Share-ել Sandy-ին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Դիզայներ Վաձ Ղազարյանն այսօր Ֆեյսբուքով տարածեց Ֆրանկենսթորմ անունը ստացած Սենդի փոթորիկի ֆոտոշոփած նկարը. Սենդին անցնում է Մայր Հայաստանի վրայով: Փոթորիկը տարբեր քաղաքներում պատկերող ինտերնետային մեմերի ստեղծման առիթը երեկ կայծակնային արագությամբ տարածվող Սենդիի կեղծ լուսանկարներն էին: Ընդ որում՝ կեղծ լուսանկարները տարածում եւ վերահրապարակում էին թե՛ լրագրողները, թե՛ բլոգերները, թե՛ ինտերնետի հասարակ օգտատերերը:

Ամերիկյան Փոյնթեր մեդիա ինստիտուտը արագորեն արձագանքեց կեղծիքին եւ մի հոդված հրապարակեց՝ նկարագրելով, թե ինչ պետք է անեն լրագրողները նման խաբեությունների զոհ չդառնալու համար:

Հայտնի Mashable-ն էլ տարածեց 7 ամենահայտնի կեղծ լուսանկարները, որ շրջանառվում են սոցիալական ցանցերով:

Կեղծ լուսանկարները ավանդական եւ սոցիալական մեդիայով Ֆրանկենսթորմի լուսաբանման շարունակվող պատմության մեկ կողմն են միայն: Թերթերը, հեռուստատեսությունը, ինտերնետը մինչեւ փոթորկի սկիզբը բնակչությանը բազմակողմանի եւ օգտակար տեղեկատվություն էին հաղորդում: Օրինակ, Նյու Յորք Թայմսը Սենդիի հետագծի հատուկ իտերակտիվ քարտեզ հրապարակեց: Ustream-ը Սենդիի ազդեցության գոտում գտնվող տարբեր քաղաքների տարբեր վայրերից վեբքամերով ուղիղ հեռարձակում ապահովեց:

Google-ը արագորեն հրապարակեց Սենդիի քարտեզը, որտեղ նաեւ բոլոր օգտակար ինտերնետային հղումներն էին: Twitter-ը հիշեցրեց արտակարգ իրավիճակներում sms-ներով տեղեկատվություն փոխանցելու եւ ստանալու հնարավորության մասին եւ հրապարակեց փոթորկի ազդեցության տակ գտնվող նահանգներում իրավիճակին հետեւելու համար օգտակար թվիթերյան հաշիվներն ու հեշթեգերը:

Սենդիի լուսանկարները, տեսանյութերը տարածվում էին սոցիալական բոլոր հնարավոր ցանցերով՝ հատկապես Facebook-ով եւ Twitter-ով: Սակայն 2012-ի այս առայժմ ամենահզոր փոթորկի մասին պատմող ազդեցիկ գործիքներից մեկը երիտասարդ սոցիալական ցանցերից մեկն էր՝ Instagram-ը: Շատերը հենց այս գործիքն են օգտագործում Ֆրանկենսթորմի լուսանկարները տարածելու համար: Նույնիսկ հատուկ կայք է ստեղծվել՝ #instacane-ը, որը պատմում է Սենդիի պատմությունը Instagram-ի օգնությամբ:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն էլ անմիջապես տարածեց բնական աղտեների դեպքում լրագրողների անվտանգության իր ուղեցույցը:

Գեղամ Վարդանյան
@reporter_arm

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *