2016.02.22,

Նյուսրում

«Հետք»-ը հաղթել է «Թվապատում 2015» լրագրողական մրցույթի «Ես քվեարկում եմ» անվանակարգում

author_posts/sona-kocharyan
Սոնա Քոչարյան
twiterfacebook

Լրագրող

Փետրվարի 19-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի 20-րդ տարեդարձի երեկոյի ժամանակ հայտարարվեց «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի «Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ» անվանակարգի հաղթողի անունը: Լսարանի որոշմամբ մրցանակին արժանացավ Մհեր Ենոքյանի՝ hetq.am-ում հրապարակված «Ամեն օր գալիս եմ Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն» նյութը:

Հաղթողն արժանացավ մրցույթի խորհրդանիշ-պարգևին և այդ անվանակարգում սահմանված 100 000 դրամ մրցանակին:

Հիշեցնենք, որ առցանց քվեարկության էին դրվել մրցույթի մյուս բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները: Քվեարկությունը տևեց  հոկտեմբերի 2-31-ը, ինչից հետո ևս 15 օր ժամանակ տրվեց՝ չհաստատված ձայները հաստատելու համար:

Մեկ ամսվա առցանց քվեարկության արդյունքում գրանցվեց 520 քվե, որից 178-ը (հաստատված 119-ը)՝ հաղթող նյութի օգտին:

Սոնա Քոչարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *