2020.09.28,

Ստուգված է

Մարտերի մասին ապատեղեկատվությունը միջազգային լրատվականներում․ թարմացվող

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ռուսական Lenta.ru կայքը սխալներ է թույլ տալիս լուսանկարների հետ աշխատելիս միակողմանի, ահաբեկող տվյալներ է հրապարակում։

Lenta.ru-ի ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 28-ին հրապարակել էր ահաբեկող տվյալներ, իբրև հայկական կողմից զոհվել է 550 զինվորական, հիվանդանոցներում տեղ չկա, չի հերիքում արյան ռեզերվը։ Իսկ Բաքուն հավատացած է, որ հայկական կողմը թաքցնում է կորուստների մասին տվյալները։

լենտա լուր

Ռուսական լրատվականը ավելի ուշ այս գրառումը հեռացրել է, իսկ կայքում հայտնվել է հայկական կողմի հերքումը։

Մեկ այլ գրառմամբ երեկ՝ սեպտեմբերի 27-ին նույն կայքը ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել  է, որ «մինչ քաղաքական գործիչները իրադրությունն են հասկանում ու ռազմական դրություն մտցնում, Ղարաբաղում տուժում են խաղաղ բնակիչները»։

լենտա սքրինշոթ

Լրատվական գործակալության հրապարակած 4 լուսանկարից առաջինը թուրքական լրատվամիջոցներում է տարածվել սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Դրանում իբրև պատկերված են հայկական կողմի թիրախավորումից տուժած ադրբեջանցիները։ Նկարների բովանդակությունը կասկածելի է, քանի որ դրանք հայտնվել են հիմնականում թուրքական կայքերում։

Lenta.ru-ի հրապարակած մյուս նկարները վերցված են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումից։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *