓերի մշակման համար։
Ասում է, որ իր կարծիքով աշակերտներին, ուսանողներին պետք է ցույց տալ ԱԲ գործիքների պոտենցիալը տարատեսակ ոլորտներում, ու ﬕևնույն ժամանակ կիրառել այդ գործիքները դասավանդման պրոցեսը շատ ավելի ինտերակտիվ դարձնելու, աշակերտներին հետաքրքրելու համար: Թե ինչպե՞ս՝ Տիգրան Իշխանյանը պատմում է հարցազրույցում։
Հայաստանում ակտիվորեն խոսվում է տարբեր ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման մասին: Կրթական համակարգում, մասնավորապես դպրոցներում և բուհերում, կարո՞ղ է օգտագործվել ԱԲ-ը և ո՞ր դեպքերում։
Ընդհանուր առմամբ, ԱԲ-ը պետք է դիտարկել որպես գործիք, որը ունակ է զգալիորեն հեշտացնել և ավտոմատացնել բազմաթիվ պրոցեսներ:
Կոնկրետ կրթական համակարգերում ԱԲ գործիքները կարող են կիրառվել և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների կողﬕց: Որպես օրինակ՝ դասերի պլանների կազմումը, հետաքրքիր quiz-ների և բազմապիսի այլ առաջադրանքների կազմումը, գրագողության կանխումը և այլն: Աշակերտների և ուսանողների կողﬕց ԱԲ գործիքները կարող են օգտագործվել որպես ուսուցչի օգնական` օրինակ բացատրելու ինչ-որ վատ հասկացած թեմաներ, կամ բարդ և ﬔծ ծավալի ինֆորմացիայի սեղմումը և summarization-ը:
Ձեր դիտարկմամբ ԱԲ գործիքները ավելի շատ հարկավոր են ուսուցիչների՞ն, թե՞ սովորողներին:
Կարծում եմ՝ հավասարապես օգտակար կարող են լինել: Ուսուցիչների աշխատանքի ﬕ զգալի հատված վերաբերվում է ուսուցանվող նոր նյութի մասին սլայդներ, տեքստեր կազﬔլուն. այստեղ ԱԲ-ը կարող է ավտոմատիզացնել պրոցեսը, տրամադրել այս աﬔնի սևագիրը, որը այնուհետև պետք է լրամշակել, շտկել և ուղղել ակնհայտ սխալները կամ սխալ ստրուկտուրան: Սակայն, հաճախ, ԱԲ-ն կարողանում է ընդհանրացնել կամ քիչ այլ տեսանկյունից ցույց տալ նույն նյութը, ինչը կարող է հետաքրքիր լինել ուսուցչի համար`դասավանդման պրոցեսը ավելի հետաքրքիր կազմակերպելու կամ նոր գիտելիքը ավելի դյուրամարս սարքելու համար:
Աշակերտի կամ ուսանողի տեսանկյունից` ԱԲ-ը, նյութի summarization կիրառելով հնարավորություն է տալիս հասկանալ ﬔծ ծավալի նոր գիտելիքի հիﬓական մտքերը, կարևոր կետերը: ԱԲ-ն ունակ է նաև գեներացնել տարատեսակ մոտեցուﬓեր նույն թեմայի մասին, ինչը աշակերտին հնարավորություն է տալիս կրկնել անցած նյութը, կամ լրացնել ուսուցչի ներկայացրածը, կամ ավելի խորը ուսուﬓասիրել թեման:
Որո՞նք կլինեն ԱԲ կիրառման բացասական հետևանքները կրթական ոլորտի վրա և որո՞նք կլինեն դրական արդյունքները:
ԱԲ-ի տարբեր գործիքներ հեշտ հասանելի են: Օրինակ ChatGPT-ին կարելի է դիﬔլ և ստանալ պատասխան հաշված վայրկյանների ընթացքում։ Դրա համար ընդաﬔնը պետք է ինտերնետ և խելախոս (smartphone) կամ համակարգիչ:
Համապատասխանաբար, աշակերտների և ուսանողների ﬕ մասը ունի հնարավորություն և գայթակղություն անﬕջապես ստանալու պատասխաններ իրենց հուզող հարցերին, կլինի դա տնային թե քննական առաջադրանք, թե ուղղակի ցանկացած այլ հարց:
Դրական ազդեցության մասին գրել եմ վերևում`հետաքրքիր նյութերի պատրաստում, անհասկանալի հարցերի պատասխանների գեներացում և այլն:
Շատ ուսուցիչներ ԱԲ-ը դիտարկում են որպես ﬕայն բացասական գործիք, նույնիսկ վախենում են դրանից, քանի որ կարծում են, որ երեխաներին այն կծուլացնի և հետ կվարժեցնի ինքնուրույն մտածելուց: Ինչպե՞ս խուսափել դրանից: Ինչպե՞ս բացատրել երեխաներին չկիրառել ԱԲ-ը ﬕայն պատասխաններ կորզելու, լուծուﬓեր գտնելու համար:
Ես պրոֆեսիոնալ մանկավարժ չեմ, այս հարցին լիարժեք չեմ կարող պատասխանել: Ու նաև իմ մանկավարժական փորձը վերաբերվում է հենց ԱԲ-ի դասավանդմանը: Կարծում եմ, որ դասական դպրոցական և համալսարանական առարկաների դասավանդման պրոցեսը քիչ այլ ձևով է կազմակերպվում ի հաﬔմատություն ԱԲ առարկայի դասավանդման:
Կարծում եմ, որ առաջին հերթին պետք չէ վախենալ ու պայքարել ԱԲ-ի հնարավորություններից (այն հասանելի է բոլորին և ցանկացած պահի), այլ հակառակը` պետք է աշակերտներին ցույց տալ ԱԲ գործիքների պոտենցիալը տարատեսակ ոլորտներում, ու ﬕևնույն ժամանակ կիրառել այդ գործիքները դասավանդման պրոցեսը շատ ավելի ինտերակտիվ դարձնելու, աշակերտներին հետաքրքրելու համար: Այստեղ շատ կարևոր է աշակերտակենտրոն դասավանդման ﬔթոդը, ինչպես նաև լսարանում հնարավորինս շատ գիտելիք տալը (և՛ տեսական, և՛ անﬕջապես կիրառական):
Ընդհանուր տենդենց կա ավելի քիչ տնային աշխատանք հանձնարարելու և ավելի շատ լսարանում կատարվող առաջադրանքներ ուղղությամբ: Լսարանում` աշակերտների կատարած աշխատանքը հեշտ վերահսկելի և ուղղորդելի է, ի տարբերություն տնային առաջադրանքների: Սա բնականաբար բերում է նոր մարտահրավերների` դասը հնարավորինս օպտիմալ կազմակերպելու, աﬔն աշակերտի հետ առանձին աշխատելու, նյութը ավելի խորը քննարկելու կարիքի: Այլընտրանքը` վատ սովորող ու ծուլացած աշակերտներ:
Եթե լինենք անկեղծ, չափազանցված չէ՞ ԱԲ դերը: Շատերը մտավախություն ունեն, որ անգամ ուսուցչի աշխատանքը շուտով կզիջի ԱԲ-ին: Արդյոք ԱԲ-ը կդառնա այդչափ տարածված: Ի՞նչ կանխատեսուﬓեր ունեք:
Չնայած նրան, որ վերջին 2-3 տարում ստեղծված ԱԲ-ները զգալի գերազանցում են նախորդ տասնամյակների ԱԲ տեխնոլոգիաներին` այս պահին ընդհանուր ԱԲ-ները (օրինակ ChatGPT-ն) կարողանում են լուծել պարզ խնդիրներ ﬕայն:
Նրանք դեռ ունակ չեն ստեղծելու իրոք թարմ գիտական արդյունք, կամ լրիվ նոր մոտեցուﬓեր հայտնի խնդիրներին: Անհրաժեշտ է նշել, որ ԱԲ-ները հաճախ սխալվում են, կամ չեն կարողանում կոնկրետ պատասխան տալ տրված հարցին:
Մասնագետները գերազանցում են ընդհանուր ԱԲ-ներին, (որոնք և հիﬓականում հասանելի են աշակերտներին և ուսանողներին) քանի որ ունեն շատ ավելի խորը գիտելիքներ ու փորձ:
Ուզում եմ նաև նշել, որ աշակերտներին հետաքրքրելու և աշակերտների` նոր նյութը հաջողությամբ յուրացնելու խնդիրը ﬕշտ էլ կանգնած է եղել ուսուցիչների առջև: Միշտ էլ եղել են և կան աշակերտներ, որոնք կլանում են ուսուցչի արտաբերած աﬔն խոսքը և տված մտքերը: Կան նաև աշակերտներ, որոնք բացարձակ հետաքրքրված չեն` այս պարագայում ԱԲ-ի օգտագործմամբ ստեղծված բազմատեսակ առաջադրանքները կարող են հեշտացնել ուսուցչի աշխատանքը, քանի որ օգտագործելով ԱԲ-ն ուսուցիչը կարող է զուգահեռաբար և ժամանակի ﬕնիմալ ծախսով ստեղծել առաջադրանքներ յուրաքանչյուր աշակերտի համար:
Ինչպիսի՞ն է անձամբ ձեր փորձը ԱԲ հետ աշխատանքում: Որտեղ եք ինքներդ կիրառում, որ գործիքներն եք կիրառում և ինչ նպատակով:
Ես մաթեմատիկոս եմ, հետազոտող-գիտնական, PhD: Իմ հիﬓական աշխատանքը բարձրագույն մաթեմատիկայի, հատուկ ֆունկցիաների, դիֆերենցիալ հավասարուﬓերի և համակարգչային գիտության (Computer Science) ոլորտներում R&D-ն է (research and development):
Մասնավորապես, նոր բանաձևերի և ֆունկցիաների ու դրանց համար հաշվողական ալգորիթﬓերի մշակումը: Այստեղ ես աﬔն օր օգտագործում եմ ԱԲ-ի հնարավորությունները: Օրինակ`
-խորհրդատվություն (սակայն ցավոք սրտի հաճախ են դեպքերը, երբ ԱԲ-ն տալիս է ոչ ճշգրիտ կամ ոչ ակտուալ ինֆորմացիա),
-քննարկուﬓեր տարբեր թեմաներով (ԱԲ-ին կարելի է տալ նույն հարցը տարբեր ձևերով և փորձել ստանալ համապարփակ – comprehensive պատասխան),
-ավտոմատիզացնում եմ աշխատանքի ռուտինային պրոցեսները (օրինակ` ստեղծել ծրագրային ապահովման կոդի այն մասը, որը ԱԲ-ն կարող է անել առանց սխալների),
-տեքստերի ստեղծումը իմ տված կմախքի և առանցքային կետերի – key points – հիման վրա:
Զրույցը վարեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: