Յություբը դադարեցրել է Հանրային հեռուստաընկերության Լուրերի էջի գործունեությունը: Հանրայինի 1lurer.am կայքի տեսանյութերի Յություբի էջում տեղեկանում ենք, որ էջը դադարել է գործել հեղինակային իրավունքի խախտման պատճառով։
Հանրային հեռուստաընկերությունից Տիգրան Դանիելյանն ասում է, որ իրենք կապի մեջ են սոցիալական ցանցի ադմինիստրացիայի հետ:
«Օրինականության հարցի հետ հետ կապված դեռ պարզաբանումների փուլում ենք: Վերջին զարգացումների հետ կապված նամակագրությունը դժվար է առաջ գնում, աշխատում ենք հնարավորիս շուտ կարգավորել խնդիրը»,-ասում է նա:
Իսկ մինչև այդ Դանիելյանն ասում է, որ իրենց արտադրանքն ամբողջությամբ հասանելի է կայքէջում. «Այս ընթացքում կայքի հաճախումներն ավելացել են 120 տոկոսով, իսկ ուղիղ միացումներին հնարավոր է հետևել հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջով»:
Յություբը կարող է դադարեցնել ալիքի գործունեությունը մի քանի պատճառներով, այդ թվում՝ հեղինակային իրավունքի խախտման։ Որոշումից առաջ Յություբը ծանուցում է տեղի ունեցածի մասին օգտատիրոջը՝ բացատրելով խնդրի պատճառը և առաջարկելով ցանկության դեպքում բողոքարկել այն։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: