Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
old-tv-set

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է 2025թ․ օգոստոսի հեռուստատեսային վարկանիշները։

Թոփ 10 վարկանիշակային հաղորդումները

Օգոստոսին ամենաբարձր վարկանիշներ ունեցող հաղորդումների տասնյակում Արմենիա TV-ի, Շանթի և ATV-ի բովանդակությունն է։

Առաջատար խմբում գերակշռողը հեռուստասերիալներն ու հումորային հաղորդումներն են։ Ամենառեյտինգային հեռարձակված բովանդակությունը «Վերջին զանգ» հեռուստասերիալն է (Արմենիա TV, հեռարձակվել է օգոսոտոսի 13-ին), երկրորդը՝ ATV-ի «Մարիա»-ն է (հեռարձակվել է օգոսոտոսի 13-ին)։  Տասնյակում սերիալներից տեղ է գտել նաև Արմենիա TV-ի «Շիրազի վարդը» (հեռարձակվել է օգոսոտոսի 3-ին)։

Հումորային հաղորդումներից ամենավարկանիշայինն են եղել Շանթի «Women’s Club»-ը (օգոսոտոսի 2-ի թողարկումը), Արմենիա TV-ի «Ժիրո Իվան»-ը (օգոսոտսի 13-ի թողարկումը) և «Փող չկա»-ն (օգոսոտոսի 19-ի թողարկումը)։

Օգոստոսի 2-ի Շանթի լուրերի ծրագիրը՝ «Հորիզոն»-ը և «Հեռանկարը» նույնպես վարկանիշային հաղորդումների տասնյակում են։

Ամենաբարձր վարկանիշ ունեցող հաղորդումների տասնյակում է նաև Ներքին գործերի նախարարության «Հերթապահ մասը», որը հեռարձակվել է Արմենիա TV-ով՝ օգոսոտոսի 19-ին։

Նորությունների թողարկումների առաջատարները

Հեռուստատեսային եթերում օգոստոսին նորությունների թողարկումների առաջատարը Արմենիա TV-ի «Ժամը»-ն է։ Երկրորդ տեղում Հանրայինի «Լուրեր»-ն է, երրորդը՝ ATV-ի «Այսօր»-ը, չորրորդը՝ Շանթի «Հորիզոն»-ը։

Ամենառեյտինգային ալիքները

Հանձնաժողովը ներկայացրել է օգոստոսի համար հեռուստատեսային ալիքների ընդհանուր վարկանիշները։ Ամենաբարձրը Հայաստանում հեռարձակվող բոլոր մարզային հեռուստաընկերությունների և մալուխային ալիքների միասնական վարկանիշն է։ 

Որպես առանձին հեռարձակվող հեռուստաընկերություն 2025թ․-ի օգոսոտոսին վարկանիշով առաջինը եղել է Արմենիա TV-ին, երկրորդը՝ Շանթը, երրորդը՝ Հանրայինը։

Ամենացածր վարկանիշն ունեցել են Նուռ TV-ին, ռուսական «Կուլտուրա»-ն և Boon TV-ին։