Դեպքի վայրում. Նազիկ Արմենակյան

«Ես ավելի շատ հետևանքային լուսանկարիչ եմ, քան գործողության: Իմ բոլոր նախագծերը հիմնականում այն մասին են, թե ինչ է եղել: Դրանք ավելի շատ հետազոտություններ կամ ուսումնասիրություններ են հիշողությունների, մարդկանց, տեղի, թեմայի մասին»,- ասում է վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը:

Երկար տարիներ աշխատելով որպես ֆոտոլրագրող նա իր համագաղափարակից ընկերների հետ 2012-ին ստեղծեց 4 Plus անկախ վավերագրական լուսանկարչական կենտրոնը, որտեղ էլ հնարավոր դարձավ աշխատել երկարաժամկետ նախագծերով։ Այսինքն, ընդլայնել օրվա ու իրադարձային վավերագրության շրջանակները։

Նազիկ Արմենակյանի շարքերը տարբեր խնդիրների մասին են՝ ազգային ամոթի, հանրային տաբուների, խարանի և խտրականության, կարոտի, էքստրեմալ իրավիճակների: Համավարակն ու պատերազմը առանձնակի փուլեր էին Նազիկի համար, և շատ անձնական։

Ինքնամեկուսացում Կովիդի օրերին

2020-ի արցախյան պատերազմի հենց առաջին օրը նրաց որդին՝ Միքայելը, մեկնեց ռազմաճակատ: Եվ մայր-լուսանկարիչը շատ դժվարությամբ վերադարձավ իր մասնագիտությանը։

Նազիկ Արմենակյանը վստահ է, որ պետք է այս ժամանակները, երբ վերքերը դեռ թարմ են, օգտագործել, որ մարդիկ իրենց հիշողությունն ու փորձառությունը հասցնեն որևէ կերպ փոխանցել։ Իսկ լուսանկարիչները դա պիտի վավարեգրեն, անկախ այն բանից դա արագ կդառնա նախագիծ ու կհրապարկվի, թե դեռ երկար կմնա արխիվներում որպես վերաիմաստավորմանը սպասող նյութ։      

Նազիկը հեղափոխության օրերին՝ Հանրապետության հրապարակում

Հաճախ կարիք է առաջանում մտածելու, հասկանալու, սովորելու, կարդալու, իսկ դա ժամանակ է պահանջում:

«Ինձ թվում է, որ յուրաքանչյուր հարաբերությունների, իսկ լուսանկարչությունը  հարաբերություններ են, լավ ուղեկից է դիստանցիան, որովհետև խցիկն էլ է դիստանցիա։ Դու չես կարող այդ խցիկով մտնել մարդու դեմքի, մտքերի ու հույզերի մեջ: Դրա համար պետք է մի պահպանել հեռավորություն ու ավելի սառնասիրտ, մտածված և զգույշ աշխատել»:

Եվ ամենակարևորը՝ առանց բառերի, միայն մեկ կադրով կարողանալ կառուցել երկխոսություն։

Աննա Հակոբյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *