Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է տվյալներ 2024թ․ դեկտեմբերին հեռուստատեսային ռեյտինգների մասին։
Դեկտեմբերի ամենավարկանիշային հաղորդումը Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձն է եղել։ Երկրորդը՝ Արմենիա TV-ի եթերում «Տարվա երգ 2024»-ը։ Երրորդը՝ դարձյալ Արմենիա TV-ի եթերում հեռարձակված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամանորի ուղերձը։
Ամենաբարձր վարկանիշ ունեցող հաղորդումների տասնյակում ընդգրկվել են նաև դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության եթերի ամանորյա երկու նախագծերը՝ «Դիմակահանդես»-ը և «Ժամանակի մեքենա․ Նոր տարվա գիշերը»։
Արմենիա TV-ին դեկտեմբերի ընթացքում ունեցել է հետևյալ հաղորդումները, որոնք բարձր վարկանիշ են ունեցել՝ «Մոխրոտի երազները» և «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալները, դեկտեմբերի 31-ի «Բարի օր»-ը և «Ջիմի-ջիմի»-ի հումորային ծրագիրը։
Հանրայինից ու Արմենիա TV-ից բացի տասնյակում տեղ գտած միակ հեռուստաընկերությունը ATV-ին է՝ իր «Մարիա» հեռուստասերիալով։
Հեռուստատեսային եթերում նորությունների թողարկումների առաջատարը Արմենիա TV-ի «Ժամը»-ն է։ Երկրորդ տեղում ATV-ի «Այսօր»-ն է, երրորդը՝ Հանրայինի «Լուրեր»-ը։
Հանձնաժողովը ներկայացրել է նաև տվյալներ հեռուստատեսային ալիքների ընդհանուր ռեյտինգի մասին։ Այնտեղ ամենաբարձրը Հայաստանում հեռարձակվող բոլոր մարզային հեռուստաընկերությունների և մալուխային ալիքների միասնական վարկանիշն է։
Որպես առանձին հեռուստաընկերություն դեկտեմբերին վարկանիշով առաջինը եղել է Արմենիա TV-ին, երկրորդը՝ Հանրայինը, երրորդը՝ Շանթը։
Ամենացածր վարկանիշն ունեցել են Նուռ TV-ին, Boon TV-ին և ռուսական «Կուլտուրա»-ն։
Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների թվում առաջատարը «ՌՏՌ-Պլանետա»-ն է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: