2024.10.16,

Նյուսրում

Սոցցացները Հայաստանում. hիմնական վիճակագրություն

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Աշնանը կարելի է հերթական անգամ դիտարկել սոցցացները Հայաստանում ու պարզել, թե որքանով է փոխվել լսարանը այս կամ այն հարթակում ու որ հարթակներն են հայտնվել ուշադրության կենտրոնում։  

Առաջինը, հարկ է նշել, որ հարթակների մեծ մասը չեն տրամադրում հստակ աշխարհագրական վիճակագրություն, հատկապես Հայաստանի նման երկրների համար, որտեղ լսարանը փոքր է։ Հիմնականում տվյալները հնարավոր է գտնել գովազդ տեղադրելու վահանակների միջոցով, որը ցույց է տալիս տվյալ պահին ակտիվ լսարանը։  

Զուտ այցելությունների տեսանկյունից կայուն առաջնային դիրքում է Յություբը։ Բայց այստեղ Հայաստանից այցելուներից մեծ մասը չեն հանդիսանում ցանցի գրանցված օգտատերեր, առավելևս՝ բովանդակություն ստեղծող կամ գոնե՝ մեկնաբանող։  

Օգտատերերի քանակի առումով առաջատար դիրքերում է Մետան։ Այստեղ իհարկե, նկատվում է հետաքրքիր փոփոխություն։ 18 և ավելի տարեկանների լսարանների մեծությամբ Ֆեյսբուքն ու Ինստագրամը վերջապես հավասարեցվին իրար, երկուսն էլ ունեն մոտավորապես 1,3 միլիոն ակտիվ օգտատեր։ Ամենայն հավանականությամբ այս միտումը  կշարունակվի, Ինստագրամը կշարունակի աճել, Ֆեյսբուքը՝ կորցնել լսարանը կամ մնալ նույն դիրքերում։  

Շարունակում է խիստ տեմպերով աճել LinkedIn պրոֆեսիոնալ հարթակը։ Այստեղ Հայաստանից  օգտվողների թիվը 370 հազարից հասել է 460 հազարի։ 

X-ը (նախկինում Twitter) թվյալ պահին մոտ 150 հազար ակտիվ օգտատեր ունի Հայաստանում։ Սա կարելի է համեմատել անցյալ սեպտեմբեր-հոկտեմբերի 300 հազար օգտատիրոջ հետ և համոզվել, որ այդ պահի կտրուկ աճը իսկապես պայմանավորված էր Արցախի վրա Ադրբեջանի կողմից հարձակումով. Շատերը փորձում էին հարթակի միջոցով ուշադրություն հրավիրել Ադրբեջանի  կողմից իրականացվող էթնիկ զտումներին։ Եվ այդ դեպքերից հետո ժամանակավորապես X մտած օգտատերերը կրկին լքեցին հարթակը։  

Telegram, TikTok․ այս երկու հարթակները դեռ չեն տրամադրում Հայաստանի վերաբերյալ վիճակագրություն, սակայն ակնհայտ է, որ դրանք Հայաստանում ամենաակտիվ հարթակներից են։  

Բացի դրանից, հարկ է նշել, որ դպրոցականների, և ընդհանրապես երիտասարդության շրջանում, շարունակում է աճել Snapchat-ի ներթափանցումը։  

Ընդհանուր առմամբ, շարժը ցույց է տալիս, որ տարիքային, սեռական, հետաքրքրությունների և սոցիալական դիրքից կախված՝ սոցցանցային հարթակները Հայաստանում ավելի բազմազան են դառնում։   


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *