Լրագրության մեջ մի պարզ ճշմարտություն կա. արտառոց եղանակն իր հետ կեղծ նկարների գրոհ է բերում:
Այս ճշմարտությունն արդեն ամբողջությամբ դրսեւորվում է Սենդիի հետ կապված, ինչի մասին վկայում է Անհայտ զինվորի շիրմաքարին արված հին նկարը, որը մի քանի այլ կեղծ կամ հին նկարների հետ միասին շրջանառվում է՝ մեծ տարածում գտնելով Twitter-ում եւ Instagram-ում:
«Արդյո՞ք Twitter-ը սխալ է» անվամբ նոր կայքը կեղծ նկարների ցուցակ է կազմել: BuzzFeed-ը նույնպես 9 կեղծ նկարներից կազմված ցուցակ ունի, ինչպես նաեւ մի թեստ, որով կարող եք ստուգել կեղծիքը տարբերելու ձեր հմտությունները: Նույն կերպ Atlantic-ն է սկսել Սենդի կեղծ նկարները տարբերակել իրականներից:
Ավելի վաղ Էնդրյու Քացը այս դիտարկման մասին գրել էր Twitter-ում. «Twitter-ի կեսը բացահայտում է մյուս կեսի կողմից հրապարակած Սենդիի նկարները: Երկրորդ կեսը պետք է ստուգի այդ նկարները, որպեսզի բոլորը կենտրոնանան նորությունների վրա»:
Ինչպե՞ս խուսափել խաբվելուց: Առաջին քայլն է՝ չտեղադրել կամ չթվիթել որեւէ նկար, որը շրջանառվում է օնլայն: Կամ՛ ստուգեք այն, կա՛մ մի տարածեք. ընտրեք սրանցից մեկը:
Ահա նկարներ ստուգելու որոշ ռեսուրսներ, որոնք կարող են օգնել ձեզ՝
- Կարդացեք այս նյութը, թե ինչպես ստուգել սոցիալական մեդիայի տեղեկատվությունը իրական ժամանակում. այն ներառում է նաեւ նկարները ստուգելու վերաբերյալ Storyful-ի այս խորհուրդը՝
Հաճախ մենք զգույշ ենք պատճենված եւ վերահրապարակված վիդեոների նկատմամբ: Ստուգման գործընթացի առաջին քայլը բնօրինակը գտնելն է, ինչը որոշակի տեխնիկա է պահանջում: Պատկերային տեխնոլոգիան թույլ է տալիս գտնել վիդեոյի մանրապատկերների ու նկարների առաջին ատյանը: Նկարում ներառված տվյալների ուսումնասիրությունը ավելի շատ տեղեկատվություն է տալիս: Եվ որոնողական համակարգերում որոնում իրականցնելու համար հիմնաբառեր (key words) նույնականացնելով՝ մենք հաճախ գտնում ենք վիդեոյի կամ նկարի առաջին վերբեռնումը:
- Ահա իմ վերջին ներկայացումներից մեկը, որը մի ամբողջ բաժին է ներառում լուսանկարի եւ վիդեոյի ստուգման վերաբերյալ: (Այն մասնակիորեն հիմնված է նախորդ ներկայացման վրա, որն արել եմ Մենդի Ջենքինսի հետ)
- Ահա ստուգման երկու կարճ ուղեցուց BBC-ի Օգտատերերի գեներացված բովանդակության կենտրոնի եւ Storyful-ի կողմից: Storyful-ի @StoryfulPro թվիթերյան հաշիվը ցույց է տալիս այն թվիթերյան գրառումները, որոնք հաստատում կամ բացահայտում են տեղեկատվությունը:
- Այս տարի մի նյութ եմ գրել այն մասին, թե ինչպես հասկանալ՝ նկարը մանիպուլացվա՞ծ է, թե՞ ոչ:
Ընդհանուր առմամբ, միշտ զգուշացեք այն «ապշեցուցիչ կադրերից», որոնք շրջանառվում են արտակարգ իրավիճակների ժամանակ: Սենդիի պես իրադարձությունները կատարյալ են մարդկանց խաղարկելու/խաբելու համար, եւ խաղարկողների համար ավելի ցանկալի բան չկա, քան մեդիայի կողմից իրենց ձեռքի աշխատանքները տարածելը:
Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում:
Հեղինակ՝ Քրեյգ Սիլվերման
Թարգմանությունը՝ Աննա Բարսեղյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: