«Իշխանությունները շարունակում են սահմանափակել մեդիայի բազմակարծությունը, և որպես կանոն, անպատժելի են մնում լրագրողների դեմ հարձակումները». միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն իր ամենամյա՝ 2016թ. զեկույցում այսպես է բնորոշել արտահայտվելու ազատության իրավիճակը Հայաստանում՝ անցյալ տարի:
Վկայակոչելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին, HRW-ն իր զեկույցում նշում է, որ եթե ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի օրենքն իր այս տեսքով մնա, 2016 թվականի հունվարին ուժի մեջ մտնող փոփոխությունների արդյունքում ամեն մի մարզում կմնա մեկ հեռուստակայան, և առնվազն 10 հեռուստակայաններ ստիպված կլինեն փակվել:
Կոմիտեն 2015 թվականի ընթացքում գրանցել է լրագրողների դեմ բռնության 19 դեպք, որոնցից 13-ը տեղի է ունեցել բողոքի «Էլեկտրիկ Երևան» ցույցերի ընթացքում, և որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության:
HRW 2016թ. զեկույցի հեղինակները դրական քայլ են գնահատել ՀՀ Սահմանադրական դատարանի հոկտեմբերի որոշումը, որն ամրագրում է՝ լրագրողները պարտավոր չեն բացահայտելու լրատվության իրենց գաղտնի աղբյուրները, եթե դրանք չեն առնչվում ծանր հանցագործության:
«Այս որոշմամբ լուծվեց Հատուկ քննչական ծառայության հետ եկարամյա վեճը, որով վերջինս Ilur.am լրատվական կայքին և «Հրապարակ» թերթին պարտադրում էր բացահայտել իր գաղտնի աղբյուրները». նշում են միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի հեղինակները:
Ռուզան Խաչատրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: