Ինչպես արխիվացնել բաց կոդով նյութերը

Բաց կոդով հետաքննություններ անցկացնելու ընթացքում մշտապես առաջացող խնդիրներից է՝ ինչպե՛ս արխիվացնել նյութերը, որոնք հետազոտում եք։ Օրինակ՝ սոցիալական մեդիայի գրառումը կարող է ջնջվել օգտատերի կողմից հետազոտության հրապարակումից հետո, կամ YouTube-ի որևէ վիդեո, որը պարունակում է հրապարակմանը ոչ ենթակա ինֆորմացիա (օրինակ` պատերազմական հանցագործություն Սիրիայում) կարող է ջնջվել՝ YouTube-ի կողմից հաստատված գրաքննության քաղաքականության պատճառով։

Բոլոր թվային ապացույցների արխիվացման համար կա երկու հիմնական պատճառ, որոնք դուք օգտագործում եք հետաքննություն կատարելիս` պահպանել նյութը, եթե այն հեռացվել է սկզբնական աղբյուրից, և ձեր լսարանին ապացուցել, որ նյութը (եթե այն հեռացվել է), որը դուք ներկայացնում եք, իսկապես գոյություն է ունեցել։ Սքրինշոթերը կարող են հեշտությամբ կեղծվել, այնպես որ չափազանց կարևոր է նյութերը պահպանման այնպիսի ձև մշակել, որը ցույց կտա, որ դուք բովանդակությունը փոփոխելու որևէ հնարավորություն չեք ունեցել։

Երրորդ կողմի արխիվային հարթակներ

Նյութերի մեծամասնության համար, ներառյալ սոցիալական մեդիայի գրառումները, լրատվական նյութերը և ինտերնետային այլ էջերը, կա երկու ծառայություն, որոնք սովորաբար աշխատում են՝ Archive.today-ն ու Archive.org-ը։ Այս երկու կայքերն իրենց սերվերների վրա պահպանում են կայքէջերը, որոնք հասանելի են յուրաքանչյուրին, ովքեր ունեն ինտերնետային էջի հասցեն՝ URL-ը: Ավելին, այս երկու կայքերը ժամանակի ընթացքում կարող են պահպանել էջերի արագ արված լուսանկարները, այնպես որ ամեն անգամ դրանք արխիվացնելիս դուք կկարողանաք տեսնել փոփոխությունները, ինչպես, ասենք, լրատվական հոդվածը վերանայելուց հետո և առաջ։ Ընդհանուր առմամբ, մենք խորհուրդ ենք տալիս նյութերը պահպանել երկու կայքերում միաժամանակ, որպեսզի մեծանա արխիվացված բովանդակության ծավալը։ Մենք կամփոփենք, թե այս կայքերից յուրաքանչյուրն ինչպես է աշխատում, ինչպես նաև՝ որքան արդյունավետ են նրանք՝ մի շարք ամենատարածված սոցիալական ցանցերի կայքերի էջերը գրավելու հարցում։ Ընդհանուր առմամբ, Archive.today-ն ավելի բազմակողմանի է՝ սոցիալական ցանցերի էջերը պահպանելու հարցում, քանի որ այստեղ էջերը պահպանվում են կայքերի համար ստեղծված հաշվի միջոցով, մինչդեռ Archive.org-ը կարող է տեսնել միայն հանրությանը բաց էջերը, որոնք հաշիվ չեն պահանջում։

Archieve today

Երկու հիմնական արխիվային կայքերից Archive.is-ը ամենաբազմակողմանին է և ավելի մատչելին՝ սոցցանցի կայքերի համար։ Այնուամենայնիվ, այն գոյություն չի ունեցել այնքան ժամանակ, մինչ ստեղծվել է Archive.org-ը, և այն պետք է դիտարկել որպես պակաս կայուն այն պատճառով, որ նախատեսված է շատ ավելի փոքր գործողությունների համար։ Բացի այդ, այս կայքն արգելվել է մի շարք երկրներում, քանի որ ծայրահեղական բովանդակությամբ նյութերը երբեմն տարածվում են Archive.today-ի հղումների միջոցով։ Դեպի այս կայքը հղող այլընտրանքային URL հասցեներ կան (Archive.is, Archive.li, Archive.ch…), որոնք թույլ են տալիս շրջանցել որոշ (բայց ոչ բոլոր) երկրների, ինչպես՝ Ռուսաստանի, Չինաստանի և Ֆինլանդիայի գրաքննությունը։

Archive.today-ում պահպանված էջերն ամբողջությամբ օգտատերերի ուղարկած հարցումներից են և ավտոմատ կերպով ստացած չեն, ինչպես Archive.org-ի դեպքում։ Այս կայքում էջ պահպանելու համար պարզապես մուտքագրեք URL հասցեն, որը ցանկանում եք պահպանել կարմիր վանդակում:

Էջերը դուք կարող եք արխիվացնել նաև՝ պահպանելով էջանիշը ձեր բրաուզերի էջանիշերի սյունյակում և ստեղծելով մեկանգամյա քլիքի ուղի՝ պահպանելով այն էջի արագ արված լուսանկարը, որի վրա գտնվում եք: Սա անելու համար նոր էջ պահպանեք ձեր «Էջանիշներ»-ի (կամ «Ընտրվածներ»-ի) բաժնում այս URL հասցեով՝

javascript:void(open(‘https://archive.today/?run=1&url=’+encodeURIComponent(document.location)))

Պարզապես սեղմեք նոր ստեղծված էջանիշի վրա՝ պահպանելու այդ պահին ձեր բրաուզերի վրա բացված ցանկացած էջ:

Բացի այդ, դուք կարող եք սեղմել և քաշել կոճակը Archive.today-ի դիմացի էջի վրայից ձեր էջանիշների սյունյակի վրա՝ շրջանցելով ձեռքով էջանիշ ստեղծելու անհրաժեշտությունը։

Ստուգելու համար, թե արդյոք URL-ն արդեն պահպանվել է, տեղադրեք այն ներքևի կապույտ վանդակում։

Պահպանված էջերը որոնելու ավելի առաջադեմ միջոցներ կան, եթե դուք վստահ չեք URL-ի ճշգրտության հարցում։ Օրինակ, եթե դուք ցանկանում եք գտնել Bellingcat-ի բոլոր հոդվածները MENA (Middle East North Africa – Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա) թեգով, որոնք արխիվացվել են, ապա որոնեք՝

URL-ի վերջում աստղանիշի նշանակությունը Bellingcat-ի կայքում տեղադրված բոլոր հոդվածների առկայությունն է, որոնց URL-ը սկսվում է “/news/mena”-ով, և այն ներառում է մեր կայքի MENA բաժնի բոլոր հոդվածները։

Արդյունքը հոդվածների այն խառնուրդն է, որոնք ձեռքով պահպանվել են օգտատերերի կողմից, ովքեր մուտքագրել են URL հասցեներ և էջեր՝ խաչաձև հղումներ անելով Archive.org-ի պահպանված էջերի տվյալների բազային։ Որոշ դեպքերում դուք կարող եք մուտք գործել նույն էջի մի քանի տարբերակներ, քանի որ ժամանակի ընթացքում հնարավոր է՝ հոդվածը փոփոխությունների ենթարկվի։

Archive.today-ի մեկ այլ օգտակար գործառույթներից է ամբողջական էջը որպես պատկեր պահպանելու կարողությունը, նույնիսկ եթե այն տարածվում է երկար հեռավորության վրա։ Այնուամենայնիվ, այն չպետք է ծառայի որպես փոխարինող արխիվային իրական հղմանը, քանի որ սքրինշոթերը կարող են փոփոխվել պահպանվելուց հետո։

Archive.today-ը համեմատաբար իրազեկ է սոցիալական մեդիայի էջերն արխիվացնելու հարցում, սակայն այն հեռու է կատարյալ լինելուց։ Ստորև բերված են տարբեր սոցիալական ցանցերի արխիվացված էջերի օրինակներ: Ընդհանուր էմպիրիկ կանոնն այն է, որ եթե դուք փորձում եք պահպանել սոցիալական մեդիայի որևէ էջ, որը պահանջում է ցանկացած տեսակի գաղտնիության շրջանցում, ինչպես օրինակ, «Facebook-ում միայն ընկերոջդ ընկերը կարող է տեսնել սա», գրեթե անհնար է էջը պահպանել երրորդ կողմի արխիվային կայքի վրա, ինչպիսիք են Archive.today-ը կամ Archive.org-ը։

Բերված օրինակներում սեղմեք սոցիալական ցանցերից յուրաքանչյուրի վրայի հղիչին, որպեսզի տեսնեք էջը Archive.today-ում․

Facebook

Աշխատում է բավականին լավ՝ գրառումներում ներդրված լուսանկարների և վիդեոների սահմանափակումներով։

Instagram

Չի աշխատում:

Twitter

Շատ լավ է աշխատում՝ թվիթներում ներդրված բովանդակության սահմանափակումներով, ինչպիսիք են՝ լուսանկարները, վիդեոները և հղումները։

VKontakte (VK)

Շատ լավ է աշխատում՝ ներդրված լուսանկարների և վիդեոների սահմանափակումներով։

Odnoklassniki (OK)

Շատ լավ է աշխատում՝ ներդրված լուսանկարների և վիդեոների սահմանափակումներով։

YouTube

Կարող է  պահպանել միայն մետատվյալներն ու տեքստը, և ոչ թե իրական վիդեոները:

Archive.org

1996թ․ ստեղծված այս ինտերնետային արխիվը, որն ավելի քան երկու տասնամյակ պահպանել է ինտերնետային էջերի արագ արված լուսանկարները և ունի զգալիորեն մեծ բյուջե, ապահովում է այն կայունությունը, որը մենք չենք կարող ակնկալել Archive.today-ից։ Թեև Archive.org-ը բազմաթիվ հետաքրքրաշարժ ծրագրեր ունի, մեզ ամենաշատը հետաքրքրում է վերջինիս ինտերնետային արխիվի հետադարձ կապը (web.archive.org), որը թույլ է տալիս օգտատերերին արխիվացնել կոնկրետ կայքէջեր և դիտել ուրիշների  արագ արված նկարները։

Ինչպես Archive.today-ի դեպքում, այստեղ կայքէջերը գտնելու և պահպանելու գործընթացը շատ պարզ է։ Էջի վերևում՝ արդյունքների որոնման հատվածում, փնտրեք URԼ-ը և մուտքագրեք այն URԼ-ը, որը դուք ցանկանում եք, որ պահպանվի աջ կողմի ներքևի հատվածում:

Մինչ Archive.today-ը վստահ է, որ օգտատերերը կմուտքագրեն էջերը, որոնք պետք է պահպանվեն, Archive.org-ն օգտագործում է ինչպես օգտատերերի հարցումները, այնպես էլ տեքստերը՝ ավտոմատ կերպով պահպանելով էջերը։ Օրինակ՝ 2014թ․ մայիսից ի վեր, երբ առաջին անգամ գնվեց Bellingcat-ի տիրույթը, վերջինիս գլխավոր էջը պահպանվել է ավելի քան 800 անգամ, որի մի աննշան մասն է, հավանական է, օգտատերերի խնդրանքների հիման վրա:

Սովորական կայքէջերը և լրատվական հոդվածները պահպանելու հարցում Archive.org-ը հաճախ գերազանցում է Archive.today-ին, քանի որ այն թույլ է տալիս անցում կատարել այլ էջերի, որոնք արխիվացված են։ Օրինակ՝ ինտերնետային արխիվի հետադարձ կապի հետ դուք կարող եք ղեկավարել Bellingcat-ի կայքի մեծ մասը, ինչպես 2014թ.-ին՝ չորս տարի առաջ պահպանված բոլոր էջերով հանդերձ։ Archive.today-ում արխիվացված էջերը ավելի շատ բծերով են։

Archive.org-ը փոքր-ինչ ավելի շատ է պայքարում սոցիալական ցանցերի կայքերի հետ, քան Archive.today, բայց դեռ ունի իր գործածությունը։

Facebook

Լավ է աշխատում ամբողջությամբ բաց էջերի հետ, բայց, ի տարբերություն Archive.today-ի, չի կարող մուտք գործել էջեր, որոնք Facebook-ի հաշիվ են պահանջում։

Instagram

Չի աշխատում:

Twitter

Շատ լավ է աշխատում՝ թվիթներում ներդրված բովանդակության սահմանափակումներով, ինչպիսիք են՝ լուսանկարները, վիդեոները և հղումները։

VKontakte (VK)

Լավ է աշխատում ամբողջությամբ բաց էջերի հետ, բայց, ի տարբերություն Archive.today-ի, չի կարող մուտք գործել էջեր, որոնք VK-ի հաշիվ են պահանջում։

Odnoklassniki (OK)

Լավ է աշխատում ամբողջությամբ բաց էջերի հետ, բայց, ի տարբերություն Archive.today-ի, չի կարող մուտք գործել էջեր, որոնք OK-ի հաշիվ են պահանջում։

YouTube

Լավ չի աշխատում հետադարձ կապն ապահովող գլխավոր կայքի վրա, քանի որ դժվարանում է նույնիսկ պահպանել վիդեոների մետատվյալները և տեքստերը:

Ինչևէ, Archive.org-ն ունի առանձին ծրագիր, որը կոչվում է «YouTube Crawl», որը վիդեոները  արխիվացնում է TouTube-ից՝ անփոփոխ թողնելով մետատվյալները։ Ծրագրին մասնակցելու մանրամասները կարող եք տեսնել այստեղ, բայց դա ավելի շատ ներգրավում է պահանջում, քան ուղղակի web.archive.org և archive.today կայքերում մեկանգամյա քլիքով լուծում գտնելը ։

Լուսանկարների և վիդեոների պահպանումը

Եթե դուք կարդացել եք նախորդ նյութերը, պարզ է, որ ինչպես Archive.org-ը, այնպես էլ Archive.today-ը, չեն կարողանում լուսանկարներ և վիդեոներ պահպանել Instagram-ից և YouTube-ից, և խնդիրներ ունեն Facebook-ից, VK-ից և այլ կայքերից լուսանկարներ պահպանելու հարցում։ Այս կայքերի համար շատ ավելի դժվար է ստեղծել «երրորդ»՝ չեզոք մի հարթակ, որը կներկայացնի լրատվամիջոցներին։ Փոխարենը մենք պետք է առանձին ներբեռնենք նյութերը, այնուհետև ապահովենք լրացուցիչ նյութեր (ինչպիսիք են՝ մետատվյալներ ցույց տվող սքրինշոթերը, նյութերի հայելային տարբերակները և այլն)՝ ցույց տալու, որ պատկերներն ու նյութերն իրական են։

YouTube

Մեծ քանակությամբ կայքեր կան, որոնք կարող են YouTube-ից վիդեոներ քաշել՝ KeepVid, Y2Mate և այլն։ YouTube-ից վիդեոներ արխիվացնելն ամենևին դժվար չէ, եթե դուք ունեք բավականին կոշտ սկավառակ կամ քլաուդ տարածություն՝ դրանք պահելու համար։ Անպայման սքրինշոթ արեք մետատվյալները և պահպանեք էջը Archive.today-ում, այնպես որ վերնագիրը, վերբեռնման ամսաթիվը և նկարագրությունը պահպանվեն, անգամ եթե վիդեոն պահպանված չէ էջի վրա։    

Instagram

Ցավոք, Instagram-ի էջերի արխիվացումը շատ դժվար է։ Լավագույնը, որ հաճախ մենք կարող ենք անել, հուսալն է, որ այդ գրառումն արտացոլվել է մեկ այլ կայքում (կան որոշ ոչ այդքան հայտնի կայքեր, որոնք «վերցնում» են Instagram-ի բովանդակությունը  և իրենց անունից ներկայացնում), և ձեռքով պահպանել պատկերներն իրենց ամբողջական բանաձևով։

Instagram-ում ամբողջական բանաձևով լուսանկարին հասանելիություն ունենալու համար օգտագործեք հետևյալ մեթոդը․

  1. Գտեք լուսանկարի URL-ը Instagram-ում և հեռացրեք ցանկացած բովանդակություն նույնականացման համարից հետո։ Օրինակ, instagram.com/p/BfZJzBphUr1/ URL հասցեով լուսանկարն ունի BfZJzBphUr1 նույնականացումը։ Եթե նույնականացման համարից՝ ID-ից հետո որևէ բան կա, ինչպես, օրինակ, “taken-by=username”, հեռացրեք այն։

  2. URL-ի վերջում գրեք /media/?size=l  (lower-case L)։ instagram.com/p/BfZJzBphUr1/ URL-ի համար սա կլինի instagram.com/p/BfZJzBphUr1/media/?size=l։

  3. Ամենաբարձր բանաձևով լուսանկարը, որին դուք կկարողանաք մուտք ունենալ Instagram-ում, այժմ կհայտնվի JPG ֆորմատով։ Նախկինում նշված գրառման դեպքում URL հասցեն կարող եք գտնել այստեղ:  

Instagram-ից վիդեոներ պահպանելու համար դուք կարող եք օգտվել KeepVid-ի նման մի շարք կայքերից, ինչպիսիք են Gramblast-ն ու DreDow-ը։

Facebook

Բարձր բանաձևով լուսանկարներ ներբեռնելը Facebook-ից շատ ավելի հեշտ է, քան Instagram-ից, քանի որ այն կառուցված է կայքի օգտատերերի ինտերֆեյսի մեջ: Պարզապես լուսանկարի վրա սեղմեք «Ընտրանքներ» և ապա՝ «Ներբեռնել» տարբերակներին, որպեսզի այն քաշեք Facebook-ի սերվերներից: Պատկերը հնարավոր է՝ չլինի բնօրինակ բանաձևով, ինչպես ֆոտոխցիկի վրա է լինում, բայց այն լավագույնն է, որ կարող եք քաշել ինքնին Facebook-ից:

Facebook-ից վիդեոներ քաշելը փոքր-ինչ դժվար է, բայց միևնույն ժամանակ՝ համեմատաբար ավելի հեշտ: Վիդեոն նայելու ընթացքում աջ-քլիք արեք վրան և ընտրեք «Ցույց տալ վիդեոյի URL-ը», այնպես որ դուք կարողանաք պատճենել-տեղադրել ուղիղ հղումը երրորդ կողմի կայքերի համար, որպեսզի ներբեռնեք վիդեոն:

Ինչպես Instagram-ում և YouTube-ում, այստեղ նույնպես դուք կարող եք օգտվել երրորդ կողմի մի շարք կայքերից, որպեսզի Facebook-ի սերվերներից վիդեոներ քաշեք, եթե նյութը վերբեռնող օգտատերը ջնջի այն: FBDown.net-ը հիանալի է աշխատում՝ չհաշված մի քանի գովազդներն ու թռուցիկ պատուհանները: Բուն աղբյուրից վիդեոյի URL-ը վերցնել-տեղադրելուց հետո դուք կարող եք ներբեռնել վիդեոն ամենաբարձր հասանելի որակով ստորև բերված կարմիր վանդակում երևացող հղումից:

VK

Լուսանկարներն իրենց լիարժեք բանաձևով VKontakte-ում պահպանելը շատ հեշտ է. պարզապես լուսանկարի վրա ընտրեք «Դիտել բնօրինակը», և դուք կարող եք մուտք գործել վերջինիս մեջ առավելագույնս հասանելի բանաձևով: Փաստորեն, նույնիսկ եթե օգտատերը ջնջում է լուսանկարն իր էջից, VK-ի ամբողջական բանաձևով ներկայացող պատկերի URL-ը կպահպանվի անսահմանափակ ժամանակով:

VK-ից վիդեոներ ներբեռնելը մի քիչ ավելի դժվար է, քան YouTube-ից, բայց հնարավոր՝ մի շարք անվճար (և վճարովի) գործիքների միջոցով: Օրինակ՝ GetVideo.org-ը թույլ կտա ձեզ ներբեռնել VK-ում վերբեռնված տեսանյութերն իրենց սկզբնական բանաձևով: Վիդեոյի URL-ը ստանալու համար աջ-քլիք արեք և ընտրեք «Պատճենել վիդեոյի հղումը»:

Ուշադրություն դարձրեք, որ այս GetVideo- ում դուք չպետք է սեղմեք «Լավագույն որակ»-ի վրա, փոխարենն ընտրեք ամենաբարձր հատուկ բանաձևը (e.g. 720p): Զգուշացնում ենք՝  այս կայքի նյութերը բավականին դանդաղ են ներբեռնվում:

OK

Լավագույն ճանապարհը լուսանկարներն իրենց ամբողջական կամ վերջինիս մոտ բանաձևով քաշելու համար  «ամբողջական էկրան»-ն ընտրելն է, այնուհետև պատկերը պահպանելը կամ այն սքրինշոթ անելը:

Ավելի քիչ են կայքերը, որոնք կկարողանան վիդեո քաշել Odnoklassniki-ից, քան սոցցանցերը, սակայն դա հնարավոր է, ինչպես, ասենք Video-Download.co-ով:

Արխիվային այլ լուծումներ

Հաճախ դուք չեք կարող օգտվել այն ծառայություններից, որոնց մասին արդեն խոսեցինք, կայքէջ կամ վիդեո ներբեռնելու համար, քանի որ դրանք գտնվում են գաղտնիության կարգավորումների հետևում (սահմանափակելով մուտքն այնպիսի կայքեր, ինչպիսիք են Archive.today-ը), կամ օգտագործում են վիդեոների խաղարկման աննկատելի հարթակ, որ նույնիսկ KeepVid-ի պես կայքերը չկարողանան քաշել դրանք: Այս ուղեցույցում նշված բոլոր նախորդ լուծումներն անվճար են, սակայն կան  որոշակի վճարում կամ փորձարկման ծրագրային ապահովում պահանջող այլ ծառայություններ, որոնք ձեր կյանքն ավելի հեշտ են դարձնում։ Մեր գործը չէ ասել՝ ինչպես ծախսեք ձեր գումարները, բայց Bellingcat-ի հետազոտողներն օգտագործել են (կամ մեկ այլ դեպքում՝ զարգացրել) ստորև բերված լուծումները՝ հաջողությունների հասնելու համար։

Կան փորձարկման որոշակի ծրագրային լուծումներ, որոնք կարող են քաշել վիդեոկայքերի մեծամասնությունից, նույնիսկ եթե նրանք չեն օգտագործում YouTube կամ այլ հայտնի հարթակներ։  Apowersoft’s Video Download Capture-ը զարմանալիորեն լավ է աշխատում գրեթե բոլոր ներկառուցված վիդեոների դեպքում՝՝ ներառելով (որոշ դեպքերում) ուղիղ հեռարձակումները, թեև ամբողջությամբ գործածելու համար վճարում է պահանջվում,։ Այս ծրագրային ապահովումը կարող է հայտնաբերել ձեր բրաուզերում խաղարկվող վիդեոն և ապա (սովորաբար) կարող է ներբեռնել այն իր սկզբնական աղբյուրից։ Եթե դուք ունեք որոշակի վիդեո, փորձում եք ներբեռնել այն և չեք կարողանում այլ լուծումներ գտնել, միգուցե արժի փորձարկել այս անվճար ծրագրային ապահովումը։ Եթե դուք չեք ցանկանում օգտվել անվճար փորձարկելուց կամ չեք ցանկանում գնել ծրագրային ապահովումը, կապ հաստատեք այս հոդվածի հեղինակի հետ Twitter-ի միջոցով (@AricToler)՝ հատուկ վիդեոները ներբեռնելու հարցում օգնելու խնդրանքով:

Գաղտնիության կարգավորումների հետևում գտնվող կայքէջերի դեպքում չափազանց դժվար է գտնել որևէ լուծում, որը ստեղծում է վստահելի, կայքի երրորդ կողմի արխիվացված օրինակը: Էջն անմիջապես HTML ֆորմատով պահպանելը, ինչպես հայտնի է, խառնաշփոթ է առաջացնում՝ ձեր կոշտ սկավառակի վրա ստեղծելով մի քանի ենթաթղթապանակներ։ Այլընտրանքային լուծումը կարող է լինել էջը PDF ֆորմատով պահպանելը կամ այն որպես PDF ֆայլ տպելը  (File -> Print -> Print to PDF), կամ օգտագործել Adobe Create ծրագիրը՝ կայքէջը PDF ֆորմատով փոխարկելու համար։

Այսինքն՝ դեռևս հնարավոր է փոփոխել այս էջերի բովանդակությունը PDF ֆորմատի։ Այս պահի դրությամբ, հավանաբար, ամենավստահելի, բայց դեռևս ոչ այդքան կատարյալ ձևը գաղտնիության բովանդակությունը ցույց տալու, բլոկ արված էջն է, որը ձայնագրում է ձեր էկրանը (տես հեշտ լուծումների ցանկը՝ անելու դա այստեղ), երբ դուք մուտք եք գործում էջ։

Եվ, վերջապես, եթե դուք բազմաթիվ առցանց հետազոտություներ եք անցկացնում և կցանկանայիք ունենալ ավտոմատ հետևող լուծում, այնպես որ դուք կարողանաք հետադարձել ձեր քայլերին, ի նկատի ունեցեք Hunch.ly-ը, որը մշակվել է Bellingcat-ի և Python whizz Justin Seitz-ի կողմից: Այս փլագինը  ակտիվացված լինելու ժամանակ ավտոմատ պահպանում է բոլոր այն կայքէջերը, որոնք դուք այցելում եք հետազոտություններ կատարելու ընթացքում։ Եթե այս էջերից մեկը հետագայում ջնջվի, և դուք այն պահպանած չլինեք, Hunch.ly-ը կվերականգնի այն։

Ունե՞ք որևէ այլ կայքեր և ռեսուրսներ, որոնք օգտագործում եք՝ կայքէջերը, պատկերները և վիդեոները արխիվացնելու դեպքում։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում, և մենք կարող ենք ներառել դրանք այս ուղեցույցի մեջ։

Արիկ Թոլեր,
Bellingcat

Թարգմանությունը՝ Գոհար Սարգսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *