2020թ․ ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար «Այո»-ի շտաբը բաց մրցույթ էր հայտարարել։ Հաղթած լոգոն ստացավ 3 միլիոն դրամի պարգև ու ներկայացվեց հանրաքվեի քարոզչության համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկոյի ժամանակ։
Լոգոյի ներկայացման հաջորդ օրը Ֆեյսբուքում տարածվեց 1991թ․ Անկախության հանրահավաքի՝ թերթերից մեկում հրապարակված լոգոն՝ պնդմամբ, որ 2020-ի «Այո»-ի լոգոն 1991-ի այդ լոգոյի գրագողությունն է։
Ֆեյսբուքում 1991-ի շրջանառվող լոգոն հրապարակվել է «Երեկոյան Երևան»-ի սեպտեմբերի 23-ի համարում։ Թերթի այդ համարի լուսանկարը հրապարակել ենք 2016թ․ սեպտեմբերի 20-ին՝ 1991. «Տնքոցը մեզ էլ չի տանջի» հոդվածում։
«Երեկոյան Երևան»-ի սեպտեմբերի 18-ի համարում կա Անկախության հանրաքվեի «Այո»-ի մեկ այլ լոգոյի տարբերակ, որը նույնպես կարող է հետաքրքիր լինել 2020-ի «Այո»-ի լոգոն գրագողություն համարողներին։ Այս մի լոգոն հրապարակել ենք 2016թ․ սեպտեմբերի 19-ին` Անկախության «Այո»-ն, որն արխիվացրել է իրականությունը հոդվածում։
Հաշվի առնելով «Երեկոյան Երևան»-ում 1991-ին հրապարակված այդ լոգոների նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ հրապարակում ենք թերթերի այդ համարների տարբեր լուսանկարները։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: