2019.07.10,

Տեսակետ

«Լրագրողը ուղղորդող է, անգամ կասեի՝ Ստալկեր»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիա հետազոտող, DCN` Digital Communication Network թվային հաղորդակցման ցանցի փոխնախագահ, բելառուսցի Ֆրանակ Վյաչորկան վստահ է, որ վաղվա մեդիա դաշտում մեծ դեր են խաղալու անհատական բրենդները: Անհատ լրագրողները կարող են ավելի ազդեցիկ լինել, քան այն լրատվամիջոցը, որն իրենք ներկայացնում են:

Նա բարձր է գնահատում անհատակականացված ուղղորդողի դերը , քանի որ  այսօր ինֆորմացիան բաժանված է այնքան մանր բեկորների, որ մարդիկ դժվարանում են հավաքել օրվա իրական պատկերը:

Թվապատում մեդիա կոնֆերանսի ընթացքում Ֆրանակ Վյաչորկան խոսեց սոցցանցերում ազդեցիկ լինելու փորձերի, անցյալով մանիպուլյացիաների ու ապագայով միավորելու մասին:

Հետաքրքիր է, որ նա միավորող գործիքներից է համարում նաև ազգային լեզուն: Թեև անգլերենով գրող և խոսող լրագրողը տեսականորեն կարող է մեծ լսարան հավաքել ու խոսել աշխարհի հետ, բայց ավելի փոքր սփռում ունեցող լեզուները (ասենք, հայերենը) ավելի հեշտությամբ են գտնում հստակ լսարանին:

«Բովանդակությունը պետք է ստեղծես այն լեզվով, որով խոսում է քո թիրախային լսարանը: Բացի դրանից՝ ազգային լեզուն նաև զրահ է, որն անրաժեշտ է տեղակատվական տարածքում: Օրինակ, ռուսալեզու քննարկումները հեշտորեն մանիպուլացվում են դեպի Ռուսաստանին հաճո ձևերն ու նառատիվները: Իսկ ազգային լեզվով գրառումները գրեթե չեն հայտնվում թրոլերի թիրախում»,- ասում է նա:

Սոցիալական մեդիան հետսովետական երկներում տարբերվում է մյուս երկներից, կարծես բոլորովին այլ դեր ունի, որոշ իմաստով դիսիդենտական, այդպես էր հատկապես տասը տարի առաջ: Ըստ Ձեզ ինչպիսի՞ն է այդ դերը:

Այդպես է ոչ միայն հետսովետական երկրներում, այլև ասենք, Աֆրիկայում, որտեղ բնակչության որոշակի հատվածը, որը չի ունեցել խոսելու իրավունք, այլ եղել է տեղեկատվության պասիվ սպառող, հիմա ստացել է խոսելու իրավունմք:

Իսկ այսօրվա արևմտյան դեմոկրատական երկներում ծագած պոպուլիզմի ալիքը որոշ իմաստով նաև այդ խոսելու իրավունքի մատչելիության արդյունքն է:

Այն խմբերը, որոնք չէին կարող քվեարկել ու կարծիք տարածել, հիմա դարձան տեսանելի ու լսելի, և այդ իսկ պատճառով սկսեցին ընտրել իրենց նմաններին՝ պոպուլիստներին, «թույն, ամենակարող դեմքերին», հասարակ, հասկանալի թեկնածուներին և այլն:

Եվ եթե Արևմուտքում սոցցանցերը միանգամից դարձան պոպուլիզմի բազա, ապա մեզ մոտ տրանսֆորմացիա եղավ դեպի մասնակցություն, մոբիլիզացիա, դեմոկրատիա:

Սոցցանցերը ընկալվեցին որպես ազատության մի կում, և  ճշմարտության ձայները կարծես դուրս պրծան լռության պահանջից:

Համենայնդեպս այդպես էր մինչ 2007-2008-ը, երբ սոցցանցերը դեռ մեծ տարածում չունեին: Իսկ հետո ռեժիմները սովորեցին վերահսկել սոցցանցերը, և տեղի ունեցավ անհարմար բան:

Եթե արևմուտքում մոտեցումը սոցցանցերին գործիքակազմային է, ապա ոչ զարգացած դեմոկրատական երկներում այն նման է գաղափարախոսական ռեզերվացիայի:

Ավտորիտար երկները վախեցնում են մարդկանց, թե ցանցերը նրանց կյանքը դարձնում են վատը: Տարօրինակ կերպով սկսել է գերիշխել այն միտքը, որ Ֆեյսբուքը չարիք է, և բոլորովին չի խոսվում այն ահռելի հնարավորությունների մասին, որոնք այն բացում է:

Հայաստանում Ֆեյսբուքը դարձավ կարևոր տեղեկատվական ու հաղորդկացման աղբյուր 2008-ից հետո: Հետագայում այն լավ օգտագործեցին իշխանությունները. ոչինչ չէր արգելվում, բայց շատ էր աղմուկը, որը խլեցնում էր: 

Կա մոտեցում, երբ մանիպուլացնում են սոցցանցային քննարկումներն ու ուղղորդում դրանք դեպի իշխանություններին հարմար, «ճիշտ» հուն:

Վերևից իջեցնում են հետադիմական միտքն ու թրոլերի միջոցով դարձնում այն առաջադիմական:

Ասենք, Ռուսաստանում ասում են՝ «Պուտինն, իհարկե, չարիք է, բայց ուկրաինացիներն իրենք են մեղավոր», «Ամերիկացիներն են մեղավոր, որ մեզ ենթարկում են սանկցիաների»: Դա կոչվում է մանիպուլյացիա բանավեճով:

Բելառուսում սկզբում տոտալիտար մոտեցում էր ցանցերին, շատ մարդկանց բանտարկում էին լայքերի, վերահրապարակումների, որոշակի բովանդակության, տեսանյութեր ու անգամ պատկերներ տարածելու համար: Հիմա փորձում են ավելի մեղմ վերահսկել, թուլացնել ճնշումը:

Նոր իրականություն ստեղծեց Տելեգրամը, որտեղ հնարավոր չէ արգելափակել բովանդակությունը, քանի դեռ չես նույնականացրել ալիքի տիրոջը:

Իհարկե, բոլորը հասկանում են, որ ցանցերը ուրախ տեղ են ու նոր հնարավորություններ, բայց մարդիկ փնտրում են տարբեր բաներ:

Եվ չմոռանանք, որ փուչիկի սկզբունքը ստեղծում է տարատեսակ զուգահեռ աշխարհներ (որ խմբավորման մեջ քեզ ավելի հարմարավետ ես զգում, այդ խմբերի տեղեկությունն էլ քեզ առաջարկվում է):

Արդյունքում հայտնվում է հաստատման շեղումը (confirmation baised), այն կողմնակալությունը, երբ փնտրում ենք մեր սեփական հայացքների հաստատումը:

Այնպես որ, ցանցերը ինչպես միավորում, այնպես էլ բաժանում են մեզ:

Ինֆորմացիան բաժանվում է այնքան մանր ու բազմաբնույթ հատվածների, որ մարդիկ դժվարանում են հավաքել օրվա իրական պատկերը: Կարծես դիստանցիոն մոնտաժ լինի:

Պարզպես պետք է ընդունել, որ ապրում ենք նոր իրականության մեջ ու վերադարձ անցյալ չկա, որ միակ ու կարևոր լրատվամիջոցը այլևս մի քանի հեռուստաալիքները չեն ու ավանդական լրագրությունը փոխվելու է: Շատ բան կլինի այլ:

Երբ դա ընդունենք ու նվազեցնենք մեծ կորպորոցիաների ու տարբեր ավտորիտար թվային հեղինակությունների կողմից մեր տվյալների օգտագործման վտանգը, կգտնենք նաև միջոցներ մեր սեփական դրական ազդեցությունը ավելացնելու, համագործակցության ենթակառուցվածքներ ստեղծելու համար:

Դուք ասացինք, որ ամենից շատ մանիպուլյացիներ կատարվում են կարոտաբաղձության շուրջ: Նոստալգիկ հուշերը վտանգավո՞ր են:

Այո, կարծում եմ, որ ամենամեծ խնդիրը նոստալգիան է, շրջադարձեր անելու ունակության բացակայությունը:

ԱՄՆ-ում և ընդհանրապես աշխարհում ուսանողներին ու դպրոցականներին սովերցնում են անընդհատ նոր բաներ հորինել՝ առարկաներ, գաղափարներ, կապեր:

Տեղի են ունենում մրցույթներ, փառատոններ, կազմվում են ուսումնական ծրագրեր, և պետք է անընդհատ մրցավազքի մեջ լինել՝ հետ չմնալու համար:

Դպրոցներում գնահատման համակարգն այնպիսին է, որ եթե նույնիսկ բոլորը նույն բանն են սովորել, նրանք նույն գնահատականը չեն ստանա:

Հավասարեցումը ազդում է նաև մարդակնց սոցցանցային վարքագծի վրա, շատերը պարզապես չեն ուզում վազել՝ գերադասում են պարզապես հանգիստ գոյատևել այդ թվում նաև սոցցանցերում:

Մարդիկ, որոնք որոշումներ են ընդունում (այդ թվում նաև իշխանական օղակներում) սովորաբար շատ դանդաղկոտ են, ընդունակ չեն արագ պատասխանելու:

Օրինակ, Բելառուսում, հենց այդ պատճառով ռուսական պրոպագանդան, որն ունի բազմաթիվ հենման կետեր տարբեր ցանցերում, շատերին թվում է հեշտ, թեթև, ընդունելի, հաճելի բան: Մոդայիկ ռուս քարոզիչները շահարկում են պսևդոսովետական, պետական բանահյուսությունը, իսկ հասարակությունը պարզապես ունակ չէ պատասխանել մարտահրավերին:

Մենք դանդաղկոտ ենք ու կարոտում ենք անցյալը՝ ձևաչափերը, թեմաները, գաղափարները:

Կա նաև տեխնոլոգիական խնդիր՝ ցածր է մեր թվային գրագիտության աստիճանը: Այսինքն, չափազանց շատ անձնական տեղեկություն ենք թողնում անպաշտպան ու առանց գաղտնաբառերի:

Այդ տվյալները կարող են բնավ էլ հետաքրքիր չլինիել, բայց թվային ծառայություններ մատուցողները հեշտությամբ կարող են մանիպուլացնել մեր բոլոր տվայլները, այդ թվում նաև՝ մեր լրահոսը:

Ինչպե՞ս է փոխվում դասական լրագրությունը:

Ես ինքս լրագրող եմ, երկար տարիներ աշխատել եմ որպես լրագրող ու շատ լավ հասկանում են, որ այն ստանդարտները, որոնք ինձ սովորեցրել են և որոնց հետևել եմ, արդեն արդիական չեն: Սկսած տեքստ գրելու պահանջներից, վերջացրած կադրի կառուցման կանոններով:

Գիտեմ, որ եթե նորից վերադառնանք անցյալի լրագրության մոդելներին, ավելի շատ վնաս կտանք երիտասարդներին, քան կօգնեմ: Մարտահրավերը հենց նոր մոդելներ ստեղծելն է:

Կարծում եմ՝ լրագրողի համար կարևոր է ոչ թե լսարանի վզին փաթաթել ինֆորմացիայի տարածման ալիքներն ու խողովակները, այլ լինել փոխանցող ու բացատրող:

Ենթադրել, որ ինքը մեդիա գրագիտության դպրոցի պրակտիկանտ է, ուղղորդող, անգամ կասեի՝ Ստալկեր:

Մեծ պահանջարկ ունի բացատրող լրագրությունը, քանի որ իր մեջ կրում է նաև կրթության տարր: Հետաքրքիր ժանր է edutainment-ը, զվարճալի կրթությունը, պարզապես կարևոր է, որ այդ ժանրում աշխատեն հենց երիտասարդները, որոնք լրագրողական արտադրանք կթողարկեն իրենց հասակակիցների համար:

Վստահ եմ, որ պետք է փոխվի խմբագրությունների կառուցվածքը՝ լինեն ծրագրավորողներ, մարդիկ, որոնք պատասխան են տալիս մարքեթինգի համար, բիզնես մտածողությամբ մարդիկ, որոնք կկարողանան մոնետիզացիայի ենթարկել լրագրողական նյութերը:

Այլապես իմաստ չունի լինել լրագրող:

Լրատվամիջոցների սեփականատերերը ոչ միշտ են ընկալում իրենց ունեցվածքը որպես բիզնես միավոր: Շատ են ստվերային կապերը:

Ես հասկանում են այդ իրավիճակը: Շատ լրատվամիջոցներ հույս ունեն, որ կվերադառնան հին օրերն ու իրենք կկարողանան աշխատել նախկինի պես: Այդպես չի լինի:

Մարդիկ, որոնք ուզում են իրենց խոսքը տեղ հասցնել, կառուցում են սեփական մեդիա ցանցը, այլ ոչ թե դիմում են «ավանդական» լրատվամիջոցներիրն: Եվ այդպես է ողջ աշխարհում:

Կան լրագրողներ, որոնց անձնական էջերը սոցցանցերում ավելի շատ դիտումներ ունեն, քան նրանց լրատվամիջոցի պաշտոնական էջերը:

Լրագրողները, որոնք կարողանում են գործի դնել անհատական հարթակները, շահում են: Այսինքն, լրատվամիջոցի ներքին բրենդ է դառնում մեկ ինֆլյուենսերը:

Մեդիա կազմակերպությունն այդ բրենդի տերն է, բայց լսարանին միևնույն է, թե ինչ մեդիա է, քանի որ լսարանը հետևում է անհատին:

Անհատ լրագրողն ու մեդիան միմյանց փոխլրացնում են: Եվ հենց անհատներն են լրատվամիջոցի այն խորշերը, որոնց լսարանը վստահում է:

Այո, ես վստահ եմ, որ լրատվական դաշտում հեղինակություն են դառնում անհատական բրենդները, որոնք կարող են լինել մեդիայի մաս, բայց կարող են և չլինել:

Խնդիրն այն է, որ քանի դեռ այդ շուկան ձևավորված չէ, այն հեշտ է ենթարկել մանիպուլյացիայի:

Օրինակ, այնպես, ինչպես տեղի ունեցավ 1900-ականների սեփականաշոնրհման հետ, երբ հետսովետական տարածքում դեռևս չէր ձևավորվել շուկան, կաղում էր բիզնես գրագիտությունը, բայց ներմուծվեցին վաուչերները, և մարդիկ չգիտեին, թե ինչպես վարվել դրանց հետ:

Նույնն էլ ցանցային հեղինակություններն են, որոնց հետ ճիշտ աշխատել դեռևս չգիտեն ո՛չ կառավարությունները, ո՛չ էլ մեդիա կամ հասարակական կազմակերպությունները:

Եվ իհարկե, այստեղ կշահեն ամենաճարպիկները:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *