2021.07.13,

Ստուգված է

Կեղծ լուր․ Քոչարյանն ու Սարգսյանը Սորոսին «բերեցին» Հայաստան

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Վճիռ. կեղծ լուր

Ֆեյսբուքյան օգտատեր Աստղիկ Գալստյանը հունիսի 16-ին հրապարակել էր մի լուսանկար, որում միևնույն սեղանի շուրջ նստած էին ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և հայտնի գործարար Ջորջ Սորոսը։

Աստղիկ Գալստյանը լուսանկարին կից գրել էր՝ «այս ստահակը ամեն օր իր քարոզարշավի ժամանակ պնդում է, որ Փաշինյանն է Սորոսին բերել Հայաստան, դե հիմա տեսեք, թե ո՞վ և ինչու՞ է բերել Սորոսին Հայաստան, Հայաստանի թալանը էս ընչաքաղցների համար շատ քիչ էր, Սորոսին բերեցին, փաթաթեցին ժողովրդի վզին ու մի լավ թալանեցին, ինչքա՞ն կարելի է ստել…»

Այսպիսով, օգտատերը վերարտադրում է հայտնի նարատիվը գործարար Ջորջ Սորոսի մասին՝ մեղադրելով նախկին նախագահներին նրան Հայաստան «բերելու» համար։

Գրառումն ունեցել է շուրջ 1000 կիսում։

Լուսանկարը կեղծ է

Yandex որոնողական համակարգի միջոցով գտնում ենք լուսանկարի օրիգինալ տարբերակը։ Իրականում այն GALA TV-ի՝ 2013-ին հրապարակած տեսանյութի սքրինշոթն է։ Տեսանյութի (3:50) նույն դրվագում տեսնում ենք ոչ թե Ջորջ Սորոսին, այլ ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։

Այսպիսով, Աստղիկ Գալստյանի կողմից տարածվող լուսանկարը, որում Ջորջ Սորոսը նույն սեղանի շուրջ նստած է ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, խմբագրված է, իսկ նկարի հիման վրա կատարված պնդումները՝ կեղծ։

Օֆելյա Սիմոնյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *