2013.07.17,

Նյուսրում

«The Newsroom»-ը՝ հայերեն

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքը սեպտեմբերից կհեռարձակի «The Newsroom» հեռուստասերիալը:

Հեռուստաընկերության խմբագիր Վահագն Թեւոսյանի խոսքերով՝ հեռուստասերիալի ընտրությունը կապված է «Արմնյուզ»-ի ձեւաչափի հետ:

«Քանի որ «Արմնյուզ»-ը լրատվական ալիք է, եւ մեր բոլոր հաղորդումները, նույնիսկ մեր ցուցադրած վավերագրական ֆիլմերը իրենց որակական հատկանիշներով եւ բովանդակությամբ  կապ ունեն լրատվության տրամադրման հետ, այս հեռուստասերիալի  ընտրությունը պայմանավորված է հենց լրատվական ալիքի գործունեությամբ»,- ասում է Վահագն Թեւոսյանը:

Խմբագրի խոսքերով՝ այժմ հեռուստասերիալը գտնվում է կրկնօրինակման փուլում: Այն էկրաններին կհայտնվի նոր եթերաշրջանում:

«Սա օրինական ձեռքբերում է, բոլոր սեզոնների ցուցադրության պարտավորություն կա: Հիմա մեկ սեզոնն է պատրաստ, օրեր առաջ HBO-ով՝ մայր ալիքով հեռարձակվել է երկրորդ սեզոնի առաջին սերիան: Կարծում եմ՝ դա էլ կհեռարձակենք, երբ ամբողջությամբ պատրաստ լինի»,- ասում է Վահագն Թեւոսյանը:

«The Newsroom»-ը ամերիկյան հեռուստասերիալ է կաբելային հեռուստաընկերության լրատվական բաժնի՝ նյուզրումի մասին: Այն հեռարձակվում է ամերիկյան կաբելային HBO հեռուստալիքով: Հեռուստասերիալի առաջին սեզոնը բաղկացած է 10 սերիայից: Այս տարվա հուլիսի 14-ին մեկնարկել է «The Newsroom»-ի երկրորդ սեզոնը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *