2013.06.21,

Նյուսրում

Օնլայնների մի մասը հստակեցրեց խաղի կանոնները

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանի ցանցային 15 լրատվամիջոցներ հայտարարություն են տարածել, որով սահմանել են համագործակցության կանոնները:

Կանոններն ինն են: Դրանցով լրատվամիջները պարտավորվում են միմյանց նյութերը (նաեւ լուսանկարներն ու տեսանյութերը) արտատպել հիպերհղումներով, հեղինակային նյութերի դեպքում նշել նաեւ հեղինակի անունը, պատշաճ հղում տալ նաեւ օտարալեզու մեդիայից թարգմանված նյութերին եւ նյութերը (նաեւ լուսանկարների շարքերը) վերահրապարակել ոչ ամբողջությամբ, որպեսզի ընթերցող նաեւ սկզբնաղբյուրից օգտվի:

Լրատվամիջոցները նաեւ կանոնների պահպանման ինքնակարգավորվող մեխանիզմ են մշակել: Կանոնների 9-րդ կետում նշվում է

«Հայտարարությանը միացած լրատվամիջոցները պարտավորվում են չարատավորել միմյանց բարի համբավը և չգործել իրար դեմ: Իսկ այն լրատվամիջոցները, ովքեր կխախտեն վերը նշված կանոնները, ստորագրությանը միացած լրատվամիջոցների ղեկավարների անունից կստանան նախազգուշական նամակներ՝ սխալը կամ վրիպումը շտկելու համար: 3 անգամ նախազգուշական նամակներ ուղարկելուց հետո դրանք կարվեն հրապարակային եղանակով:»

Հայտարարությունն առայժմ ստորագրել են հետեւյալ կայքերի խմբագիրները՝ aravot.am,  armlur.am, armversion.am, asekose.am galatv.am haynews.am, irates.am, panorama.am, report.am, shamshyan.com, tert.am, times.am, yerkir.am,168.am, 1lur.am: Այն բաց է, բոլոր լրատվամիջոցները կարող են միանալ:

Ավելի վաղ news.am-ն ու «Արմենպրես»-ը հայտարարություն էին տարածել, որտեղ զգուշացրել էին, որ առանց իրենց թույլատվության իրենց բովանդակությունը վերահրապարկողներին պատասխանատվության կենթարկեն օրենքով սահմանված կարգով:

Մեդիամաքսն էլ հեղինակային իրավունքների խախտման դեպքերի համար հռչակել էր «զրո հանդուրժողականության» քաղաքականություն եւ իր բովանդակությունը պաշտպանելու համար դիմել էր LegalLab ընկերության մասնագետներին:

Ո՛չ news.am-ը, ո՛չ «Արմենպրես»-ը, ո՛չ էլ Մեդիամաքսն առայժմ չեն միացել ինքնակարգավորման այս նախաձեռնությանը:

Հայաստան ցանցային մեդիա դաշտում գործող ազդեցիկ լրատվամիջոցներից հայտարարությանը դեռ չեն միացել նաեւ a1plus.am-ը, 1in.am-ը, lragir.am-ը, «Ազատություն» ռադիոկայանը:

Մեդիամաքսը տեղեկացնում է, որ Ազգային Ժողովին արդեն ներկայացված է օրինագիծ, համաձայն որի թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի նյութերից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում` հղում կատարելով հոդվածի սկզբնաղբյուրին:

Կա առաջարկ լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի խախտման դեպքում վնասի հատուցումը սահմանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 200-ապատիկի չափով:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *