Հեռուստատեսային վարկանիշի տերմինների բացատրությունները
1
Ո՞րն է թիրախային լսարանը:
Թիրախային լսարանն այն խումբն է, որը բնութագրական ընդհանուր հատկանիշներ ունի: Օրինակ մարդիկ, որոնք այսինչ նույն ապրանքի հավանական գնորդն են կամ այսինչ նույն ծառայությունից հավանական օգտվողը: Թիրախային խմբերը կարող են որոշվել նաև ըստ սեռի, ըստ տարիքի, ըստ բնակության վայրի և այլն:
2
Ի՞նչ է հեռուստատեսային վարկանիշը:
Հեռուստատեսային վարկանիշը (TVR) ժամանակի որոշակի հատվածում հեռուստացույցից օգտվող մարդկանց թիվն է (կամ անհատների թվի տոկոսային հարաբերակցությունը թիրախային լսարանի թվին): Այս ցուցանիշը որոշում է հնարավոր լսարանի առավելագույն թվաքանակը, որը կարող է ունենալ գովազդատուն՝ ժամանակի տվյալ հատվածի համար:
3
Ո՞րն է հեռուստաալիքի վարկանիշը:
Հեռուստաալիքի վարկանիշը (AMR) ժամանակի որոշակի հատվածում հեռուստատեսային որևէ մեկ ալիքից օգտվող մարդկանց թիվն է (կամ տոկոսային հարաբերակցությունը թիրախային լսարանին): Վարկանիշը եթերային հիմնական հասկացությունն է: Գովազդատուները վարկանիշերից օգտվում են, որպեսզի հասկանան, թե քանի մարդ կարող է դիտել իրենց գովազդը:
4
Ի՞նչ է մասնաբաժինը:
Մասնաբաժինը (SHR) հեռուստատեսային վարկանիշով՝ TVR-ով պայմանավորված տոկոսն է տվյալ հեռուստաալիքի համար՝ ժամանակի որոշակի հատվածում: Րոպեի մասնաբաժինը տվյալ պահին տվյալ ալիքը դիտողների թվի հարաբերակցությունն է այդ պահի բոլոր հեռուստադիտողների թվին:
5
Ի՞նչ է կոմերցիոն մասնաբաժինը:
Կոմերցիոն մասնաբաժինը՝ (CSHR) ընտրված հեռուստաալիքների խմբում որևէ հեռուստաալիքի չափաբաժինն է:
6
Ո՞րն է ընդգրկումը:
Ընդգրկումը (RCH) ժամանակի որոշակի հատվածում տվյալ հեռուստաալիքը դիտած տարբեր մարդկանց ընդհանուր թիվն է: Գովազդի առումով, սա այն ցուցանիշն է, թե ժամանակի որոշակի հատվածում որքան մարդ է դիտել գովազդը:
7
Ո՞րն է արդյունավետ ընդգրկումը:
Արդյունավետ ընդրգկումը (EFFRCH X+) այն մարդկանց թվաքանակն է, որոնք տվյալ հեռուստաալիքը դիտել են ժամանակի որոշակի X հատվածում, իսկ որոշակի շրջանում՝ ավելի քան մեկ անգամ:
8
Ո՞րն է համապատասխանության ցուցիչը:
Համապատասխանության ցուցիչը (AFF) ցույց է տալիս, թե որքանով է հաղորդումը համապատասխանում դիտարկվող թիրախային լսարանին՝ բազային լսարանի համեմատ:
9
Ո՞րն է միջինացված վարկանիշը:
Միջինացված վարկանիշը (GRP) ժամանակի որոշակի հատվածում բոլոր հեռուստաալիքներով գովազդային հոլովակի հեռարձակման վարկանիշների հանրագումարն է:
10
Ի՞նչ է հաճախականությունը:
Հաճախականությունը (frequency) ցույց է տալիս այն միջինը, թե ժամանակի որոշակի հատվածում մեկ հեռուստադիտողը քանի անգամ է դիտել գովազդը: