2022.02.23,

Նյուսրում

Հուշագիր՝ լրատվամիջոցների էթիկական խնդիրները հարթելու համար

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Լրատվամիջոցների էթիկայի կանոնների, դրանց կիրառման կամ կանոնագրի խախտման հետ կապված փորձագիտական խորհրդատվության համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌՀ) կարող է դիմել ԶԼՄ-ների դիտորդ մարմին՝ փորձագիտական կարծիք կամ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։

Փետրվարի 14-ին հանձնաժողովն ու ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը համագործակցության հուշագիր են կնքել։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, սա շատ կարևոր ճանապարհ է ինքնակարգավորման միջոցների ապահովման համար, որը հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթի պահանջներից մեկն էր։

«Օրենքի այս պահանջի իրացումը առաջացրել է խնդիրներ ու անորոշություններ։ Հուշագիրն այս իմաստով ավելի լայն կիրառություն կարող է ունենալ և ինքնակարգավորմանը միացած լրատվամիջոցների համար կդառնա միատեսակ կարգավորման հնարավորություն»,-ասում է ԵՄԱ նախագահը։

Նավասարդյանն ասում է, որ այս գործակցությունը դրական ազդեցություն կունենա հեռարձակողների ստեղծած բովանդակության վրա, թեև ավելի լավ լիներ, եթե հուշագիրը ստորագրվեր հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթից առաջ։

Հանրային մուլտիպլեքսում հայտնվելու պարտադիր մրցույթային պայման էր էթիկայի վարքականոնը: Թեև մեդիա ծառայություն մատուցող տարբեր ընկերությունների էթիկական նորմերը շատ չեն տարբերվում, սակայն կարևոր էր, որ յուրաքանչյուր հեռարձակող ստեղծի, մշակի ու հրապարակի իր սեփականը: 

«Հետաքրքիր նախադեպ կլիներ մրցույթի ժամանակ ունենալ ինքնակարգավորման մարմին, որպեսզի վարքականոնի պահանջի հետ հետ կապված ՀՌՀ-ին ավելի հիմնավորված արդյունքներ ունենար»,-ասում է նա։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հուշագրի ստորագրման ժամանակ իր խոսքում նշել է, որ Հայաստանում թե´ պետական մարմինները, թե´ լրատվամիջոցները և թե´ հասարակությունը, գտնում են, որ պետական մարմինը օժտված է լրատվամիջոցներին պատժելու գործիքակազմով, սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով բոլորովին այլ ճանապարհ է նախատեսված՝ հասարակության մեջ արմատավորել, որ էթիկայի կանոնների պահպանման խնդիրը բոլորի գործն է։

Հուշագրով սահմանվում է, որ Դիտորդ մարմինն իր փորձագիտական եզրակացության կամ կարծիքի մեջ կարող է ներառել նաև միջազգային լավագույնի փորձից օրինակներ։

Կողմերը նաև պարբերաբար կքննարկեն տեսալսողական լրատվամիջոցների բնագավառում էթիկայի կանոնների արդի խնդիրների քննարկում և կփոխանակեն ոլորտի զարգացմանը նպաստող փաստաթղթեր։ Եվ կաշխատեն բարեխղճության և բարոյական պարտավորության հիմքով։

Թեև հուշագիրը նոր է ստորագրվել, սակայն այս պահին Դիտորդ մարմինն ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից ներկայացված 6 դիմում։ 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *