Գագիկ Սուրենյանը և Pan.am-ը մեկ ընդհանրություն ունեն. երկուսն էլ այլ օգտատերերի և մեդիա ընկերությունների լուսանկարները հրապարակում են իրենց էջերում՝ պարբերաբար։ Դրանք հրապարակվում են հեղինակներին հղում տալով, Սուրենյանի դեպքում՝ երբեմն առանց հղումի։
Ստացվեց այնպես, որ դեկտեմբերի 17-ին երկուսն էլ սխալվեցին, կամ Սուրենյանի կատակը լուրջ ընդունեց Pan.am-ը։
Սուրենյանի հրապարակած՝ Ծաղկաձորի կանաչ անտառում դահուկորդների նկարի իրականությունը առանց ստուգելու Pan.am-ը տարածեց իր ֆեսյբուքյան էջում՝ գրելով․ «…ձմեռ ա, ձուն չի արել Ծաղկաձորի սարերում»։ Նկարի վրա նշված է, որ այն վերցված է Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից։
Սակայն, եթե լրատվամիջոցը որոշեր ստուգել ԱԻՆ Օդերևութաբանական ծառայության ղեկավարի հրապարակումը, կպարզեր, որ նկարը ոչ թե Ծաղկաձորում, այլ Մերձմոսկովյան արգելոցում է արված։ Ավելին՝ 5 տարվա թարմության է։
Այս և արշավից մի քանի այլ նկարներ հասանելի են բլոգային livejournal.com հարթակում։
«oleg_volkov» անունով օգտատերը 2014-ի մարտի 23-ին պատմել էր, թե ինչպես նախորդ օրը իրենց ինը հոգանոց խումբը փակեց դահուկային սեզոնը։ Լուսանկարներում երևում էին ինչպես չոր անտառում, այնպես էլ ձնածածկ հատվածներում իրենց արշավի տեսարանները։ Նկարների հեղինակն էլ արշավորդներից մեկն է։
Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջի լուսանկարների տաք ու սառը հոսանքները։
Աշխարհի տաք ու սառը հոսանքների, օդային ալիքների ու աղետների մասին Գագիկ Սուրենյանը սիրում է նկարներով պատմել Ֆեյսբուքի իր էջում։ Հայաստանյանի դեպքում հղում է անում հեղինակին, իսկ դե Ամազոնի անտառների հրդեի, Լատվիայի ցրտահարության, Իսլանդիայի 12 ժամ տեղած ձյան դեպքում հղումները բացակայում են։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: