Տվյալների վիզուալացման դասընթաց

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը մեկնարկում է «ReDriM» (անգլ․՝ «Research-Driven Media») տվյալների վիզուալացման ծրագիրը՝ լրագրողների և հաղորդակցության մասնագետների համար։

Մենք հավատում ենք, որ մեդիա և հետազոտական ոլորտների արդյունավետ համագործակցությունը կարող է լրջորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին։ Այս նպատակով «ReDriM» ծրագիրը կմիավորի լրագրողներին և հաղորդակցության մասնագետներին հետազոտական տվյալների օգտագործման, վերլուծության և շրջանառման շուրջ։ Այսպես, ծրագիրը նաև հասանելի կդարձնի սոցիալական, տնտեսական և քաղաքական գործընթացներին վերաբերող հետազոտական տվյալները հանրության համար։

Հրավիրում ենք Հայաստանի և Արցախի լրագրողներին և հաղորդակցության մասնագետներին՝ մասնակցելու հետազոտական  տվյալների վիզուալացման 4-օրյա ինտենսիվ դասընթացի։

Դասընթացին կարող են մասնակցել․

  1. լրագրողները,
  2. ՔՀԿ ոլորտի հաղորդակցության մասնագետները,
  3. հետազոտական տվյալների կիրառմամբ հանրօգուտ գործունեություն ծավալող  կազմակերպությունների ներկայացուցիչները կամ անհատները։

Չորսօրյա այս դասընթացը համադրելու է տվյալների վիզուալացման տեսական գիտելիքները և պրակտիկ հմտությունները։ Դասընթացի արդյունքում մասնակիցները կձևավորեն․

  1. հետազոտական տվյալների վերլուծության նախնական հմտություններ,
  2. բաց տվյալների շտեմարաններից, այդ թվում՝ «Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքներից օգտվելու կարողություն,
  3. տվյալների ստատիկ վիզուալացման հմտություններ,
  4. տվյալների անիմացիոն վիզուալացման հմտություններ,
  5. հետազոտական տվյալների հիման վրա հրապարակման ենթակա նյութեր պատրաստելու կարողություն։

Դասընթացն անցկացվելու է հետազոտական և մեդիա ոլորտների առաջատար մասնագետների կողմից։ Մասնակիցների պրակտիկ առաջադրանքների արդյունքները հրապարակվելու են www.crrc.am կայքում և ներկայացվելու են 2020 թ․ մայիս ամսին նախատեսվող հանրային միջոցառման ժամանակ։

Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին տրվելու են հավաստագրեր։

ՀՀ մարզերից և Արցախից ժամանող մասնակիցների ճանապարհի և կացության ծախսերը կհոգա ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամը։

Մասնակցության համար անհրաժեշտ է․

  • լրացնել ծրագրի առցանց հայտադիմումը,
  • Ձեր ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն (առկայության դեպքում) ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով ReDriM:

Հայտագրվելու վերջնաժամկետը մարտի 15-ն է։

Դասընթացը տեղի կունենա Երևանում։ Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի համակարգող Հայկ Սմբատյանին՝ [email protected] էլ․ հասցեով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *