2019.07.12,

Նյուսրում

Հայաստանում քաղաքական նորությունների գլխավոր աղբյուրը հեռուստատեսությունն է․ հարցում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) Հայաստանի 1200 բնակիչների շրջանում հարցում է իրականացրել՝ պարզելու 2018թ-ի հոկտեմբերից հետո մարդկանց տրամադրություններում ինչ փոփոխություններ են եղել:

Հարցման մասնակիցները գնահատել են քաղաքական, ֆինանսական, տնտեսական, արտաքին քաղաքականության, ինստիտուսների վստահելիության, մեդիայի անկախության և այլ ոլորտների աշխատանքը: Հետազոտությունն անցկացվել է 2019թ-ի մայիսի 6-31 ընկած ժամանակահատվածում:

Մի քանի առանձին հարցերի միջոցով արտացոլվել է մեդիայում տիրող իրավիճակը: Հարցվողների 69%-ը կարծում է, որ Հայաստանում մեդիան վերջին վեց ամսիներին ավելի անկախ է դարձել, 5%-ն անկախության հետընթաց է արձանագրել:

Հարցվածների 74%-ը համոզված է, որ խոսքի ազատության առաջընթաց կա, 18%-ի համար իրավիճակը մնացել է նույնը, իսկ ահա 6%-ը համարում է, որ սահմանափակված է ազատ խոսքը:

Հարցին, թե քաղաքական տեղեկությունները որ աղբյուրներից եք ստանում, հարցվածների 81%-ը պատասխանել է՝ հեռուստատեսությունից, 61%-ը սոցիալական մեդիայից, 30%-ը հարազատներից ու ընկերներից, 27%-ը ռուսական հեռուստատեսությունից և միայն 15%-ը բանավեճերից:

2018թ-ի հոկտեմբերին նույնատիպ հարցմանը մասնակցածների 66%-ն է պատասխանել, որ քաղաքական նորություններ է ստանում օնլայն մեդիայից։ Վեց ամսվա ընթացքում այդ ցուցանիշը նվազել և կազմել է 14%:

Նախընտրական քարոզարշավի ամենաազդեցիկ ձևաչափը հարցվածների 54%-ի համար հեռուստետային թոք շոուներ են, 50%-ի համար սոցիալական մեդիան, 40%-ի համար բանավեճերը, 40%-ի համար հեռուստագովազդը:

Հարցվածների 73%-ը ոչ արդյունավետ է համարում թեկնածուների անձնական նամակները, 77%-ն էլ տրանսպորտում, մամուլում և վերելակներում տեղադրված քարոզչական նյութերը:

Քաղաքական նորությունների համար մարդիկ ամենաշատը դիտում են «Շանթ» (62%-ը), Հանրային (52%-ը), «Արմենիա» (48%-ը) հեռուստաընկերությունների հաղորդումները:

Հարցվողների 30%-ն ամենահաճախը դիտում է «Շանթի» «Հեռանկար» հաղորդումը, 27%-ը Հանրայինի «Լավ երեկո» հաղորդումը և 23%-ը նույն ալիքի «Եկեք հասկանանք» հաղորդումը: Հարցվածների 12-13%-ն էլ դիտում է Պետրոս Ղազարյանի վարած հաղորդումները:

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ հայկական մեդիան ազատ է արտահայտնել տարբեր քաղաքական տեսակետներ:

Լրատվության համար ամենահաճախվող կայքն, ըստ հարցվածների 36%-ի, Azatutyun.am-ն է,  35%-ի համար News.am-ը, 18%-ի համար 1in.am-ը:

Սոցիալական մեդիաների առաջատարը Ֆեյսբուքն է (83%), նրան հետևում է Յություբը (46%), երրորդ տեղում է Ինստագրամը (26%): Թվիթերից օգտվում է հարցվածների 2%-ը, Տելեգրամից 1%-ը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *