2011.01.27,

Նյուսրում

Հայաստանյան լրատվամիջոնցերը մասնակի են ազատ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2010թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին  իրականացրած փորձագիտական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որի նպատակն էր պարզել ԶԼՄ-ների ազատության մակարդակը Հայաստանում՝ հաշվի առնելով իրավական, քաղաքական ու տնտեսական գործոնների ազդեցությունները։ Հարցմանը մասնակցել են 50 փորձագետներ՝ համերկրային եւ Երեւանում գործող առավել հայտնի ԶԼՄ-ների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի ԶԼՄ-ների ազատության ընդհանուր վիճակը բնութագրող գնահատականը կազմում է 58.64 միավոր. «Freedom House» միջազգային կազմակերպության մեթոդաբանության համաձայն՝ երկրի մամուլը գտնվում է մասնակի ազատների խմբից ոչ ազատների խմբին անցնելու վտանգավոր սահմանագծում: Հայաստանի ԶԼՄ-ներն ազատ է գնահատել բոլոր փորձագետների ընդամենը 6%-ը, մասամբ ազատ՝ 46%-ը, իսկ ոչ ազատ՝ 48%-ը:

Հայաստանի լրատվամիջոցների ազատության մակարդակը՝ ըստ դրանց գործունեության իրավական դաշտին տված գնահատականների՝ կազմել է 15.25 միավոր, որն, ըստ «Freedom House»-ի մեթոդիկայի տրամաբանության՝ տեղավորվում է մասնակի ազատ խմբում: Լրատվամիջոցների ազատության մակարդակը՝ ըստ քաղաքական միջավայրին փորձագետների տված գնահատականների՝ կազմել է  22.88 միավոր որը տեղավորվում է մասնակի ազատ խմբում, եւ լրատվամիջոցների ազատության մակարդակն ըստ տնտեսական պայմանների՝ կազմել է 20.51 միավոր որն, ըստ «Freedom House»-ի մեթոդիկայի տրամաբանության՝ դասվում է ոչ ազատների խմբում:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *