«Խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավիճակը Սյունիքի մարզում» թեմայով մոնիթորինգը քննարկումների առիթ է դարձել: Սյունիքի լրատվամիջոցները չեն կիսում «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն»-ի (ԻՏԵԿ) իրականացրած հետազոտության հիմնական եզրահանգումները:
ԻՏԵԿ-ի հետազոտության համաձայն Սյունիքի մարզում չկա որևէ տպագիր անկախ լրատվամիջոց, որն օպերատիվորեն անդրադառնում է իրադարձություններին, հրապարակում քաղաքական-վերլուծական, հետաքննական հոդվածներ, լուրերը լույս ընծայում առանց կողմնակալ ներքին գրաքննության:
Հետազոտության մեջ նշվում է, որ Սյունիքի մարզի հեռուստաընկերությունների եթերի գերակշիռ մասը (87%-ը) կազմված է տեղական իշխանությունների[[wysiwyg_imageupload:307:]] աշխատանքները լուսաբանող նյութերից, գովազդային հայտարարություններից, միջազգային իրադարձությունների արդեն ժամանակավրեպ և հնացած լուսաբանումներից:
Մոնիթորինգի արդյունքների համաձայն Սյունիքի ֆինանսապես կախյալ եւ թույլ են : Մարզում տպարան չկա եւ տեղական թերթերը օպերատիվ չեն:
2011թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԻՏԵԿ-ը մշտադիտարկել է Սյունիքում հրատարակվող տպագիր եւ էլեկտրոնային 6 անուն թերթ, մարզային չորս հեռուստաընկերությունների՝ Կապանի «Սոսի» եւ «Խուստուփ», Գորիսի «Լաստ» եւ Սիսիանի «Սյունի», նորությունների թողարկումները:
Կապանի «Սոսի» հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանը համաձայն չէ ԻՏԵԿ-ի մոինթորինգի արդյունքների հետ: ««Սոսի»-ն եզակի դեպքերում է լուսաբանում մարզային կամ համայքային ղեկավարների կատարած այցելությունները: Հեռարձակվող նյութերի օպերատիվությունն ապահովում ենք, նույնիսկ Սիսիանում եւ Գորիսում սեփական թղթակիցներ ունենք, որոնք օպերատիվ են աշխատում»,- ասում է Վահե Սարգսյանը:
Ամիսը 2 անգամ լույս տեսնող «Զանգեզուր» լրագրի խմբագիր Գրետա Գրիգորյանը նշում է, որ իրենք միշտ էլ քննադատական նյութեր են հրապարակում: «Ամեն անգամ մեր քաղաքապետը նեղանում է մեզանից: Մոնիթորինգ անցկացնողները մոռանում են, թե ինչ սուղ միջոցներով ենք տանում Երեւանում թերթը տպում-բերում, ոչ մեկը 32 հազար 500 դրամով չի աշխատի, բայց մենք այդ կոպեկներով ենք աշխատում»,- ասում է Գրետա Գրիգորյանը:
Մոնիթորինգ իրականացնողները կամավորներ են, որ հատուկ վերապատրաստվել են եւ սովորել են, թե ինչպես կարելի է մոնիթորինգ անել: ԻՏԵԿ նախագահ Մարատ Դադունցի կարծիքով զեկույցի շուրջ քննարկումները կարեւոր են, բայց դրա արդյունքները հավաստի են:
Մերի Սողոմոնյան, Կապան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: