Լրագրող, պատմաբան, հեռուստահաղորդավար Յուլիա Մուչնիկը մինչև 2014 թվականը ղեկավարում էր ամենահետաքրքիր ու անկախ մարզային ռուսական մեդիան՝ Տոմսկ քաղաքի «ТВ-2» մասնավոր հեռուստաընկերությունը:
Բայց երբ անցյալ տարի Ռուսաստանի հեռարձակողների ցանցն արգելեց ալիքի հեռարձակումն ու հետ կանչեց արտոնագիրը, «ТВ-2»-ի լրջագույն խնդիրների առջև կանգնեց: Արդիական ու սուր թեմաներին անդրադարձող փոքր ալիքը, որը կարելի էր միատարր քարոզչական ռուսական մեդիա դաշտում ազատ շնչող վերջին կղզի անվանել, պարզապես «սպանվեց»:
Չօգնեցին նաև ալիքի պաշտպանությանն ուղղված՝ Տոմսկի բնակիչների ցույցերը: «ТВ-2»-ն իր անաչառությամբ ու կոնկրետ լրագրողական բացահայտումներով խանգարում էր թե՛չինովնիկներին, թե՛ մեդիա դաշտում եղանակ ստեղծողներին:
Իսկ Յուլիա Մուչնիկը գերադասեց իր հիմնադրած ալիքի արժանապատիվ վախճանը տեսնել, քան խաղալ խեղաթյուրված լրագրության չգրված օրենքներով:
Դուք կարծես ամեն ինչ գիտեք ռուսական հեռուստատեսային պրոպագանդայի մասին, քանի որ դիմադրել եք ու ենթարկվել ճնշումների: Ձեր կարծիքով՝ հիմա այդ պրոպագանդան ավելի՞ է ուժգնացել:
Անկեղծ ասած՝ վերջին մեկ տարում հեռուստացույց գրեթե չեմ միացնում: Դա երևի ինքնապաշտպանական ռեակցիա է, քանի որ ուզում եմ զերծ մնալ այն խելագարությունից, որը տեղի է ունենում ռուսական դաշնային հեռուստաալիքներում:
Բայց, իհարկե, ռուսական քարոզչության առավել ցայտուն «գլուխգործոցների» մասին տեղեկանում եմ սոցցանցերի միջոցով ու փորձում հասկանալ, թե ինչ աստիճանի է հասել պրոպագանդայի մուտացիան, և որտեղ է այն հատակը, որից ավելի ցածր ընկնել արդեն չի ստացվի:
Երբ սկսվեց Տավրիական պատմությունը (այսպես կոչված՝ Ղրիմի «նվաճումը») ու հակամարտությունը Ուկրաինայի հետ, թվում էր, թե վերջ, ռուսական քարոզչությունը հասավ իր հատակին, բայց, այնուամենայնիվ, հանդիպելով այս կամ այն հեռուստատեսային սյուժեների, համոզվում եմ՝ ո՛չ, հատակը դեռ չի երևում:
Դրա ապացույցը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հայաստանի բողոքների լուսաբանումն էր: Զանգվածային ցույցերի օրերին Հայաստանում էի և
Եթե չլինեն ռուսական ալիքներն իրենց քարոզչությամբ, իհարկե օդը փոքր-ինչ ավելի մաքուր կլինի, բայց որոշողը միշտ մարդիկ են: Իսկ հույս դնել, թե օրերից մի օր որևէ մեկը կարող է գալ ու օգնել քեզ, միամտություն է:
Ստեղծվել էր թեև շատ բարդ, խճճված, բազմաթիվ «խաղացողներով», բայց, այնուամենայիվ, քաղաքակիրթ իրավիճակ: Պարզ էր, որ սա հակառուսական բողոք չէ: Մանավանդ, որ հաճախ լինելով Հայաստանում, ես հիմնականում անկեղծ համակրանք եմ տեսել Ռուսաստանի հանդեպ:միանգամից սկսեցի տեղեկություն փնտրել ցանցում ու խոսել հայ գործընկերներիս հետ: Տպավորություն էր, որ իշխանությունների, էներգետիկների ու ցուցարարների միջև խաղաղ երկխոսության հնարավորություն կա:
Հիմա կարծես հենց ռուսական լուսաբանման պատճառով համակիրների թիվը պակասել է:
Հեռուստատեսային լուսաբանման մեջ տեսա ռուսական քարոզչամեքենայի բոլոր շտամպերը (Ռուսաստանի թշնամիների կողմից կազմակերպված երկրորդ Մայդանը, Պետդեպի «պեչենիներ» ստացած երիտասարդները): Այսինքն՝ ամեն ինչ ներկայացվում էր որպես դավադրություն Ռուսաստանի դեմ:
Այո, իհարկե, նման քարոզչությունը չէր կարող անարձագանք մնալ Հայաստանում: Եվ շատ ցավալի է, որ նման սյուժեների պատճառով Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ տրամադրված մարդկանց թիվը Հայաստանում ավելացավ:
Ռուսական ալիքները ազատ հեռարձակվում են Հայաստանում և բավականին մեծ լսարան ունեն: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է սահմանափակել ալիքների ազդեցությունը կամ էլ որևէ կերպ միջամտել ուղեղների լվացման պրոցեսին:
Ես օտարերկրյա քաղաքացի եմ և խորհուրդներ տալ չեմ կարող: Բայց հարց ունեմ՝ իսկ ո՞վ կարող է Հայաստանում արգելել ռուսական ալիքների հեռարձակումը: Վստահ եմ, որ ձեր իշխանություններն այդ քայլին չեն դիմի՝ յուրահատուկ հարաբերությունների մեջ լինելով Ռուսաստանի իշխանությունների հետ:
Միգուցե ռուսական հեռուստաալիքների դեմ բողոքի ցույցե՞ր կլինեն: Այդ դեպքում շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես դրանց կարձագանքեն Հայաստանի իշխանությունները:
Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա դա քաղաքացիական հասարակության ընտրությունն է: Մարդիկ պետք է սկսեն տարանջատել պրոպագանդան իրական տեղեկատվությունից: Քաղաքացիների բոյկոտը արգելափակման միակ մեխանիզմն է:
Կարող եմ օրինակ բերել Լեհաստանի փորձը: Սովետական տարիներին, երբ ձևավորվել էր դիսիդենտական շարժումը, և ակտիվացել էին արհմիությունները (1970-80 թթ.), մարդիկ շատ պարզ վարվեցին. ամեն երեկո, երբ սկսվում էր «Վրեմյա» ծրագրի լեհական տարբերակը, բոլորը ցուցադրաբար անջատում էին տան լույսերն ու դուրս գալիս փողոց: Ոչինչ չէին անում, պարզապես զբոսնում էին գլխավոր պողոտայով՝ ցույց տալով թե՛ իշխանություններին, թե՛ միմյանց, որ խաղաղ, ինտելիգենտ եղանակով բոյկոտում են պրոպագանդան: Դա էր քաղաքացիների ընտրությունը:
Եվ կարծում եմ՝ հույսը կարելի է դնել միայն այդ ընտրության վրա: Անկեղծ ասած՝ նույնը ակնկալում եմ Ռուսաստանից: Սպասում եմ, որ մարդիկ ուշքի գան ու քվեարկեն հեռուստավահանակով, այսինքն՝ անջատեն դաշնային հեռուստալիքներն ու դադարեն դիտել «Վրմեյա» ծրագիրն ու Կիսիլյովի հաղորդումը: Փոխարենը սկսեն ինքնուրույն տեղեկություն որոնել, մտածել, համեմատել, վերլուծել, եզրակացնել…
Այն ամենն, ինչ ազատ է, որևէ կերպ դեռ շնչում, ապրում ու շարժվում է, Ռուսաստանում հետևողականորեն ոչնչացվում է: Մեր հեռուստաալիքը դրա ապացույցներից է:
Հեռուստադիտողն ինքը պիտի հասունանա ու հասկանա, որ իրեն հիմարեցնում են: Եվ նույնն էլ Հայաստանի դեպքում է:
Գիտեմ, որ ուկրաինական դեպքերը Հայաստանում շատերը ընկալում էին ռուս քարոզչության միջոցով: Իսկ հիմա ճիշտ պահն է հասկանալ, թե ինչպես է գրոհում ռուսական պրոպագանդան և ինչպես է խեղաթյուրում իրականությունը:
Տեսեք, թե ինչպես է ռուսական հեռուստատեսությունը լուսաբանում ձեր բողոքի ցույցերը: Եվ հետո եզրակացրեք, որ ձեզ պարզապես հիմարեցնում են:
Եթե չլինեն ռուսական ալիքներն իրենց քարոզչությամբ, իհարկե, օդը փոքր-ինչ ավելի մաքուր կլինի, բայց որոշողը միշտ մարդիկ են: Իսկ հույս դնել, թե օրերից մի օր որևէ մեկը կարող է գալ ու օգնել քեզ, միամտություն է:
Իսկ կարելի՞ է սպասել, որ Ռուսաստանում կստեղծվեն այլընտրանքային ու ուղղորդող լրատվամիջոցներ՝ հավասարակշռելով քարոզչությունը:
Այն ամենն, ինչ ազատ է, որևէ կերպ դեռ շնչում, ապրում ու շարժվում է, Ռուսաստանում հետևողականորեն ոչնչացվում է: Մեր հեռուստաալիքը դրա ապացույցներից է:
Միակ հարթակը, որտեղ կարելի է տեղեկության փշրանքներ գտնել, ինտերնետն է: Բայց այնտեղ էլ անհրաժեշտ է գիտակ որոնող լինել՝ ճշմարտությունը ֆեյքերից ու ստից տարանջատելու համար:
Ռուսաստանը հիմա նպատակաուղղված ու լիովին գիտակցված գաղափարական պայքար է մղում ազատության ցանկացած դրսևորման դեմ և բռնաճնշումներ իրականացնում իսկական լրագրության նկատմամբ:
Այս պայմաններում ազատ լրատվամիջոց պարզապես չի կարող լինել: Իմ կյանքի ընթացքում Ռուսաստանում շատ բան է փոխվել: Ու թեև հույսս չեմ կորցնում, որ կհասցնեմ տեսնել նաև բարեբեր փոփոխությունները, բայց ավաղ այդ փոփոխությունների ոչ մի հիմք չի նշմարվում:
Միանգամից կպայթի՞:
Հաճախ ենք այդ մասին մտածում: Ռուսաստանում ստեղծած ողջ համակարգի սարսափն ու դժբախտությունը նույնիսկ այսօրվա վիճակը չէ, այլ այն, որ այդ համակարգը քանդել ու ոչնչացրել է քաղաքակիրթ ձևափոխման բոլոր հնարավոր մեխանիզմները:
Եվ հիմա տպավորություն է, որ այդ համակարգն իր ներսում խտացող խելագարությունից կարող է միանգամից պայթել ու իր փլատակների տակ թաղել թե՛ այդ համակարգի հետ համաձայնողներին, թե՛ դիմադրողներին:
Հասարակական կազմակերպություններն ու մեդիան այն մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս ցանկացած համակարգի տրանսֆորմացիայի ենթարկվել, պատասխանել ժամանակի մարտահրավերներին և ի վերջո ադեկվատ բացատրել իրականությունը:
Իսկ հիմա Ռուսաստանում այդ մեխանիզմները ոչնչացվել ու ոչնչացվում են:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: