«Լսիր ինձ հիմա» փոդքասթների հարթակ

Բարի գալուստ «Լսիր ինձ հիմա» փոդքասթների հարթակ։ Այստեղ ձայնը և՛ գործիք է, և՛ միջավայր, և՛ հաղորդակցման լեզու: Մեր հարթակում կգտնեք տարբեր աուդիոպատմություններ ու զրույցներ, որոնք համադրում են ռադիոյի դասական ավանդույթներն ու ձայնային սթորիթելինգի նորարարական կանոնները:

Փոդքասթները բազմաժանր են՝ վավերագրությունից և ստեղծարար պատումներից մինչև բանավոր խոսքի, երաժշտության և դաշտային ձայնագրությունների համադրումներ։ Երևակայեք լսելով և ապրումակցեք հերոսներին։ Դարձեք ականատես՝ առանց տեսնելու, մասնակցե՛ք զրույցին։

Փոդքասթները դասակարգված են ըստ թեմաների՝ ոգեշնչող անհատներ և չբացահայտված համայնքներ, պատմության վերանայում և ուսուցում, դասական և ժամանակակից գրականություն, քաղաքի ու միջավայրերի հարաբերություններ, տարածաշրջանն ու նրա մարդիկ։

Բացահայտեք ձեզ հետաքրքրող փոդքասթների ալիքներն ու բաժանորդագրվեք iTunes-ում, Google podcasts-ում կամ հարմար այլ հավելվածներում։

«Լսիր Ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

1 2 3 4