Քաղաքական կամ քաղաքացիական պահանջներով երթերի ժամանակ լրագրողները հաճախ ավելի շատ են քայլում, քան ակցիայի մասնակիցները: Նրանք ամենուր են՝ երթի առջևում, մարդկային հոսքի մեջ, գնում և բարձրանում են հնարավոր ամեն տեղ՝ ամենալավ դիրքից ամենալավ կադրն ունենալու համար:
Լրագրողներն արտակարգ ռեժիմով են աշխատում ապրիլի 13-ից, երբ սկսվեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետը՝ վարչապետությունը կանխելու նպատակով բողոքի շուրջօրյա ցույցերը:
Ներկայացնում ենք այս օրերին դեպքի վայրում աշխատող լրագրողներին, որոնք ապահովում են #ԻմՔայլ-ի լուսաբանումը:
Շարքը շարունակելի է:
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: