2013.06.10,

Մեդիագլոբ

Լրատվական կայքեր. գումար աշխատելու եւս 8 միջոց

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Բանգկոկում անցկացվող խմբագրական ֆորումին Wired UK-ի խմբագիր Դեյվիդ Ռոուենը պատմեց այն մասին, թե ինչպես կարող են լրատվական կայքերը՝ բացի գովազդի եւ վճարովի բովանդակության միջոցով ստացվող գումարներից այլ գումար աշխատել:
Մենք անդրադարձել էինք նման այդպիսի մի ռազմավարության:

Նրա կարծիքով՝ լրատվական ռեսուրսների հրատարակիչներին անհրաժեշտ է մտածելակերպը եւ վերակողմնորոշվել: «Մենք պետք է շարժական տեխնոլոգիաները դնենք մեր զարգացման ռազմավարության կենտրոնում»,- նշեց Ռոուենը:

Առանցքային հարցը, որ տրվում է հրատարակիչներին, հետեւյալն է՝ որտե՞ղ եւ ինչպե՞ս կարելի է հավելյալ արժեքներ ստեղծել լսարանի համար: Այս հարցի պատասխանը կարող է լինել վստահության, փորձաքննության, վերահսկողության եւ վերլուծության խորքում: Ռոուենը հավելյալ արժեքների այս հատկանիշները պոտենցիալ եկամտի աղբյուրներ դարձնելու մի քանի միջոց է առաջարկում:

1. Առեւտուր
Լսարանին պետք է հնարավորություն տալ որեւէ բան գնելու ձեր կայքում, օրինակ, «deal of the day» ձեւաչափով (որեւէ ծառայության կամ ապրանքի հատուկ առաջարկ): Ռոուենը հիշատակեց Stripe ծառայությունը, որը ապահովում է կայքում նման գնումների վճարման հեշտացված ընդունում:

2. Միջոցառումների կազմակերպում
Կարելի է կազմակերպել վճարովի միջոցառումներ: Wired-ը վաղուց օգտագործում է այս ռազմավարությունը, եւ նման միջոցառումները դարձել են եկամտի շոշափելի աղբյուր կայքի համար:

3. Խորհրդատվություն
Wired-ը բավական շատ գումար է աշխատում խորհրդատվությունից: Կայքը, օրինակ, օգնում է ընկերություններին կազմակերպել միջոցառումներ, խորհրդատվություն է տրամադրում լուրերի մատուցման տեխնլոգոիաների վերաբերյալ եւ այլն:

4. Ուսուցում
Conde Nast-ը քոլեջ է բացել, որտեղ ուսուցանվում են դիզայնի եւ նորաձեւության հիմունքները՝ ուսուցման գործընթացում ներգրավելով ոչ միայն սեփական նորաձեւության ամսագրերի աշխատակազմին, այլեւ դրսի փորձագետներին:

5. Ֆինանսավորում համայնքի հաշվին
Այստեղ օրինակները բազմաթիվ են: Ոմանք անում են դա Kickstarter-ի նման ռեսուրսների միջոցով, ոմանք նախընտրում են նվիրատվության մոդելը, ինչպես, օրինակ, Brain Pickings-ն է:

6. Ստեղծարար գործակալություններ
Axel Springer-ը եւ ֆրանսիական Le Monde-ը իրենց սեփական ստեղծարար գործակալություններն ունեն: Telegraph Create-ը ստեղծվել է The Telegraph-ի հիմքի վրա: Նման գործակալությունները կարող են զբաղվել ինչպես ռազմավարությունների մշակմամբ, մարքեթինգով, այնպես էլ մեդիա նախագծմամբ եւ այլն:

7. Ճամփորդություններ
Daily Mail-ը մի անգամ որոշեց, որ բավական է միջնորդ լինել գործակալությունների եւ հաճախորդների միջեւ, որոնք ցանկանում են մեկնել հանգստյան, եւ սկսեց ճամփորդությունները վաճառել ինքնուրույն:

8. Նորարար ղեկավարություն
Օրինակ՝ DMGT-ն, որին պատկանում է Daily Mail-ը, հատուկ ծրագիր ունի, որը խրախուսում է այն աշխատակիցներին, ովքեր  հավելյալ եկամուտ բերող գաղափարներ են առաջարկում:

Բնօրինակը հրապարակվել է Media.Media-ում
Թարգմանությունը՝ Աննա Բարսեղյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *