2019.12.23,

Ստուգված է

Ստեփանակերտում Քոչարյանի համար 2018-ին արված ցույցը` որպես 2019-ի նորություն

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Hayeli․am-ը դեկտեմբերի 22-ին ժամը 21։40-ին հղում անելով Aravot.am-ին հոդված է հրապարակել «Բողոքի ցույց Ստեփանակերտում՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում»» վերնագրով։ Դեկտեմբերի 23-ի ժամը 16:30-ի դրությամբ հոդվածն ըստ կայքի հաշվիչի ուներ 22 595 դիտում։

Հոդվածն Aravot.am-ում հրապարակվել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018թ.-ի դեկտեմբերի 22-ին: Այդ օրը Ստեփանակերտում իրոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության ցույց է տեղի ունեցել։

Մեկ տարի ուշացումով վերահրապարակված հոդվածում գրած է. «Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել է բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքի կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա ունեցած ներդրումը արցախյան ազատամարտում և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան` ելույթների ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Ազատություն նախագահին»»:

Իրականում 2019թ. դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարյանին սատարող հանրահավաք տեղի չի ունեցել։

Aravot.am-ից վերցրած հոդվածում hayeli.am-ն օգտագործել է ոչ թե 2018-ի դեկտեմբերի ցույցի, այլ նույն տարվա ամառը Ստեփանակերտում տեղի ունեցած մեկ այլ ցույցի լուսանկար։

Հոդվածը Aravot-ի հղմամբ և նույն նկարով հրապարակել է նաև Yerevanblog.am-ը, որը դեկտեմբերի 23-ի ժամը 16:30-ի դրությամբ ըստ կայքի հաշվիչի ուներ 2921 դիտում։

Hayeli.am-ը մեկ տարվա հնության լուր հաղորդող հոդվածը տարածել է Ֆեյսբուքի էջում։ Հին  նորությունը որպես նոր ներկայացնող հրապարակումը տարածվել է նաև Ֆեյսբուքի այլ խմբերով ու էջերով։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *