2013.02.08,

Նյուսրում

Պարույր Հայրիկյանը եթերաժամանակի ծավալի առաջատարն է

Երեւանի Մամուլի Ակումբը (ԵՄԱ) ներկայացրել է Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներրի կողմից ՀՀ 2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:

Մշտադիտարկվել են Հ1, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», «Արմնյուզ», Հանրային ռադիոն եւ «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:

Երեւանի Մամուլի Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտնել է, որ նշված ժամանակահատվածում (հունվարի 14-ից-փետրվարի 3-ը) եթերաժամի ծավալի տեսանկյունից առաջատար է դարձել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ով ամենից հաճախ է հայտնվել եթերում: Երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է, երրորդում՝ Սերժ Սարգսյանը, չորրորդում՝ Հրանտ Բագրատյանը

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ ՀՀ նախագահի այլ թեկնածուների մասնակցությամբ միջոցառումները սակավ են եղել, այդ պատճառով էլ նրանք քիչ են հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Բորիս Նավասարդյանը նաեւ նշել է, որ հավասարությունը բոլոր թեկնածուների նկատմամբ հնարավորինս պահպանվել է, եւ հեռարձակվող լրատվամիջոցները թեկնածուների նկատմամբ խտրականություն կամ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսեւորել:

Որպես քարոզարշավի լուսաբանման թերություն ԵՄԱ նախագահը մատնանշել է կարծիքների բախման, բանավեճերի պակասը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *