Դեպքի վայրում․ Աննա Սահակյան

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Նախ ասաց ոչ, կտրականապես մերժեց ու բացառեց, հետո որոշեց փորձել։ 

Դպրոցում ֆիզիկա ու քիմիա առարկաներով այնքան էլ չհետաքրքրվող Աննա Սահակյանն արդեն 3 տարի է «Ինֆոքոմ»- ում պատմում է գիտության մասին։ Ամեն ինչ սկսվեց, երբ խմբագրությունում որոշեցին, որ գիտական թեմաների լուսաբանումը խմբագրական առաջնահերթությունների ցանկում է։  

Սկզբում Աննան պարզապես հարցազրույցներ էր անում գիտնականների ու գիտության ոլորտի կառավարիչների հետ, գիտական թեմաների ու գիտական խմբերի մասին սկսեց պատմել ավելի ուշ։ 

Ինչի՞ մասին գրել հարցից բացի, շատ կարևոր էր պատասխանել նաև ինչպե՞ս գրել հարցին։ Պետք էր գտնել ընթերցողի համար հասկանալի և հետաքրքիր լեզու, որով գիտական բարդագույն թեմաները չէին վանի կարդացողներին։ Լոնգրիդը թեև ռիսկային էր, բայց կանգ առան հենց այդ ձևաչափի վրա՝ այն հարստացնելով լուսանկարներով ու վիդեո կոնտենտով։  

Աննա Սահակյան

Հաշվի առնելով, որ կենսաբանությունը սիրելի առարկաների շարքում էր, Աննան առաջին հոդվածով որոշեց պատմել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գործունեության մասին։ Հենց այս նյութն ու ընտրված ֆորմատն էլ  հիմք հանդիասացան հետագայում «Լաբորատորիայից ներս» շարքը սկսելու համար։ Այս շարքի ընթացքում Ինֆոքոմը ներսից արդեն պատմել է 8 գիտական լաբորատորիաների մասին։

Գիտական թեմաների լուսաբանմամբ զբաղվող լրագրողին հատկապես ոգևորում է այն հանգամանքը, որ իր աշխատանքը հավանության է արժանանում ինչպես լրագրողական, այնպես էլ գիտական համայնքի կողմից։ 

Արդեն երկու տարի է նրա աշխատանքները «Թվապատում» լրագրողական մրցույթի «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում հաղթող են ճանաչվում։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *