Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Այն տոն է և առիթ հիշելու, որ ազատ լինելը մեծ պատասխանատվություն է ու ամենօրյա պայքար:
2017-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա թեման է՝ «Քննադատական միտքը օրհասական ժամանակներում»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր ուղերձում նշել է. «Լրագրողները գնում են ամենավտանգավոր վայրերը՝ լսելի դարձնելու ձայն չունեցողների ձայնը»:
Հայաստանում լրագրողները լարված են աշխատում ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում: Ընտրությունները, Էլեկտրիկ Երևանի ընդվզումը, ապրիլյան պատերազմը, Երևանում ՊՊԾ գնդի գրավման դեպքերը՝ լրագրողների համար վտանգավոր ու պատասխանատու աշխատանքի օրեր են եղել: Բայց քննադատական միտքն ու արագ կողմնորոշվելու ուժը ոչ պակաս կարևոր էր առօրյա աշխատանքում:
Մամուլի ազատության համաշխարհային օրը խորհրդանշում է լրագրողների անխափան աշխատանքն ու բազմաձայնության երաշխավորումը:
Այդ օրվա մասին սոցիալական մեդիայում գրառումներ կատարելի օգտագործվող հեշթեգերն են #pressfreedom-ն ու #WPFD2017-ը:
Գեղամ Վարդանյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: