2022.02.02,

Նյուսրում

Սպառողները լավ բնութագրում են, թե որն է կասկածելի տեղեկատվությունը, բայց ոչինչ չեն ձեռնարկում, երբ այն հանդիպում են

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Մեդիա սպառումը Հայաստանում» հետազոտությունը բացի տեղեկատվական աղբյուրների ու առաջնահերթությունների մասին տվյալների, նաև ունի մեդիագրագիտության մասին հարցաշար։

Եվ այդ հարցաշարը օգնում է պատկերացում կազմել, թե ինչ է կարևոր տվյալ պահին լսարանի համար, ինչ են մարդիկ սպասում լրատվական հարթակներից (և ոչ միայն լրատվամիջոցներից, այլև առցանց տարբեր ռեսուրսներից)։

«Ո՞ր դեպքում է տեղեկությունը կասկածելի/ոչ հավաստի» հարցին հայաստանցիները տվել են դասական պատասխաններ՝ վերնագրի ու բովանդակության համընկման, աղբյուրի արժանահավատության մասին։

Հարցումը կատարվել է 1213 տնային տնտեսություններում և հնարավորություն տվել ինքնաբուխ պատասխանելու։ Այսինքն, մարդիկ պատասխանել են այնպես, ինչպես ցանկացել են, առանց հուշումների՝ միջինում տալով պատասխանի երկու տարբերակ։

Այն պայմաններում, երբ հեռուստատեսությունը զիջել է դիրքերը սոցիալական մեդիային, հենց սոցցանցերն են համարվում տեղեկատվություն ստանակու հիմնական աղբյուր։ Դա նշանակում է նաև, որ շատերը չեն տարանջատում ինֆորմացիոն աղբյուրները։ 

Եվ ինչպես ոչ մի հայաստանցի չի կարող վերահսկել սոցիալական մեդիայի կառավարման նորամուծությունները (ալգորիթմերի տրամաբանությունը), այնպես էլ մեծ տարբերություն չի տեսնում օնլայն լրատվամիջոցների ու օնլայն հարթակների միջև։ Լրատվամիջոցում կարդացած լուրը մեծ հաշվով ոչնչով չի տարբերվում ինտերնետի ոլորաններում հանդիպած լուրից։

Դա բնական, բայցև մտահոգիչ միտում է առաջին հերթին հենց պրոֆեսիոնալ լրատվամիջոցների համար, քանի որ եթե սոցիալական մեդիայի վրա ազդելու առումով սպառողն անզոր է, ապա հայաստանյան լրատվական դաշտի հետ նա կարող է առնվազն ինտերակտիվորեն շփվել։

Օրինակ, հետադարձ կապի միջոցով ազդել բովանդակության վրա։ Եվ խոսքը միայն հիացական մեկնաբանությունների կամ բողոքների մասին չէ, այլ հանդիպած ինֆորմացիան համալրելու, շտկելու կամ ավելի ամբողջական դարձնելու։

«Ի՞նչ եք անում կասկածելի տեղակատվություն հանդիպելիս» հարցին, հարցվածների մեծ մասը պատասպանել է՝ ոչ մի բան։

Ի դեպ՝ սպառողները լավ հասկանում են, թե որոնք են կասկածելի տեղեկատվության առաջին ազդակները, բայց ոչինչ չեն ձեռնարկում։

Համենայնդեպս, կայքերի վստահելիությունը ստուգելու քայլերը, որոնք ևս նշվել են ինքնաբուխ եղանակով, փաստում են բավականին բարձր գրագիտության մասին։ Առաջին տեղում որոնումն է, թե ում է կայքը պատկանում։ 

Ամենից անկախ է համարվել միջազգային հեռուստատեսությունը (ռուսականը առանձին տողով է), բայց տարբերությունը շատ մեծ չէ։

Իհարկե, այս տվյալները նաև թույլ են տալիս ենթադրել, որ հարցվածները ուզում են երևալ ավելի բծախնդիր սպառողներ, քան իրականում կան։ Ի վերջո, երբ հարցը մի քանի հավելյալ քլիքերի մասին է, քչերն են խոստավանում, որ պատրաստ են անել դրանք։ Օրինակ, գնալ հղումով դեպի սկզբնաղբյուր։ Չեն անում, թեև վստահ են, որ դա անելը պետք է։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *