Այստեղ ներկայացված է ցանցում առաջին անգամ գրողների կողմից արվող 8 տարածված սխալների ցանկը: Գաղափարը պարզ է. եթե դուք պատասխանում եք «Ոչ» սրանցից որեւէ մեկին, ապա շարունակեք կարդալ ստորեւ ներկայացված ուղեցույցը:
Ստուգում. Դուք անու՞մ եք հետեւյալը
1.Առաջին պարբերությունում անմիջապես անցնու՞մ եք ամենակարեոր, հետաքրքիր ինֆորմացիայի հատվածին:
2. Հղում կատարու՞մ եք ձեր աղբյուրին, երբ նշում եք տեղեկատվության մի հատված կամ փաստ:
3. Միմյանց հղում կատարու՞մ եք արտահայտություններով (օրինակ` «լուր» ) եւ ոչ թե ամբողջ URL-ը-ով (օրինակի համար` http://university.ac.uk/report):
4. Դուրս բերու՞մ եք մեջբերումները` օգտվելով երկար մեջբերման փոխարեն դրա մի հատվածն օգտագործելու հնարավորությունից (blockquote):
5.Օգտագործու՞մ եք կարճ պարբերություններ յուրաքանչյուր նոր կետի համար սկսելով նորը:
6.Արդյո՞ք վերնագրերում բառերն օգտագործում եք ուղիղ իմաստով, որը ճիշտ է որոնման արդյունքների տեսանկյունից եւ ներառում ե՞ք արդյոք առանցքային բառեր, որոնք հնարավոր է մարդիկ փնտրելիս օգտագործեն եւ ոչ թե ընդհանուր կամ սրամիտ վերնագրեր:
7.Բաժանո՞ւմ եք արդյոք ձեր նյութը ենթավերնագրերի:
8.Ավարտո՞ւմ եք արդյոք գրառումը գործողություններ իրականացնելու կոչով եւ կամ ցույց տալիս ինչ տեղեկություն է պակասում եւ ինչ կպատահի հաջորդիվ:
Լուծում 1. Առաջին պարբերությունը
Նյութի առաջին տարբերակը գրելիս, որոշ մարդիկ սկսում են «նախավարժանք» պարբերությունից: Ահա դրա մի դասական օրինակ.
« 2012 թվականի փետրվարի 14-ին` երեքշաբթի օրը, մենք այցելեցինք Բոբ Ջոնսի գրասենյակը` գործընկերի հետ կարճ քննարկում ունենալու նպատակով…»
Ինքդ քեզ հարց տուր. «Արդյո՞ք առաջին պարբերությունը որեւէ նոր բան է հաղորդում: Արդյո՞ք այն գրավում է ընթերցողի ուշադրությունը եւ խոստանում ավելին»: Եթե ոչ մեկն էլ չի անում, ուրեմն վերշարադրման կարիք կա:
Ահա մի քանի օրինակներ, թե ինչպես անցննել առանցքային փաստերին:
«Փոխկանցլերը, ում հայացքները կապված ուսանողների շրջանում սոցիալական տարբեր խավերի առկայության հետ քաղաքական փոթորիկ առաջացրեցին, նշանակվել է Անգլիայի հավասար հասանելիության գրասենյակի նոր տնօրեն»:
Կամ, երբ քո կիզակետը հարցազրույցն է կամ հյուր հեղինակի հոդվածը:
«Օֆֆայի նոր ղեկավարի նշանակումն արգելափակելու փորձերը եւ ուսուցման վճարովի համակարգում կատարված փոփոխությունները, բարձրագույն կրթության քաղաքականությունը նման են դարձնում «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի աշխարհին,- ասում է Մայք Բեյքերը»:
Կամ`
«Լոնդոնի նոր զբոսայգի, 70,000 հազար կամավորներ, բրիտանացի մարզիկներին խրախուսող երկրպագուներ …. Սեբաստիան Կոեն Էմմա Բրոքեսին բացատրում է, թե ինչու 2012 թվականի Օլիմպիական խաղերն արժանի են այդ գումարներին»:
Դուք նույնիսկ կարող եք սկսել ամենագունեղ եւ ուշադրություն գրավող տեղեկությամբ ձեռք բերված հարցազրույցից: Օրինակ` այսպես`
«Եթե 1941 թվականի փետրվարին գերմանական «Գնայզենո» ռազմանավի հրամանատարը որոշեր շարունակել նավարկությունը և Հյուսիսային Ատլանտիկայում Փիթեր Քոին բացօթյա փրկանավակով թողներ ճակատագրի հույսին, ապա աշխարհը հնարավոր է երբեք չիմանար նրա որդու` Սեբաստիանի մասին»:
Կարճ ասած՝ եթե քեզ մոտ «նախավարժանք պարբերություն է, այն ամբողջությամբ հանիր եւ նայիր յուրաքանչյուր պարբերության` որոշելու, թե հոդվածը սկսելու համար դրանցից որն է ամենալավը: Եթե քո հոդվածը փորձում է լուսաբանել ավելի քան մեկ հիմնական ուղղություն կամ թեմա, ապա մտածիր այն երկու առանձին, ավելի կարճ հոդվածների բաժանելու մասին.
Մի պատմեք մեզ, թե ինչպես եք հասել այստեղ.
Մեկ այլ տարածված սխալ է, երբ մեզ պատում եք թե ինչպես եք հասել այս կետին:
«Սկզբում ես ունեի այս գաղափարը, հետո պատահեց ինչ-որ բան, եւ ես հասկացա մեկ այլ բան եւ որոշեցի գրել այն, ինչ պատրաստվում եմ գրել»:
Հիշեք, որ ընթերցողի համար միեւնույնն է, թե ինչպես եք հասել այս կետին, քանի դեռ այն ինքնին չափազանց գրավիչ պատմություն չէ: Այնպես որ, դրա փոխարեն անմիջապես անցեք ընթերցողի ուշադրությունը գրավելուն:
«Ահա դպրոցում սպորտի բնագավարում ամենատեղեկացված եւ փորձառու Թվիթեր օգտատերերի մի ցանկ»:
Լուծում 2 եւ 3: Հղումներ կատարեք Ձեր աղբյուրներին եւ արտահայտություններին, ոչ թե URL-ներին:
Ցանկացած տեղեկատվության հիշատակում, որը դուք ձեռք չեք բերել ինքնուրույն կամ չմշակված վիճակում պետք է ներառի հղում աղբյուրին: Օրինակ`
«Համաձայն Անգլիայի բարձրագույն կրթության հիմնադրամի խորհրդի պաշտոնական կայքէջի, նրանք սահմանում են` “ոչ ավարտում»:
Հղումը պետք է լինի հետեւյալ կերպ.
«Համաձայն Բրիտանիայի բարձրագույն կրթության հիմնադրամի խորհրդի, նրանք սահմանում են` «ոչ ավարտում» է … »
Ուշադրություն դարձրեք, որ ես հանել եմ «պաշտոնական կայք» հատվածը երկու պատճառով.
- Երբեք հղում մի կատարեք ընդհանուր գլխավոր էջին, միշտ հղում կատարեք ձեր վկայակոչած տեղեկատվությունը կամ լուրը պարունակած էջին:
- Հղումն արդեն ասում է, որ տեղեկատվությունն ըստ այդ կայքի է, այնպես, որ կարիք չկա այն կրկնելու:
Ահա մի քանի լրացուցիչ օրինակներ.
- «2011 թվականի սեպտեմբերին The Telegraph-ը հաղորդում էր, որ…»
- «Ջոն Սմիթը մի բլոգի պատմել է, որ ինքը …
- «Թեև ուսանողների գրեթե կեսը չգիտի այդ քաղաքականության մասին …»
- «Ջեյն Ջոնսն ասաց, որ…»
- «HEFCE-ում ուսուցման եւ ուսումնառության նախագահը Հեթեր Ֆրայն է»
- «Միքայել Գովը քվեարկել է հօգուտ»
Որքան շատ հղումներ աշախատանքը պարունակի, այնքան այն արժեքավոր է օգտատերերի համար. Դա պարզապես լավ առցանց լրագրություն է:
Լուծում 4. Ձեւավորել տեքստը, մեջբերումները, չհամարակալված ցուցակները եւ ենթավերնագրերը:
Օնլայն տեքստերն ավելի հեշտ է երկար կարդալ, եթե այն բաժանված է մասերի: Ծանոթացիր ձեւավորման բաժնին հենց այն տարածքի վերեւի հատվածում, որտեղ տեղադրում եք նյութը: (ցուցադրված է ստորեւ).
- Օգտագործեք չակերտների կոճակը, որպեսզի մեջբերումները մի մատ խորքից գրվեն:
- Օգտագործեք չհամարակալված և համարակալված ցուցակներ, որպեսզի ձեր հոդվածը բաժանեք մասերի, երբ հոդվածի բովանդակությունը համապատասխանում է համարակալման ձևաչափին:
- Նշեք տեքստը և օգտագործեք հղման կոճակը, որպեսզի այն հղում դառնա:
- Օգտագործեք «Format» կոճակը ենթավերնագրեր ստեղծելու համար (Heading 2 չափը լավագույնն է ենթավերնագրի համար, իսկ Heading 1-ը օգտագարծվում է արդեն վերնագրի համար)
- Եթե տեքստը վերցնում եք ինչ-որ այլ տեղից (միշտ այն տեղադրեք որպես մեջբերում), օգտագործեք ‘eraser’ (ջնջիչ) կոճակը, որպեսզի մաքրեք այնպիսի ֆորմատավորում, ինչպիսին է տառատեսակը, չափը, գույնը և այլն (կամ ավելի լավ է այն տեղադրել HTML տարբերակում, որպեսզի ոչ մի ֆորմատավարում չպահպանվի):
Լուծում 5-րդ. Պարբերությունների բաժանում յուրաքանչյուր արված նշումից հետո
Համեմատիր սա.
«Ընկերություններն ու բարեգործական կազմակերպություններին հրավիրել են հայտ ներկայացնելու վճարում արդյունքների վրա նախագծին, որը փորձելու է գրավել չսովորող եւ չաշխատող պատանիներին աշխատանքի եւ ուսուցման մեջ. այն իրականացնում է փոխվարչապետ Նիկ Քլեգը: 126 միլիիոն ֆունտ արժողությամբ ծրագիրը նախատեսված է Մեծ Բրիտանիայի 55,000 թույլ որակավորմամբ ուսանողների համար, ովքեր չեն սովորում, աշխատանք եւ վերապատրաստում չունեն: Պարոն Քլեգն ասում է, որ ծրագրով դուրս կբերեն այդ պատանիներին իրենց սենյակներից, կհեռացնեն հեռուստացույցներից եւ կտեղափոխեն աշխատանքի աշխարհ»: Լաբոր կուսակցությունն ասում է, որ դա մեծամասնությանը չի օգնի»:
Իսկ հիմա էլ սա.
«Ընկերություններն ու բարեգործական կազմակերպությունները հրավիրվել են հայտ ներկայացնելու վճարում արդյունքների վրա նախագծին, որը փորձելու է գրավել չսովորող եւ չաշխատող պատանիներին աշխատանքի եւ ուսուցման մեջ, այն իրականացնում է փոխվարչապետ Նիկ Քլեգը:
126 միլիիոն ֆունտ արժողությամբ ծրագիրը նախատեսված է Մեծ Բրիտանիայի 55,000 թույլ որակավորմամբ ուսանողների համար, ովքեր չեն սովորում, աշխատանք եւ վերապատրաստում չունեն:
Պարոն Քլեգն ասում է, որ ծրագրով դուրս կբերեն այդ պատանիներին իրենց սենյակներից, կկտրեն հեռուստացույցներից եւ կտեղափոխեն աշախատանքի աշխարհ»:
Լաբոր կուսակցությունն ասում է, որ դա մեծամասնությանը չի օգնի»:
Սա BBC-ից է եւ առցանց լրագրության լավ օրինակ:
Փորձիր պարբերությունները կարճ պահել եւ սկսել նոր տողից, երբ նոր միտք է:
Լուծում 6. եւ 7. Վերնագրեր եւ ենթավերնագրեր. Դարձրու դրանք ճշգրիտ եւ յուրահատուկ
Պատկերացրու` ոնց են երեւում քո վերնագրերը որոնման արդյունքների մի ամբողջ կույտում կամ Թվիթերում: Երեւակայիր, թե դա ինչպես կերեւա մի մարդու համար, ով նախկինում երբեք չի կարդացել քո կայքը, չգիտի քեզ, ծանոթ չէ քո մշակույթին, կատակներին ու արտահայտություններին:
Ահա մի վերնագրի վատ օրինակ՝
Օգտակար կոնտակտներ բոլորի համար
Դարձյալ պատկերացրու սա որոնողական համակարգի արդյունքներում: Կոնտակտները ո՞ր ոլորտում: Հստակորեն սրանք «բոլորի համար» չեն, այլ ինչ որ յուրահատուկ, այս դեպքում Օլիմպիական խաղերի մասին, այնպես որ ավելի լավ է այսպես գրել.
20 կարեւոր Օլիմպիական խաղերի կոնտակներ Թվիթերում
Ահա մի վերնագիր էլ, որը շատ ավելի վատն է:
Լրացում
Սա մեզ ոչինչ չի ասում, քանի դեռ մենք չենք հետեւում բլոգին, եւ նույնիսկ այդ ժամանակ այն չի ասում սա հետաքրքիր է, թե պարզապես ֆունկցիոնալ, փոխարենը փորձիր հետեւյալը.
Լրացում. գործազրկությունն ավելանում է. Գրեյլինգի 3 պատճառներ. մենք ուզում ենք քո հարցերը:
Մի վախեցիր երկար վերնագրերից, նայիր թե «Դեյլի Մեյլն» ինչպես է դրանք օգտագործում (ի դեպ, շատ հաջող) իրենց կայքում:
Փորձիր եւ օգտագործիրառանցքային բառերը վերնագրերում, որպեսզի որոնողական համակարգերը հասկանան, թե ինչի մասին են դրանք: Ահա վատ օրինակ:
Լուր խաղից.
Սա ավելի լավն է.
Ռունին 4 գոլ խփեց Ռոմայի հետ հանդիպմանը Չեմպիոների լիգաում
… Որովհետեւ ի՞նչ բառերով պետք է մարդիկ փնտրեն այս նորությունը գտնելու համար` Ռունի՞, Չեմպիոների լիգա՞, Ռոմա՞: Նրանք հնարվոր է որոնեն «հետ տրիկ» կամ «վիդեո» բառերով: Մտածիր, թե ինչպես են մարդիկ որոնում եւ գրիր քո վերնագիրը պատասխանելով այդ հարցին:
Ենթավերնագրեր
Նույն օրենքը կիրառելի է նաեւ ենթավերնագրերի համար: Ենթավերնագրերը երկու նպատակ ունեն` բաժանելու քո տեքստն այնպես, որպեսզի մարդիկ կարողնանա իրենց տեղը գտնեն ավելի հեշտորեն եւ օգնեն որոնողական համակարգերին հասկանալու բովանդակությունը:
Հետեւաբար նրանք պետք է լինեն մինի վերնագրեր` առանցքային բառերով, համապատասխան այն պարբերություններին, որոնք հաջորդում են:
Լուծում 8. Ավարտել քո գրառումը – օնլայնը ինտերակտիվ է
Առցանց լրագրությունը տպագիր կամ հեռարձակող լրատվամիջոցներից տարբերող հիմնական գիծն այն է, որ դու գործ ունես ոչ թե լսարանի, այլ պոտենցիալ համագործակիցների եւ աղբյուրների հետ, ովքեր կարող են բարելավել քո աշխատանքը մեկ մեկնաբանությամբ:
Նյութերի ավարտման ավանդական եղանակը կիրառելի չէ:
Փոխարենը պետք է փորձես տեղ թողնել օգտատերերին որեւէ ձեւով համագործակցելու համար: Ահա մի քանի օրինակներ:
- «Սա Օլիմպիական խաղերի հովանավորների հետ ամենավերջին հարցազրույցներից է: Կարող ես շարունակությունը կարդալ այստեղ եւ հետեւել հետագա թարմացումներին ֆեյսբուքյան էջում եւ Թվիթերի հաշվում ու էլ. փոստերի ցանկում»:
- «Հաջորդ շաբաթ մենք հարցազրույց կանցկացնենք Գրահամ Գորդոնի հետ որպեսզի պարզենք իր դերակատարությունն այս գործընթացում: Եթե ունեք հարցեր, որ կցանկանայիք մենք ուղենք, գրեք մեկնաբանության տեսքով կամ նամակ ուղարկեք մեզ …
- «Մենք ինչ-որ բան բաց թողեցի՞նք: Խնդրում եմ գրեք դրանց մասին մեկնաբանությունների բաժնում»:
- «Ինչը մենք դեռ չգիտենք այն է, թե այս գումարից որքանն է հասնում ակումբենրին: Եթե դուք կարող եք մեզ օգնել պարզելու, կապվեք մեզ հետ…»
- «Մենք կքննարկենք սա մեր հաջորդ meetup –ին, գրանցվիր այցելելու մեր meetup էջ»:
- «Մենք փնտրում ենք մարդկանց համագործակցելու բլոգում այս հարցի շուրջ: Եթե հետաքրքված եք, ապա կապվեք …»
Բնօրինակը հրապարակվել է Onlinejournalismblog-ում:
Թարգմանությունը՝ Նվարդ Հովհաննիսյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: