2022.09.19,

Նյուսրում

Լրագրողներն ու դեսպանները Ջերմուկում ու Սոթքում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Լրագրողները, Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 16-ին, 17-ին այցելել են Ջերմուկ և Սոթք, ծանոթացել ադրբեջանական զինված ուժերի կողմից պատճառած վնասներին։ 

Ջերմուկ էին այցելել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Ջերմուկ այցին չէր մասնակցում ՀՀ-ում ՌԴ դեսպանը, սակայն դեսպանատնից ներկացուցիչ այցին մասնակցում էր։ 


Ջերմուկում դեսպանների ու լրագրողների հարցերին պատասխանել է Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Այցի շնորհիվ մեդիա դաշտում հայտնվեցին անդրադարձներ ու վկայություններ ադրբեջանական հարձակումների մասին, ինչպես նաև դիվանագետներն իրենց սոցցանցային էջերում պատմեցին ավերածությունների ու հրետակոծված քաղաքների և գյուղերի բնակիչների իրավունքների ոտնահարման մասին։  

Ջերմուկ այցը կազմակերպել է Պաշտպանության նախարարությունը և Արտաքին գործերի նախարարութունը, իսկ Սոթք այցը՝ վարչապետի աշխատակազմին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը։ 

Ավելի վաղ, սեպտեմբերի 14-ին, Սոթքում աշխատող հայ և արտասահմանցի լրագրողները թիրախավորվել էին ադրբեջանական զինուժի կողմից, չնայած որ կրում էին Press տարբերանշանով հագուստ։ ՊՆ խոսնակը իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների թիրախավորումը համարել էր անընդունելի։ 

Հայկական կողմը հավաքած փաստերը ներկայացրել է միջազգային գործընկերներին՝ ակնկալելով պատշաճ գնահատական: 

Ադրբեջանական կողմը լրագրողներին թիրախ էր դարձրել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, տուժել էին հայ և ֆրասնսիացի լրագրողները։ 

Ժնևի կոնվենցիայի 79-րդ հոդված պաշտապնություն է սահմանում զինված հակամարտություններ լուսաբանող լրագրողների համար. 

  1. Զինված ընդհարման շրջաններում վտանգավոր մասնագիտական գործուղումների մեջ գտնվող լրագրողները դիտվում են որպես քաղաքացիական անձինք (50 հոդվածի 1 կետ): 
  1. Որպես այդպիսիք՝ նրանք օգտվում են պաշտպանությունից կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան, պայմանով, որ ոչ մի այնպիսի գործողություն չեն կատարի, որն անհամատեղելի է քաղաքացիական անձանց նրանց կարգավիճակի հետ, և կգործեն առանց վնաս հասցնելու զինված ուժերում հավատարմագրված զինվորական թղթակիցների` երրորդ կոնվենցիայի 4 A.4 հոդվածով նախատեսված կարգավիճակի իրավունքին: 
  1. Նրանք կարող են ստանալ այն նմուշի անձնական վկայական, որը կցված է սույն արձանագրությանն առընթեր 2-րդ հավելվածում: Այդ վկայականը, որը տրվում է այն պետության կառավարության կողմից, որի քաղաքացին է հանդիսանում լրագրողը, կամ որի տարածքում նա բնակվում է մշտապես, կամ որտեղ գտնվում է տեղեկատվական գործակալությունը, որտեղ նա աշխատում է, հավաստում է այն ներկայացնողի կարգավիճակը, որպես լրագրող: 

 

Գայանե Ասրյան
Լուսանկարները Գեղամ Վարդանյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *