2013.06.03,

Նյուսրում

#OccupyGezi-ի սոցիալական մեդիա էֆեկտը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Թուրքիայում չի հանդարտվում #OccupyGezi անուն ստացած շարժումը:

Մայիսի 29-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի այգու քանդման եւ դրա փոխարեն առեւտրի կենտրոն կառուցելու դեմ խաղաղ ցույցը վերածվեց իշխանության դեմ պայքարի՝ «Էրդողան հեռացիր» կոչերով:

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ կիրառեց՝ խաղաղ ցուցարարներին ցրելու համար: Որպես համերաշխություն Ստամբուլի ցուցարարներին՝ ցույցի ալիք բարձրացավ նաեւ Թուրքիայի տարբեր քաղաքներում: Երկրի 67 քաղաքներում տեղի ունեցող ցույցերի արդյունքում (հունիսի 3-ի դրությամբ) ձերբակալվեց 1700, վիրավորվեց՝ 78 մարդ:

Թուրքիայի ավանդական մեդիան չլուսաբանեց երկրում կատարվող այս իրադարձությունը: Կառավարության կողմից անմիջականորեն վերահսկվող կամ իշխանության հետ բիզնես կամ քաղաքական կապեր ունեցող մեդիան ի սկզբանե որոշեց լռել ու շարունակեց լռել նույնիսկ այն ժամանակ, երբ Թաքսիմում կատարվածին անդրադարձավ համաշխարհային մեդիան:

Մինչ Ստամբուլը աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր, Թուրքիայի խոշորագույն եւ ամենահեղինակավոր հեռուստաալիքները խուսափում էին որեւէ բան ցուցադրելուց. CNN Turk-ի եթերում պինգվինների մասին հաղորդում էր, իսկ NTV-ի եթերում՝ մոլորակների: Միակ հեռուստաալիքը, որ ուղիղ հեռարձակում էր ցույցը, մինչ այդ մեծ հեղինակություն չունեցող Halkhaber հեռուստաալիքն էր:

Պայքարի կարգախոսներից մեկը դարձավ «The Turkish Revolution Will Not Be Televised»՝ «Թուրքական հեղափոխությունը հեռուստատեսությամբ չի հեռարձակվի» արտահայտությունը:

CNN Int’l broadcasting about Erdogan’s brutal abuse while CNN Turk shows cooking shows twitter.com/abongoman/stat… #occupygezivia @denizozdol

— Anonymous (@AnonOpsLegion) June 1, 2013

many of Turkey’s main media channels chose NOT to show the #occupygezi scenes. This picture is right on the money twitter.com/FevziHussein/s…

— Fevzi Hussein (@FevziHussein) June 1, 2013

Like the media in #Egypt news blackout #Turkey‘s media too only broadcast PM remarks trying to discredit #occupygezi revolt

— Erdinc Ergenc (@erdierge) June 1, 2013

World media is talking about Turkey,except Turkish media.People are suffering from democratic masked dictatorship#occupygezi @michaelbuble

— Esin Tolga UÇAR (@esintolgaucar) June 1, 2013

helicopters now in ankara with tear gas. media not there.#direnankara #occupygezi @cnnbrk @bbcbreaking @guardian @democracynow

— Zeynep Bilginsoy (@zbilginsoy) June 1, 2013

Գեզի այգու քանդման դեմ ցույցը մեծ արձագանք ունեցավ հենց սոցիալական մեդիայի շնորհիվ: Ստամբուլի ցուցարարները օգտագործեցին գրեթե բոլոր խոշորագույն սոցիալական մեդիա հարթակները տեղեկատվություն տարածելու եւ իրավիճակի մասին հայտնելու համար (Youtube, Flickr, Instagram, Tumblr, Twitter, Facebook): Ցույցի մասին բլոգներ եւ էջեր ստեղծվեցին Occupy Gezi անվամբ, իսկ #occupygezi հեշթեգը (որով օգտատերերը դեպքի վայրից տեղեկատվություն էին հաղորդում) եւ Թուրքիան օրեր շարունակ համաշխարհային թրենդ էին Twitter-ում:

Twitter Extensive Use of Social Media in the Absence of TraditionalMedia by Turks themonkeycage.org/2013/06/01/a-b… … via @mbachtse #rbnews #occupygezi

— opeiratis (@opeiratis) June 1, 2013

First thing I did as I woke up- check Twitter for the news for #occupygezi since traditional #media been pretty much absent

— Arzu Geybulla (@arzugeybulla) June 2, 2013

CNN Turk-ի ցուցադրած պինգվինները մեմ դարձան միկրոբլոգում, պինգվինների նկարները՝ վրան CNN Turk գրված, տարածվեցին Twitter-ում #DirenAntartika հեշթեգով:

#direnantartika image circulating on facebook making fun of CNN-Türk’s penguin documentary: facebook.com/photo.php?fbid…

— elizabeth (@kitabet) June 2, 2013

#direnantartika twitter.com/oztekinonur/st…

— öztekin (@oztekinonur) June 2, 2013

Գեզի այգու ցուցարարները օնլայն մեծ աջակցություն ստացան սոցիալական մեդիա օգտատերերի կողմից ամբողջ աշխարհում: Օգտատերերն իրենց համերաշխությունն էին հայտնում եւ նպաստում էին Ստամբուլում կատարվող իրադարձությունների տարածմանը. նախաձեռնում էին ֆեյսբուքյան միջոցառումներ եւ օնլայն ստորագրահավաքներ:

Սոցիալական մեդիայի ազդեցության հետեւանքները տեսնելով՝ կառավարությունը փորձեց արգելափակել ինտերնետը, ինչպես նաեւ անջատեց քաղաքում տեղադրված տեսախցիկները, որով օնլայն կարելի էր հետեւել Թաքսիմի հրապարակում կատարվող իրադարձություններին:

#occupygezi Twitter has become inaccessible despite using OpenDNS, some sort of blocking is taking place. Try TOR torproject.org

— Yaman Akdeniz (@cyberrights) June 1, 2013

Government blocked social networks and internet in some cities, including istanbul. People are using twitter mobile #occupygezi #direnge

— Yasin Aydin (@yasinaydinnet) June 1, 2013

Turkish Government is blocking access to Social Media, you can use TOR or Orbot (TOR app for Android) to bypass the #Censorship! #occupygezi

— RadicalMedia_ (@UnToldCarlisle) June 1, 2013

#OCCUPYGEZI Government BANNED twitter and social networks. Media sources aren’t covering protests + police brutality twitter.com/akaKNICK/statu…

— Nick Swardson (@akaKNICK) June 1, 2013

Erdoğan attacking @twitter. Like all dictators, he’s afraid of social media and the fact that he can’t control it. #occupygezi

— Anonymous (@AnonOpsLegion) June 2, 2013

Cameras off in Istanbul: Live feeds from Taksim turned off as protests continue: accessnow.org/blog/2013/06/0… #OccupyGezi

— Access (@accessnow) June 1, 2013

Կառավարության կողմից ինտերնետը լռեցնելու փորձերից հետո Twitter-ում տարածվեցին խորհուրդներ, թե ինչպես շրջանցել ինտերնետի արգելափակումը:

#Turkey you can tweet using SMS to numbers 2444 and 2555 support.twitter.com/articles/14589… #OccupyGezi #direngeziparki

— Claudio (@botherder) June 1, 2013

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ սոցիալական մեդիան ամենավտանգավոր սպառնալիքն է հասարակության համար:

«Կա մի սպառնալիք, որ կոչվում է Twitter: Ստերի լավագույն օրինակները կարելի է գտնել այնտեղ»,- ասաց նա:

Էրդողանի հայտարարությունից հետո Անոնիմուսը, որը դեռ հունիսի 1-ին Թուրքիայի կառավարությանը զգուշացրել էր «ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու» մասին, եթե Էրդողանը չհարգի մարդու իրավունքները եւ շարունակի բռնություն կիրառել ժողովրդի դեմ, սկսեց կոտրել Կառավարության կայքերը:

«Դուք գրաքննել եք սոցիալական մեդիան եւ հաղորդակցության այլ միջոցները՝ ձեր ժողովրդի հանդեպ հանցագործությունների մասին տեղեկատվությունը ճնշելու համար: Հիմա Անոնիմուսը կփակի ձեզ եւ ձեր սեփական ժողովուրդը ձեզ կհեռացնի իշխանությունից»,- ասվում է Անոնիմուսի հաղորդագրության մեջ:

Թուրքիայում ցույցերը շարունակվում են: Տասնյակ մասնավոր եւ հանրային հեռուստաալիքների առկայության պարագայում էլ սոցիալական մեդիան դեռեւս մնում է ցուցարարների համար հիմնական տեղեկատվության աղբյուրն ու արժանահավատ մեդիան:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *