7pashinyan1

Նիկոլ Փաշինյանի նամակները հասել են «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն: «Արթիկ» ՔՀԿ-ում գտնվող խմբագրի նամակների ծրարները, որոնք նա ՔՀԿ-ի վարչակազմին էր փոխանցել Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համերբերգի ներկայությամբ, «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ բացված եւ կրկնակի սոսնձված են եղել:

«Թե ով է դրանք բացել, ու այն էլ՝ այդքան անտաղանդ ձեւով, դժվար չէ կռահել: Դա օրենքի խախտում է, որովհետեւ ՀՀ քեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի (Դատապարտյալի կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ) 5-րդ կետը սահմանում է. «Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առցանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով»,- գրում է օրաթերթը: