EncycloMedia
Մեդիան այսօր ավելի արագ է զարգանում, քան ձեր երեխաներն եմ մեծանում։ Դուք էլ այլևս միակը չեք, ով հետևում է նրանց առօրյային։ Ավելին, ձեր երեխաների սմարթֆոններն ավելի շատ բան գիտեն նրանց մասին քան դուք։ Մենք գիտենք, որ սա Ձեզ երբեմն հունից հանում է։ Դուք էլ փորձում եք լուծումներ գտնել։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Էնցիկլոմեդիա» փոդքասթերի շարքը համարեք մեդիագրագիտության ձեր առաջին ձեռնարկը։ Միասին կքննարկենք՝ ինչպե՞ս օգնել երեխաներին տարբերել օնլայն խաղերի, սոցիալական ցանցերի, յութուբյան տեսանյութերի հնարավոր մանիպուլյացիաները, հավաստի ու կեղծ տեղեկությունները, օգտվել ստուգված աղբյուրներից։ Գտեք «Էնցիկլոմեդիա»-ն ձեզ հասանելի փոդքասթ հավելվածներում, media.am կայքում և ռադիո Արևիկի եթերում։ Բաժանորդագրվեք փոդքասթին, որպեսզի բաց չթողնեք մեր էպիզոդները։