ՀՀ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը երեկ՝ փետրվարի երկուսին, ամփոփել է մրցույթի արդյունքը և հաղթող ճանաչել Արման Սաղաթելյանին:
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն (ՀԽ), ըստ այդմ, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն է նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին. Media.am-ն այս մասին տեղեկացավ ՀԽ աշխատակազմից:
40-ամյա Արման Սաղաթելյանը 2013 -2015թթ. աշխատել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար: 2010-2011 թվականներին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։ 2011-2012թթ. եղել է ԱրմՌադիո FM 107 ռադիոկայանի տնօրեն, 2012-2013թթ.` «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ։
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում։ Քաղաքական գիտությունների թեկնածու է:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: